Աննախադեպ ձերբակալություն Ադրբեջանում․ գործադիր իշխանության ղեկավարն առաջին անգամ մեղադրվում է կոռուպցիայի մեջ

Ադրբեջանի շրջաններից մեկի գործադիր իշխանության ղեկավար Նիզամեդին Գուլիեւը ձերբակալվել է անվտանգության պետական ծառայության աշխատակիցների կողմից։ Ձերբակալման ենթադրյալ պատճառը կոռուպցիան ու հափշտակությունն է, որը Գուլիեւն իրականացրել է պաշտոնը զբաղեցնելիս։

Ադրբեջանում այս դեպքն անվանել են «շոկային» ու «աննախադեպ», հայտնում է Jam-News-ը։

Թեեւ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություն եւ կալանք տեղի է ունեցել նախկինում էլ, բայց դեռ երբեք գործադիր իշխանության ղեկավարը բացահայտ չի մեղադրվել հափշտակության եւ կաշառակերության համար։

Ոչ մի պաշտոնական հայտարարություն կատարվածի մասին դեռ չկա, սակայն ձերբակալության մասին արդեն գրել են տեղական շատ լրատվամիջոցներ։ Դրանցից որոշները փորձել են ինքնուրույն պարզել պատճառներն ու մանրամասներն, իսկ մյուսները հաշվում են պաշտոնյայի ունեցվածքը։ 

2019 թ-ի ապրիլին Նիզամեդին Գուլիեւը նշանակվել է Ադրբեջանի Աղստաֆայի ( նախկին Աղստեւի) շրջանի գործադիր իշխանության ղեկավար։ Դրանից առաջ նա 10 տարի գլխավորում էր Գերանբոյի շրջանը։ 

Ըստ Modern.az կայքի՝ ֆինանսների նախարարությունը պարզել է, որ այդ պաշտոնը զբաղեցնելիս Գուլիեւը պարբերաբար յուրացրել է պետական միջոցները։ Մասնավորապես, նա շինծու ձեւով աշխատանքի է ընդունել 300 անձանց, իսկ աշխատավարձն իրեն պահել։ Ինչպես նաեւ յուրացրել է Գերանբոյ քաղաքի փողոցների ասֆալտապատման համար տրամադրված գումարները, բայց ասֆալտապատել է միայն կենտրոնական փողոցը։

Այս գործի այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։

Գուլիեւի հետ միասին ձերբակալվել են նրա տեղակալներ՝ Ռամիզ Թաթարովը եւ Լալե Էյուբովան: Նրանք ձերբակալվել են հենց կաշառք ստանալու պահին:

Ռամիզ Թաթարովը նաեւ իշխող «Ենի (Նոր) Ադրբեջան» կուսակցության Աղստաֆայի շրջանի մասնաճյուղի ղեկավարն է։ 

Նրանք երկուսն էլ ադրբեջանական իշխանությունների կողմից տարբեր տարիներին պարգևատրվել են պետական բարձր աստիճանի շքանշաններով։

Ձերբակալությունը մեծ աղմուկ է բարձրացրել ադրբեջանական հանրության շրջանում։ Այն ձերբակալվածների զբաղեցրած պաշտոնների մակարդակի առումով ամենաաղմկահարույց դեպքն է, որ գրանցվել է վերջին տարիներին։

Տպել
6097 դիտում

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)