Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն

Դեկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» և «Ս. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ շնորհեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, խմբավար Դավիթ Ղազարյանին,  Երևանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական գծով փոխտնորեն, պ.գ.դ. Կարեն Մաթևոսյանին,  ճարտարապետ Գագիկ Գյուրջյանին և  «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկ, բ.գ.թ., դոցենտ Դոնարա Էլոյանին՝ ի գնահատություն հայրենի երկրի և հայ ժողովրդին մատուցած բազմարդյուն ծառայությունների: 

Արարողությունը բացվեց Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանի խոսքով: 

Մեծարյալների գնահատարժան ծառայություններին ու վաստակաշատ գործունեությանն անդրադարձան աստղաֆիզիկոս, տոմարագետ, ֆ.գ.թ. Գրիգոր Բրուտյանը, բ.գ.դ., պրո‎‎ֆեսոր Ավիկ Իսահակյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, պրոֆեսոր Արզաս Ոսկանյանը և «Իզմիրլյան» ԲԿ-ի պրոկտոլոգիայի բաժամունքի վարիչ բ.գ.դ., պրոֆեսոր Արամ Հակոբյանը:

Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակներն ու շքանշանները: Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը մեծարյալներին ուղղված կոնդակներից ընթերցեց հատվածներ:

Տիար Դավիթ Ղազարյանին ուղղված կոնդակում մասնավորաբար նշված է. «Այսօր ուրախ առիթ ունենք անդրադառնալու երաժշտարվեստի ասպարեզում Ձեր արդյունավոր վաստակին: Երկար տարիներ պատասխանատու պաշտոններ ստանձնելով ու մանկավարժական առաքելություն իրականացնելով Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայում, Դուք Ձեր անմնացորդ ջանքերն եք ներդրել ի նպաստ բուհի շնորհակալ գործունեության՝ ծառայելով երաժիշտների նոր սերունդի պատրաստության նվիրական գործին:

Դուք հաջողությամբ կազմակերպել եք երաժշտական բազմաթիվ մրցույթներ ու փառատոններ, ղեկավարել երգչախմբեր, կարևոր հանձնառություններով մասնակցություն բերել մեր երկրում իրականացվող մշակութային նշանակալի միջոցառումներին: Ձեր բազմազբաղ գործունեությանը զուգընթաց հեղինակել եք նաև գիտական հոդվածներ, գիտա-մեթոդական ուսումնասիրություններ, կազմել խմբերգային ժողովածուներ, որոնք գնահատանքով են ընդունվել մասնագետների կողմից:

Ձեր հարուստ փորձառությունն ու կարողությունները սիրով ծառայեցրել եք նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի գործունեությանը՝ որպես կառավարման խորհրդի անդամ: Այսօր Ձեր շուրջ կես դարյա մասնագիտական վաստակը գնահատված է գիտական բարձր կոչումներով, բազմաթիվ մրցանակներով ու պարգևներով»:

Պրն. Կարեն Մաթևոսյանին ուղղված Հայրապետական կոնդակում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ձեր գործունեության տարիներից ճանաչում ենք Ձեզ և տեղյակ ենք Ձեր գիտական ու ստեղծագործական երկարամյա գործունեությանը: Ուրախ ենք, որ ղեկավարելով Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի՝ Արվեստի պատմության և գրչության կենտրոնների ուսումնասիրության բաժինը, Դուք կարևոր նպաստ եք բերում մեր երկրում հայագիտության զարգացմանը: Որպես հայագետ-աղբյուրագետ՝ գիտական գործունեութեան ընթացքին Դուք ուսումնասիրել եք հայագիտության ու հայ արվեստի պատմության բազմաթիվ էջեր, հեղինակել տասնյակ գրքեր ու գիտական արժեքավոր հոդվածներ: Հատկապես գնահատարժան են Անիի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ Ձեր աշխատությունները, որոնք մեր պատմական մայրաքաղաքի հոգևոր ու մշակութային հարուստ ժառանգությունն են ներկայացնում մեր ժողովրդին:

Ձեր գիտելիքներն ու տարիների փորձառությունը սիրով փոխանցել եք նաև երիտասարդ սերունդին՝ կրթելով շնորհաշատ մասնագետներ Երևանի պետական Մանկավարժական համալսարանում:

