Քիչ առաջ ինձ զեկուցեցին, որ դեպքի վայրում բռնվել է ՔԿՀ-ների երկու աշխատակից. ՔԿԾ պետ

20/12/2019 schedule12:16

«Քիչ առաջ ինձ զեկուցեցին, որ Քրեակատարողական 2 հիմնարկներում մեր օպերատիվ եւ անվտանգության ստորաբաժանման կողմից իրականացված միջոցառումների արդյունքում, նաեւ՝ ԱԱԾ-ի հետ համագործակցությամբ, բռնվել են ՔԿՀ երկու աշխատակիցներ»:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը:

Վերջինիս խոսքով՝ առաջինը Արմավիր ՔԿՀ-ի պահպանության բաժնի աշխատակից է, որը իր հետ ՔԿՀ է բերել մեծ քանակությամբ թմրամիջոցներ՝ լիրիկա տեսակի 19 դեղահաբ, սուբուտեքսի փշրանք, մեծ քանակությամբ մարիխուանա՝ կալանավորված անձանց եւ դատապարտյալներին փոխանցելու համար: Աշխատակիցը բռնվել է դեպքի վայրում:

Երկրորդ աշխատակիցը բռնվել է ԱԱԾ-ի հետ համագործակցության արդյունքում. նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման աշխատակից է, որը եւս իր հետ ներս է մտցրել հոգեմետ դեղահաբեր եւ տեղում բռնվել:

Արթուր Գոյունյանը նշեց նաեւ, որ այսօր գիշերն էլ իրեն զանգել եւ զեկուցել են, որ Սեւան ՔԿՀ-ում տեղի է ունեցել «ներնետման պերեբռոզ»-ի չհաջողված փորձ, հայտնաբերվել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ. «Ընթանում է զննություն, եւ ավելի ուշ մեր հանրային կապերի բաժինը սպառիչ տեղեկատվություն կտրամադրի»: 

 

Միլենա Խաչիկյան

Տպել
4666 դիտում

Վրաստանի նախկին նախագահը վերադառնում է քաղաքականություն՝ որպես ընդդիմադիր

Է. Ղազարյանի ՀՀԿ-ական անցյալը հայտնի էր. բայց նա ապացուցեց այն, ինչ պահանջվում էր հանրաքվեն նախաձեռնողներից. Ռ.Ռուբինյան

Գեղարքունիքում ավարտվել է անասնագլխաքանակի հաշվառումը. նվազել է խոշոր, ավելացել մանր եղջերավոր անասունների գլխաքանակը

Կառավարության անդամները գրքեր են նվիրել Արմաշի գրադարանին

Ժամը 22:35-ի դրությամբ Սարավան-«Զանգեր» հատվածում 10-15 մ հորիզոնական տեսանելիությամբ մառախուղ է. ԱԻՆ

ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ երկխոսության, եթե վերջինս փոխի իր քաղաքականությունը

Արմավիրում 21 և 60 տարեկան կանայք դրամապանակ են գողացել եւ դրանում առկա բանկային քարտով գումար կանխիկացրել

ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի. չկա բույսերի առողջություն՝ չկա կյանք

Անհասկանալի է ռեժիսորի հրապարակ բերած արհեստական օրակարգը. ԿԳՄՍ-ն պատասխանել է Գալստյանի ահազանգին

Հրդեհաշիջման ժամանակ զոհված հրշեջն այսօր կդառնար 23 տարեկան. ծառայակից հրշեջները հուշաքար են տեղադրել

«Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները կալանավորված անձի պայուսակից կասկածելի փաթեթ են հայտնաբերվել

Եվրամիության կարեւոր ծրագրերի ֆինանսավորումը կարող է սառեցվել. բյուջեի շուրջ համաձայնություն չկա

Երևանում ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել. (տեսանյութ)

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է. ԱԻՆ

Հափշտակել են Դադիվանքում տեղադրված գանձանակը. ԱՀ ոստիկանություն

Հայկ Մարությանն այսօր ներկայացրել է Նոր Նորք եւ Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին

«ՀԿԵ» ՓԲԸ տնօրենը Շիրակի մարզպետին առաջարկել է քննարկել Գյումրու ավտոկայանը երկաթուղային կայարան տեղափոխելու հարցը

Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջանը՝ ոչ, այն պատճառով, որ նման երկիր գոյություն չի ունեցել. Զատուլին

Դիլիջանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել

Իրանում կորոնավիրուսի հետեւանքով 2 քաղաքացի է մահացել