Անհասկանալի է ռուսաստանաբնակ մշակույթի գործիչների ակտիվությունը․ Մակունցը՝ Քոչարյանին աջակցող հայտարարությունների մասին

Մշակույթի գործիչներն օգտվել են Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված իրենց իրավունքներից ու լիազորություններից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով մշակույթի 60 գործիչների ստորագրություններին ու հայտարարությանը, որով պահանջում են ազատ արձակել Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին․

«Ես, բնականաբար, որեւէ խնդիր չեմ տեսնում, որ մշակույթի գործիչները, ՀՀ-ում իրենց խոսքի ազատությունից օգտվելով, իրավական դաշտում միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից օգտվելով, որեւէ գործողություն են ծավալում: Այստեղ անհասկանալին մեկ այլ հանգամանք է, որ ռուսաստանաբնակ մշակույթի գործիչները, առանձին լրագրողներ եւ այլք նման ակտիվություն են ցուցաբերում իրենց դիրքորոշումը բարձրաձայնելու առնչությամբ: Անհասկանալի է, որովհետեւ երբեւէ մենք նրանց կողմից որեւէ հարցի վերաբերյալ հանրային դիրքորոշման ականատես չենք եղել»,- ասաց Մակունցը:

Նա նկատեց, որ այսօր Ռուսաստանում կան որոշ անձինք, որոնք հետախուզման մեջ են, եւ այդ կապակցությամբ ռուսաստանաբնակ մշակութային գործիչները որեւէ դրական կամ բացասական դիրքորոշում չեն հայտնել. «Կամ, ասենք, Հայաստանի ազգային անվտանգությանը վերաբերող հարցերի վերաբերյալ որեւէ դիրքորոշման ականատես չենք եղել, գոնե Հայաստանում»,- եզրափակեց Մակունցը։

Տպել
793 դիտում

Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է. Գյումրիում տոնվեց Բուն Բարեկենդանը (լուսանկարներ, տեսանյութ)

Երկրաշարժ է եղել Թուրքիայի տարածքում. ցնցումները զգացվել են Շիրակի մարզում

Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվում է. արգելվում է նաեւ Մեղրիով մուտքը Հայաստան. վարչապետ

Թուրքիան ու Աֆղանստանը փակել են Իրանի հետ սահմանը՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով

Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում 18-ամյա ուսանողը դանակահարել է իր հասակակցին

Գարուն Երեւան. վարչապետը նոր լուսանկար է հրապարակել

ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ադրբեջանում խաղաղ բողոքի ակցիաների ցրման առնչությամբ

Հրդեհ Տաշիր քաղաքում. այրվել է կուտակված անասնակեր

Հյուպատոսական բաժնի աշխատանքը դադարեցվել է ՀՀ քաղաքացիներին շուրջօրյա արդյունավետ ծառայություն մատուցելու համար

«Խաչասար» կոչվող հատվածում քաղաքացին ընկել և ստացել է վնասվածք. օգնել է ԱԻՆ-ը

Փետրվարի 25-ին Հայաստանի մեծ մասում սպասվում են տեղումներ. կցրտի 6-8 աստիճանով

Գավառ քաղաքում փրկարարները դուրս են բերել ձյան մեջ արգելափակված մեքենան

Թուրքիան «Patriot» համակարգերի գնման առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին

Այսօր Բուն Բարեկենդանն է. Երևանում սպասվում է մեծ շքերթ-տոնախմբություն

Ատելության քարոզի հեռահար նպատակները

Լոռու մարզի Սարալանջ գյուղի տնակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Ի՞նչ է կորոնավիրուսը, ինչպե՞ս տարբերակել եւ ինչ է պետք իմանալ վիրուսի մասին. պարզաբանում է նախարարը (տեսանյութ)

Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

«Այո»-ի մասին Հայկ Ստվերի երգի պրեմիերան տեղի կունենա այսօր