Մենք առանձնակի գոհունակությամբ ենք անդրադառնում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն մատուցած Ձեր ծառայություններին: Երկար տարիներ Դուք դասախոսեցիք Մայր Աթոռիս Գևորգյան հոգևոր ճեմարանում, ստանձնեցիք «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթի խմբագրի պաշտոնը և տարբեր հանձնառություններ՝ համենայնի դրսևորելով մեր Եկեղեցու հանդեպ Ձեր որդիական սերն ու նվիրումը»:

Տիար Գագիկ Գյուրջյանին շնորհված Հայրապետական կոնդակում ի մասնավորի արձանագրված է. «Մեծարգո պրն. Գյուրջյան, երկար տարիներ պետական բարձր ու պատասխանատու պաշտոններում նվիրյալ ծառայությամբ Դուք ճարտարապետական Ձեր բազմափորձ գիտելիքներն ու կարողությունները նախանձախնդրորեն ի սպաս եք բերում մեր պատմական վանքերի ու եկեղեցիների և մշակութային արժեք ներկայացնող հուշարձանների պահպանության ու վերականգնման ազգանվեր գործին: Ձեր նախագծերով ու անմիջական ղեկավարությամբ վերականգնվել են ճարտարապետական բազմաթիվ կոթողներ ինչպես Հայաստանում, այնպես և նրա սահմաններից դուրս՝ սերնդե սերունդ ներկայացնելու մեր հայրերի ստեղծած փառավոր ժառանգությունը:

Մեզ համար գոհունակություն է, որ գործունեության ողջ ընթացքին Դուք դրսևորել եք Ձեր հոգու անկեղծ սերն ու նվիրումը՝ հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: Մենք մշտապես ականատես ենք եղել մեր մայր Եկեղեցուն զորակցելու և Մայր Աթոռի կողմից իրականացվող շինարարական ծրագրերին աջակցելու Ձեր պատրաստակամությանը՝ ի խնդիր մեր սրբատեղիների նորոգության ու պատշաճ բարեզարդման»:

Տիկ. Դոնարա Էլոյանին ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակում գրված է. «Այսօր առիթն ունենք Մեր բարձր գնահատանքը բերելու Ձեզ` հավատավոր հայուհուդ և անվանի բժշկիդ, առողջապահության ասպարեզում Ձեր երկարամյա բազմարդյուն գործունեության համար, որի մասին տեղյակ ենք «Իզմիրլյան» հիվանդանոցի տնօրեն Տիար Արմեն Չարչյանի միջոցով: Գովելի է, որ Դուք տասնյակ տարիներ աննվազ սիրով ու նվիրումով Ձեր կյանքն ու աստվածահաճո գործն ընծայաբերում եք մեր ժողովրդին և Ձեր գիտելիքներն ու կարողություններն ի սպաս դնում, որպեսզի բազմաթիվ հիվանդներ ապաքինվեն ու վերագտնեն իրենց առողջությունը: Այսօր շատերի հոգիներում երախտագիտությունն ու բարի մաղթանաց հայցն է առ Բարձրյալ Տերը` Ձեր և Ձեր ընտանիքի համար:

Մենք ուրախ ենք մեծապես, որ Ձեր անսպառ եռանդով ու նախանձախնդրությամբ Դուք բարի օրինակ եք «Իզմիրլյան» հիվանդանոցի երիտասարդ բժիշկների ու բուժաշխատողների համար՝ արժանանալով նրանց անկեղծ սիրուն ու հարգանքին»:

Կոնդակների ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծարյալներին հանձնեց Հայ Եկեղեցու շքանշաններն ու կոնդակները: Պարգևաբաշխության առիթով իրենց սրտի խոսքն ասացին նաև շնորհընկալները` Հայոց Եկեղեցու բարձր գնահատանքի ու պարգևի համար երախտագիտություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Հանդիսությունն եզրափակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությամբ ու բարեմաղթանաց շնորհավորական խոսքով:

Երեկույթին երաժշտական կատարումներով հանդես եկան «Նաիրյան» համույթը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սարկավագաց երգչախումբը:

Տպել
1319 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են