Նոր տարին Հայաստանում նշողների թիվն ավելացել է, Եգիպտոսը դիրքերը չի զիջում, իսկ Վրաստանը չի դադարում ամենամատչելին լինել

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Հայաստանի բնակիչների մի մասը գերադասում է Նոր տարին դիմավորել արտերկրում: Մարդիկ նախապես սկսել են ամրագրել Ամանորը դրսում անցկացնելու փաթեթները:

Վերջին մի քանի տարիներին Հայաստանի քաղաքացիներն ամենաշատը գերադասում են Նոր տարին անցկացնել Եգիպտոսում եւ Վրաստանում: Այս երկու երկրներից հետո թոփ եռյակում է հայտնվել Արաբական Միացյալ Էմիրությունները:

Նոր տարին տանը՝ խոհանոցում, անցկացնելու փոխարեն շատերը նախընտրում են այդ գումարով մեկնել հանգստի եւ յուրօրինակ ձեւով դիմավորել Ամանորը: Բացի այդ, վստահեցնում են, որ Հայաստանում գրեթե նույն գումարով են հանգստանում, իսկ այս դեպքում համատեղում են մի քանի բան, նախ՝ մի նոր երկիր են այցելում, հետո էլ՝ տոնն անցկացնում են ավելի տաք ու հարմարավետ միջավայրում:

Տուրիստական տարբեր գործակալություններում «Հայկական ժամանակ»-ի անցկացրած հարցումներից պարզվեց, որ Նոր տարին Վրաստանում դիմավորելն ու առաջին մի քանի օրն այնտեղ անցկացնելն արդեն սովորական է դարձել մեր քաղաքացիների համար: Գործակալություններից մեկի աշխատակիցը կատակեց՝ մարդիկ հարեւան Վրաստան գնալը երբեմն արտագնա տուրիզմ չեն էլ դիտարկում:

Ընդհանուր առմամբ տուրիստական գործակալությունները դժգոհ չեն արտագնա ուղղություններով այս տարվա համար նախատեսված փաթեթների վաճառքից: Աճ են նկատում նաեւ Հայաստանի ներսում: Այս տարի նախորդ տարիների համեմատ փոքր-ինչ ավելացել է Ծաղկաձորում, Դիլիջանում, Աղվերանում եւ Սեւանում հանգստացողների թիվը: Ստորեւ ներկայացնում ենք մի քանի տուրիստական գործակալությունների տրամադրած տեղեկատվությունը, որտեղ արտացոլված է, թե որ ուղղություններն են առավել նախընտրելի Հայաստանում:

«Սքայ տուր» տուրիստական գործակալությունից հայտնեցին, որ Հայաստանի տարածքում մեր քաղաքացիները նախապատվությունը հիմնականում տալիս են Ծաղկաձորին, Աղվերանին եւ Դիլիջանին: Այս ուղղություններով փաթեթներ են առաջարկվում մոտ 290 հազար դրամով վեց օրվա համար՝ դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 5-ը ներառյալ, որի մեջ ներառվում են հյուրանոցը, սնունդը եւ ուղեւորափոխադրումը: «Սքայ տուր»-ից հայտնեցին, որ այս տարի Հայաստանի ներսում տուրիզմի աճ կա: Աշխատակիցը նաեւ նշեց, որ պահանջարկը նպաստել է մի շարք նոր հյուրանոցներ բացվելուն: «Սքայ տուր»-ի դեպքում առաջատար երկիրը Եգիպտոսն է, ապա Արաբական Միացյալ էմիրությունները: Այս տարի նախորդ տարվա համեմատ բավականին աճել են արտագնա եւ ներգնա տուրիզմները:

«Գլոբուս Տուրս» տուրիստական գործակալությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ ՀՀ քաղաքացիները հիմնականում տուրեր են վերցրել դեպի Եգիպտոս, Դուբայ, Քաթար եւ Թիֆլիս: Սակայն այս տարի նախորդ տարվա համեմատ տոնական օրերին դրսում հանգստացողներն ավելի քիչ են: Գործակալությունից հայտնեցին, որ այս տարի ամենաշատն սպառվել են դեպի Դուբայ տոմսերը: Մեզ նաեւ հայտնեցին, որ հիմնականում մարդիկ 7-օրյա փափթեթով գնում են դեպի Եգիպտոս: Մեկ ամբոջական փաթեթի գինն սկսվում է 1000 ԱՄՆ դոլարից: Այն ներառում է հյուրանոց, ավիատոմս, նախաճաշ, Նոր տարվա գիշերը շքեղ միջոցառման մասնակցություն եւ գալա ընթրիք:

«Միրեյքլ» տուրիստական ընկերությունից հայտնեցին, որ ամենաշատն սպառվել են դեպի Եգիպտոս, Դուբայ եւ Թբիլիսի ուղղություններով տոմսերը: Այս ընկերությունից նաեւ հայտնեցին, որ ավիատոմսերը բավականին թանկացել են, օրինակ՝ դեպի Եգիպտոս ավիատոմսերի նվազագույն արժեքը սովորական օրերին 160 հազար դրամ է, իսկ դեկտեմբերի 29-ից հունվարի 5-ն այն կրկնակի արժեք ունի՝ մոտ 325 հազար դրամ: Այս ընկերությունում դեպի Եգիպտոս 7-օրյա հանգիստը վերը ներկայացված «Գլոբուս տուր»-ի համեմատ բավականին թանկ է, սակայն ունի որոշակի առավելություններ: 1490 ԱՄՆ դոլար արժողությամբ տուրերն արդեն սպառվել են: Փաթեթը ներառում է ավիատոմսեր, հյուրանոց, դիմավորել, ճանապարհել, շուրջօրյա սնունդ, բժշկական ապահովագրություն եւ ամանորյա գալա ընթրիք:

Այստեղ նաեւ նկատեցին, որ Հայաստանի ներսում նախատոնական եւ տոնական օրերին փաթեթներն այնքան էլ չեն վաճառվում, իսկ գները հետեւյալն են. Արզնիի առողջարան՝ մեկ օրը մեկ անձի համար 43 հազար դրամ, ներառյալ գալա ընթրիք, բուժական ծախսեր: Ծաղկաձորում մեկ անձի համար մեկ օրը 20 հազար դրամ է, եթե ցանկանան գալա ընթրիք, ապա պետք է հավելյալ վճարեն:

«Լոկա» գործակալությունից հայտնեցին, որ իրենց մոտ էլ առաջատարը Եգիպտոսն է, ապա՝ ըստ հերթականության՝ Վրաստան, Արաբական Միացյալ Էմիրություն, Շրի Լանկա, Կուբա: Այս գործակալությունում մեկ անձի համար նախատեսված ամբողջական փաթեթների գինը տոնական օրերին սկսվում է միջինը 700 դոլարից: Սա թերեւս ամենաէժան տարբերակներից է: Գործակալությունից հայտնեցին, որ նախորդ տարիների համեմատ այս տարի շատացել է նաեւ ներգնա տուրիզմը: Մարդկանցից շատերն սկսել են նախապատվություն տալ Հայաստանի ներսում հանգստին: Մեր զրուցակիցը, սակայն, դժվարացավ ասել, թե կոնկրետ որ հատվածներում են ավելի շատ նախընտրում անցկացնել հանգիստը:

«Արարատ տուր» տուրիստական գործակալությունում տոնական օրերին արտագնա ուղղություններով տուրերում առաջատարն Արաբական Միացյալ Էմիրությունն է, ապա Եգիպտոսը, Շրի Լանկան, Թայլանդը եւ Երուսաղեմը:

«Ուան Ուեյ» տուրիստական գործակալությունում նշեցին, որ իրենց մոտ հիմնականում մեկօրյա տուրեր են գործում: Ծաղկաձորում եւ Սեւանում մեկ անձը կարող է հանգստանալ 16 հազար դրամով, գիշերակաց չի ներառվում: Իսկ արտագնա տուրերից առաջատարը կրկին Եգիպտոսն է, ապա Վրաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, եվրոպական երկրներից էլ՝ Չեխիան եւ Իտալիան: Վրաստանում մեկ շաբաթյա հանգստի համար փաթեթի նվազագույն արժեքը մեկ անձի համար մոտ 120 հազար դրամ է: Դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը ներառյալ փաթեթը ներառում է էքսկուրսիոն ծրագրեր, ամանորյա գալա ընթրիք եւ ուղեւորափոխադրում: Էքսկուրսիան իրականացվում է մայրաքաղաք Թբիլիսիում, սիրահարների քաղաք Սիղնաղիում եւ Մցխեթայում:

Տպել
4333 դիտում

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը