Մարզպետարանից «դաբրոներ» ոչ ոք չի կարող ունենալ. Արարատի մարզպետ

20/12/2019 schedule13:14

Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձավ մարզի մի շարք խնդիրներին և ձեռքբերումներին:

Նրա կարծիքով՝ անցնող տարին կարևորվում է տեղի ունեցած և դեռևս շարունակվող շինարարական աշխատանքների մեծածավալ քանակով:

«Այս տարի ունենք 58 սուբվենցիոն ծրագրեր, որոնք կատարվել են 43 համայնքներում: 24 համայնքներում կատարվել է ընդհանուր 10կմ ճանապարհահատվածի ասֆալտապատում, 7 համայնքում՝ լուսավորության ցանցի կառուցում, 4 համայնքում՝ ջրագծերի կառուցում և վերակառուցում, 5 համայնքում՝ ոռոգման ցանցերի կառուցում և վերակառուցում, 3 համայնքում՝ գազաֆիկացում, 7 համայնքում՝ մանկապարտեզի հիմնանորոգում և նորոգում, 3 համայնքում՝ մշակույթի տների վերանորոգում և կառուցում, 2 համայնքում՝ այգու կառուցում, 3 համայնքներում՝ տեխնիկայի ձեռքբերում, հանդիսությունների սրահի կառուցում և սպորտային խաղադաշտի կառուցում»,-ներկայացրեց մարզպետը:

Նրա պնդմամբ՝ ծրագրերի մեծ մասն արդեն ավարտված է, միայն որոշ ծրագրեր կտեղափոխվեն 2020 թվական:

Մարզպետի դիտարկմամբ՝ գյուղատնտեսական և արդյունաբերական ոլորտում այս տարի շատ լավ ցուցանիշներ են եղել: 2019 թ.-ին խաղողի մթերման ծավալները գրեթե կրկնակի ավելացել են, 18 ձեռնարկություններում խաղողի մթերումը կազմել է մոտ 110 հազար տոննա, իսկ 2018թ.-ին՝ 62 հազար տոննա:

Պտուղ-բանջարեղեն մշակող 6 ձեռնարկությունների կողմից մթերումն ընդհանուր առմամբ 2019 թ.-ին կազմել է 33 հազար 431 տոննա, 2018 թ.-ին՝ 18 հազար 782 տոննա:

Ինչպես ներկայացրեց մարզպետը, խոշոր ծրագրեր են իրականացվում, որոնցից է՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին կառուցվող 11 հեկտար մեծությամբ գյուղատնտեսական՝ մեծածախ և մանրածախ վաճառք իրականացնող գյուղմթերքի շուկան: «Այն կարող է միացնել Արտաշատի տարածաշրջանի և Մասիսի տարածաշրջանի գյուղերը, ինչպես նաև այստեղ իրենց բերքը կարող են իրացնել Արցախի հանրապետության մեր հայրենակիցները, Սյունիքից, Վայոց ձորից, ինչու չէ, նաև՝ Իրանից»,- ասաց Սարգսյանը:

Այս ծրագիրը վերջնական հաշվարկով, երբ ամբողջությամբ իրականություն դարձած լինի, մարզպետի պնդմամբ՝ նախատեսում է 4,5 մլն դոլարի ներդրում: Այս պահին բուռն կերպով աշխատանքներն ընթանում են:

«Երբ ես նշանակվեցի մարզպետ, մեր բժշկական հիմնարկներն ունեին շատ մեծ կրեդիտորական պարտքեր: Օրինակ՝ Արտաշատ ԲԿ-ն ուներ մոտ 213 միլիոն դրամ կրեդիտորական պարտք: Մեր կողմից այնտեղ իրականացվեց աուդիտ: Մենք փոխանցեցինք մեր բուժհաստատությանն առողջացման ծրագիր, որի հետևանքով արդեն այս տարի դեկտեմբերի 1-ի դրությամբ պարտքն ամբողջությամբ մարվել է»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով նաև Վեդի ԲԿ-ի 59 մլն դրամ և Արարատ ԲԿ-ի 14 մլն դրամ պարտքերը, որոնք նույնպես ամբողջությամբ մարվել են:

Անդրադառնալով կրթության ոլորտին՝ մարզպետը նշեց, որ շատ հաճախ գալիս են բողոքներ, թե մարզպետարանը պատշաճ կերպով չի կազմակերպում մրցույթներ՝ դպրոցի տնօրենների, ուսուցիչների համար: «Ուզում եմ ասել, որ մեր կողմից ոչ մեկը չի հովանավորվում, մեր լեզվով ասած՝ մարզպետարանից «դաբրոներ» ոչ ոք չի կարող ունենալ, մրցույթները կազմակերպվում են մաքսիմալ ազատ, թափանցիկ»,- պնդեց մարզպետը՝ հավելելով, որ, եթե նույնիսկ հավակնորդներն իրենց հայտը ներկայացնելիս դպրոցներում կստանան պատասխան, թե մյուս կոլեգայի համար մարզպետարանից արդեն միջնորդել են, անպայման դիմեն նրանց, քանի որ դրանք հերյուրանքներ են:

«Իհարկե, ունենք դպրոցներում խնդիրներ, որոնք դեռևս նախկինից ենք ժառանգել: Այն ժամանակ գործել են մաղարիչների, ծանոթների, կոռուպցիոն մեխանիզմներ, որոնք այսօր բացառված են»,- ասաց մարզպետը՝ եզրափակելով, որ, եթե ինչ-որ մարդիկ կփորձեն իրենց ցանկալի անձանց անցկացնել այդ մրցույթներում, և դա կփորձեն կապել մարզպետարանի հետ, շատ խիստ և համարժեք գնահատականի կարժանանան:

Ժաննա Ջեյրանյան

Տպել
1762 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին