Գյումրեցի անօթեւան մեկ ընտանիք բնակարանամուտ տոնեց. Հարությունյանների երեխաները խնամվում են «Թռչունյան տան»-ը

22/12/2019 schedule21:31

Զարդարված տոնածառ, լուսավոր բնակարան, սեփական սենյակ ու մահճակալ: Ամանորին ընդառաջ Գյումրու «Թռչունյան տան»-ը խնամվող 4 երեխայի երազանք իրականություն դարձավ: «Շիրակ» ֆուտբոլային ակումբը «Շիրակ կենտրոն» հկ համագործակցությամբ նրանց բնակարան նվիրեց:

Հարությունյաններն առաջին անգամ բնակարան ունեցան: Երեխաները երբեք, անգամ ժամանակավոր կացարանում չեն ապրել: Ծայրահեղ ծանր մանկություն ունեցած 2 աղջիկ, 2 տղա Ղարիբջանյանի մի կացարանից տարիներ առաջ մեծ դժվարությամբ տեղափոխվեցին Գյումրու «Թռչունյան տուն»: Երեխաների մայրը մահացած է, հայրն է փոքրիկների համար պատասխանատու:

Ընտանիքի ընտրության ժամանակ, ըստ «Շիրակ կենտրոն» հկ նախագահ Վահան Թումասյանի, բազմաթիվ գործոններ են հաշվի առել, ուսումնասիրել ամեն մանրուք, իրականացրել տարբեր հարցումներ, հնարավոր բոլոր առումներով գնահատել են առկա ռիսկերը: Ընտրության պահին ի թիվս այլ գործոնների վճռորոշ է եղել երեխաների մանկավարժի՝ «Թռչունյան տան» աշխատակից Սամսոն Մատինյանի խնդրանքն ու ընտանիքի նկատմամբ ունեցած վստահությունը:  Հավաքագրված տեղեկատվությունը փոխանցել են բնակարանը գնելու պատրաստակամությունն ունեցող «Շիրակ» ֆուտբոլային ակումբին: Վերջնական որոշումն իրենցն էր,-ասաց Վահան Թումասյանը: «Մենք այս տարի, երբ առաջին բնակարանը նվիրեցինք, որոնում էինք նաեւ մեր երկրորդ ընտանիքին, որին ուզում էինք բնակարան նվիրել: Երբ Վահան Թումասյանը պատմեց այս երեխաների մասին, հատկապես որ իմացանք «Թռչունյան տան» սաներ են, եւ նաեւ ասացին, որ չորեքշաբթի ինչ-որ փակվում է այդ հաստատությունն, ու այս երեխաներն ընդհանրապես գնալու տեղ չունեին, հենց դրա համար շատ արագ որոշեցինք բնակարանը նրանց նվիրել»,-ասաց «Շիրակ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Ռուստամ Ալավերդյանը:

Բնակարանի կահավորման խնդիրը լուծել է «Շիրակ կենտրոն»-ի հովանավոր Հերման Հինթիրյանը:  Ամեն ինչ, ըստ Վահան Թումասյանի, շատ արագ են արել, որպեսզի երեխաներն իրենց կյանքում առաջին անգամ կարողանան հոր հետ միասին Ամանորը սեփական հարկի տակ դիմավորել: «Քանի որ «Թռչունյան տան»-ը հիմա լուրջ պրոբլեմ կա, եւ բարդ իրավիճակում են հայտնվել, ուզեցինք, որ երեխաները հոր հետ Ամանորը հենց այս նոր բնակարանում դիմավորեին: Խոսեցի Հերման Հինթիրյանի հետ, ներկայացրեցի ովքեր են, եւ կես բառից հետո ասաց ինչ պետք է, իմ կողմից արեք: Մենք էլ գույքը գնեցինք: Սա վերանորոգված, դատարկ բնակարան էր: Երբեք այս երեխաները բնակարան չեն ունեցել, փոքր էին, երբ հայտնվեցին մանկատանը, եւ, երբ որ երեկ մենք նրանց էլ բերեցինք այստեղ, որ մասնակցեն բնակարանի կահավորմանը, անընդհատ մոտենում հարցնում էին, թե հիմա որտե՞ղ ենք ապրելու»,-պատմեց Վահան Թումասյանը:

Ընտանիքի հայրն անչափ հուզված էր: Անցած տարիները չի կարող մոռանալ, բայց այսօրվանից խոստանում է ետ չնայել: Սեյրանն այսօր հանգիստ խղճով գլուխը բարձին կդնի. միակ երազանքը կատարվել է. երեխաները կողքին էն, գլխավերեւում էլ սեփական տանիք ունի: «Էլ չեմ էրտա տեսնի ետ գա, արդեն ռիսկով կարող եմ մոտս պահեմ երեխեքիս»,- ասաց նա:

Ընտանիքի հետ կապը «Շիրակ կենտրոն»-ը կպահի, բայց ոչ թե կվերահսկի նրանց, այլ հեռվից կհետեւի, որ ճիշտ ապրեն, անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք կմեկնի, այնպես, ինչպես բոլոր ընտանիքների պարագայում է: «Մեզ չեն տեսնում, բայց մենք իրենց տեսնում ենք:  Աննկատ ենք մնում, քանի որ  ուզում ենք մարդկանց ոտքի կանգնեցնել ու հեռանալ: Մենք չենք ուզում, որ մարդիկ երախտապարտ լինեն միայն այն բանի համար, որ մեր միջոցով բնակարան են ունեցել: Ուղիղ հակառակը, ցանկանում ենք, որ մոռանան մեզ, մեզ մոռանալով էլ մոռանան իրենց նախկին դժվար կյանքն ու քայլեն առաջ»,-ասաց Վահան Թումասյանը:

Երեխաները դեպի առաջ քայլն այսօր արդեն արել էին: Բնակարանամուտին «Թռչունյան տան» իրենց ընկեր-ընկերուհիներին էին հրավիրել:

Արմենուհի Մինասյան

Տպել
5009 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