ՀՀ ԶՈՒ-ում համալրված «ՏՈՐ-Մ2ԿՄ»-ն իր դասի մեջ աշխարհում լավագույններից մեկն է. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ զինված ուժերը օրեր առաջ համալրվել է 2019 թվականի արտադրության հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության «ՏՈՐ-Մ2ԿՄ» համակարգերով։

Այն հիմնականում իրականացնում է պետական, ռազմական ու տնտեսական կարևոր օբյեկտների, ինչպես նաեւ սահմանի պաշտպանություն՝ մարտավարական խորությամբ:

«ՏՈՐ-Մ2ԿՄ»-ը կարող է խոցել ե՛ւ ինքնաթիռներ, ե՛ւ ուղղաթիռներ, ե՛ւ անօդաչու թռչող սարքեր, ե՛ւ հրթիռներ։ Հայկական բանակին մատակարարված տարբերակի յուրահատկությունն այն է, որ կարող է տեղադրվել ե՛ւ կոնկրետ վայրերում, ե՛ւ մեքենաների վրա մնալ՝ ավելի մոբիլ լինելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել էր ՊՆ զորամասերից մեկը եւ ծանոթացել նոր զինատեսակին: Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ սա այս տարվա մեր ամենակարեւոր ձեռքբերումներից է: Սակայն, թե ինչ քանակությամբ է ձեռք բերվել, վարչապետը չի նշել՝ պատճառաբանությամբ, որ ռազմական գաղտնիք է համարվում:

Զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման մասին հայտնի էր դարձել դեռեւս 2018-ի մայիսին ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումից։ Այն ժամանակ նշվել էր, որ մի քանի ամսվա ընթացքում համալիրներն արդեն կլինեն Զինված ուժերում։

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ շատ կարեւոր էր «ՏՈՐ-Մ2ԿՄ» զինատեսակի ձեռքբերումը:

- Պարո՛ն Հովհաննիսյան, ի՞նչ հնարավորություններ ունի նոր ձեռք բերված «ՏՈՐ-Մ2ԿՄ» զինատեսակը:

- Իր դասի մեջ այն աշխարհում լավագույններից մեկն է: Մինչեւ 20 կիլոմետր հեռահարությամբ եւ մինչեւ 10 կիլոմետր բարձրությամբ թիրախները խոցելու համար  լավագույններից մեկն է: Որպես համալիր՝ այն շատ հարմար է մեր տեղանքի համար՝ ինչպես իր շարժունակությամբ, այնպես էլ կրակի ձեւով: Կրակի ձեւը շատ լավն է՝ ուղիղ վերեւ է կրակում: Անօդաչու թռչող սարքեր, ավիառումբեր՝ փոքր թիրախներ հայտնաբերելու համար ՏՈՐ-ը նույնպես շատ հարմար է:

- Այսինքն՝ այս զինատեսակը, ըստ էության, միայն փոքր թիրախներ հայտնաբերելու համա՞ր է:

- «ՏՈՐ-Մ2ԿՄ»-ն ամեն ինչ կարող է ոչնչացնել: Հայաստանի տեղանքում այս զինատեսակը շատ դեպքերում ավելի կարեւոր է, քան նույնիսկ ամենահզոր զենքերը:

- Այս զինատեսակների արժեքը միջինում որքա՞ն է լինում:

- Չեմ կարող ասել: Դուք գիտեք, որ նոր զենքերը էժան չեն: Բացի դրանից՝ հաշվի առեք, որ մեզ վաճառվող բոլոր զինատեսակները ներքին գներով են վաճառվում, այսինքն՝ միջազգային շուկայի գներով չեն վաճառվում: Հիմա դուք կարող եք գտնել միջազգային մամուլում ինչ-որ պայմանագիր «ՏՈՐ»-երի վաճառքի՝ ոչ Մաքսային Միության անդամ եւ ՀԱՊԿ անդամ երկրների, որը կարող է ուրիշ գներ լինել:

- Քանի՞ թիրախ է կարողանում որսալ «ՏՈՐ-Մ2ԿՄ»-ը:

- ՀՕՊ միջոցներն ունեն 3 աշխատանքային ռեժիմ: Առաջին ռեժիմը հայտնաբերումն է, այսինքն՝ թե ինչքան թիրախ կարող է այն միաժամանակ հայտնաբերել: Այս զինատեսակը մինչեւ 100 թիրախ կարող է հայտնաբերել: Երկրորդ ռեժիմն ուղեկցելն է, մասնավորապես, թե քանի թիրախ ես վերցնում գործողության տակ: Ուղեկցման ռեժիմում այն վերցնում է մոտ 20 թիրախ: Եվ կա խոցման ռեժիմ, այսինքն՝ թե քանի թիրախ կարող է միաժամանակ խոցել: «ՏՈՐ-Մ2ԿՄ» զինատեսակը միաժամանակ 2 թիրախ է խոցում: Այսինքն՝ վայրկյանների ընթացքում այն կարող է միաժամանակ 2 թիրախի վրա հրթիռ բաց թողնել: Այն ոչ միայն 2 թիրախի կարող է կրակել, այլեւ յուրաքանչյուր թիրախի վրա 2 հրթիռ կարող է բաց թողնել, ստացվում է՝ միաժամանակ 4 հրթիռ է կառավարում:

- Այն հարմարեցված է «Կամազ» բեռնատարների վրա: «ՏՈՐ»-ը միայն ա՞յդ տեսակի է լինում:

- Կա նաեւ թրթուրավոր տարբերակ, որը մեզ համար այդքան էլ հարմար չէր: Ընտրել ենք այս տարբերակը, քանի որ մեր տեղանքի համար այն շատ հարմար է: Բացի այդ՝ «ՏՈՐ-Մ2ԿՄ»-ի լավն այն է, որ կոմպակտ է, ունիվերսալ է եւ ավտոմատացված:

- Այս տարվա ընթացքում նոր զինատեսակների ձեռքբերում նախատեսվո՞ւմ է:

- Զինատեսակների ձեռքբերումը մշտական գործընթաց է: Ամեն օր էլ կարող են լինել նորություններ:

- Ինչպե՞ս կարձագանքի այս ձեռքբերմանն Ադրբեջանը

- Չեմ կարող ասել: Ադրբեջանն ունի իր սպառազինման ծրագրերն ու պլանները, մենք՝ մերը: Միշտ չէ, որ դրանք ուղիղ հակադարձում են իրար:

Տպել
3186 դիտում

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել