Արմեն Սարգսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել են զինհաշմանդամների հետ

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր հանդիպել են մի խումբ երիտասարդ զինհաշմանդամների հետ: Երիտասարդները հիմնականում վերջին տարիներին վիրավորում ստացած զինհաշմանդամներն են, որոնք, սակայն, կարողացել են հաղթահարել դժվարությունները և տարբեր ոլորտներում կայացել են որպես մասնագետներ:

«Առանց երկմտելու ասում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը հերոս է: Հերոսները միայն նրանք չեն, ովքեր հերոսի կոչում ունեն, այլ հերոս են՝ ըստ իրենց ապրած կյանքի, իրենց ոգով, այն հերոսական հաղթանակով, որ պարգևել են մեզ: Դուք բոլորդ հաղթած բանակի զինվորներ եք: Ձեզնից յուրաքանչյուրի ներդրումով է, որ մենք կարող ենք ասել, որ իսկապես ունենք մեր տարածաշրջանի ամենահզոր բանակներից մեկը: Բանակը հզոր է նաև իր ոգով: Երբ բանակը կառուցվում էր, ձեր հայրերը և պապերը կանգնեցին ի պաշտպանություն հայրենիքի և Արցախի ու հաղթեցին: Այդ հաղթանակի ոգին ուղղակիորեն փոխանցվում է հաջորդ սերնդին, այն ուղղակիորեն է փոխանցվել ձեզ՝ այն խորհրդով, որ ստացել եք ձեր ծնողներից, այն ոգով և այն ուժեղ կամքով, որ ժառանգել եք ձեր հայրերից, պապերից, մայրերից և տատերից: Դուք հայրենիքին տվել եք ձեր կյանքն ու առողջությունը, դուք պայքարել եք կյանքի համար և հաղթել եք, անցել եք դժվարությունների միջով և ձեր ներսում պահել եք կյանքի հանդեպ հավատը. ձեր կյանքը իմաստավորված է»:

Նախագահն էական է համարել, որ վերադարձից հետո յուրաքանչյուր զինվոր իր տեղը գտնի կյանքում:

«Շատ էական է, որ ձեզնից յուրաքանչյուրը վերադառնա կյանք և գտնի իր տեղն այս կյանքում, հասարակության մեջ, ապրի արժանապատիվ կյանքով: Հույս ունեմ, որ վերադարձած զինվորը, անկախ նրանից՝ ինչ վիճակում է վերադարձել, ամբողջապես կինտեգրվի հասարակությունում և ունակ կլինի վերադառնալ բնականոն կյանքն,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:-Կրկին կոչ եմ անում բոլոր պետական և ոչ պետական տարբեր կառույցներին՝ ամեն ինչ անել՝ իրենց մեծ աշխատանքային ընտանիքում ընդունելու այն հերոսներին, որոնք ցանկություն ունեն և կարող են իրենց ներդրումն ունենալ այդ աշխատանքում»:

Նա նշել է, որ Հանրապետության նախագահի աշխատակազմում կան երիտասարդներ, որոնք հերոսաբար պայքարել են, ֆիզիկական դժվարություններ ունեն, բայց լիարժեքորեն կարողանում են իրենց ներդրումն ունենալ աշխատակազմի գործունեության մեջ:

«Ժամանակն է, որ դուք վերադառաք լիարժեք կյանքի: Դուք հերոս եք եղել ռազմի դաշտում, վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը հերոս կլինի նաև աշխատավայրում,-ընդգծել է նախագահը:-Դուք մեր պարծանքն եք, մեր պահապանն ու պաշտպանը, բայց այսօր նաև՝ մեր գործընկերն եք: Ձեզնից յուրաքանչյուրը դեռ շատ անելիք ունի հայրենիքի համար, ձեր մեծ հաջողություններն առջևում են»:

Հանդիպումից հետո Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է հայրապետական մաղթանք՝ հայրենքի խաղաղության և անսասանության համար։

Անուհետև նախագահն ու Վեհափառ Հայրապետը ճաշել են երիտասարդների հետ, շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ և փոխանցել իրենց բարեմաղթանքները:

Տպել
1280 դիտում

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան