ՀՖՖ ընտրություններն ընթացան մրցակցային եւ թափանցիկ մթնոլորտում. Լեւոն Պաչաջյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը գոհ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններից: Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ՀՖՖ 19-րդ արտահերթ ժողովում ձայների մեծամասնությունը հավաքեց եւ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը, որը մինչեւ այդ զբաղեցնում էր գլխավոր քարտուղարի պաշտոնը: Պաչաջյանը, որը հանդես է գալիս Շվեդիայում, առցանց ուղիղ եթերով հետեւել է եւ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում դրական գնահատեց արդյունքները:

«Կարծում եմ՝ այն իրավիճակում, որում հայտնվել էր ՀՖՖ-ն, ամեն ինչ արվել էր, որպեսզի հնարավորինս թափանցիկ ընտրություններ լինեն: Այդ մասով ամեն ինչ նորմալ էր: Բայց կարծում եմ՝ մի փոքր տեխնիկական խնդիրներ կային ընտրելու, հաշվելու հետ կապված… Նաեւ կային մարդիկ, որոնք անտեղի ընդհատում էին ընթացքը: Բայց ընդհանուր ամեն ինչ ընթացավ մրցակցային եւ թափանցիկ մթնոլորտում»,- ասաց նա:

Դեռ մինչեւ ընտրությունները Պաչաջյանը հրապարակայնորեն աջակցություն էր հայտնել Մելիքբեկյանին: Նա կարծում է, որ մյուս թեկնածուի՝ «Լոռի» ֆուտբոլային ակումբի անդամ Թովմաս Գրիգորյանի մեջքին կանգնած է եղել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Բացի այդ, ըստ Պաչաջյանի՝ Մելիքբեկյանը լավ է տիրապետում ոլորտին:

«(խմբ. Մելիքբեկյանին էի աջակցում) առաջին հերթին, քանի որ համոզված էի, որ այլ թեկնածուի հետեւում կանգնած են շարունակաբար ֆուտբոլը քանդող մարդիկ: Իսկ հետո Արմենին շուտվանից գիտեմ եւ գիտեմ, որ նա բազմակողմանի զարգացած անձնավորություն է եւ ֆուտբոլային մեծ գիտելիքներ ունի: Այդ մասով էլ վստահ էի, որ այն թեկնածուների մեջ, ովքեր առաջադրվել էին, նա, ըստ իս, ամենապատրաստվածն էր»,- ասաց Պաչաջյանը:

Ավելի վաղ ընտրությունների մասին իր կարծիքն էր հայտնել Հայաստանի հավաքականի մեկ այլ հայտնի նախկին ֆուտբոլիստ՝ Ռոբերտ Արզումանյանը, որն այժմ աշխատում է «Փյունիկում»: Նա գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում: Արզումանյանը նույնպես գոհ էր արդյունքից:

«Հնարավորինս մաքրվեց ֆուտբոլի ֆեդերացիան։ Ժամանակն է՝ բոլորով միասին աշխատենք միջազգային ֆուտբոլի չափանիշներին համահունչ»,- գրել էր նա:

Երեկ ՀՖՖ գրասենյակում ժողովն ընտրեց նաեւ նոր գործկոմ ու նոր փոխնախագահ: Փոխնախագահ ընտրվեց Արմեն Նիկողոսյանը, որը մինչեւ այդ էլ զբաղեցնում էր այդ պաշտոնը: Ինչ վերաբերում է գլխավոր քարտուղարին, ապա Արմեն Մելիքբեկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տարբերակներ ունի եւ այդ մասին կհայտնի առաջիկայում:  

Տպել
2254 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին