«Ես ստորագրել եմ, չեմ հրաժարվում, այո». Լուիզա Ղամբարյանը՝ ի պաշտպանություն Քոչարյանի ստորագրահավաքի մասին

Այսօր ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի հայտարարություն տարածվեց, որի տակ տեղադրված էին մի քանի տասնյակ հայտնի մարդկանց անուն-ազգանուններ: Նշվում էր, որ այդ մարդիկ կոչ են արել ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։ 

Ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող մշակույթի գործիչները, երգիչներն ու դերասանները տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում սկսեցին հերքել, որ իրենք որեւէ ստորագրահավաքի են մասնակցել: Սա առիթ դարձավ, որ համացանցում այս թեմայով նույնիսկ հումորներ տեղադրվեն: 

ՀԺ-ն եւս փորձեց մեկնաբանություններ ստանալ: Շուրջ մեկ տասնյակ «աստղերին» մեր զանգերը կա՛մ անպատասխան մնացին, կա՛մ նրանք խնդրեցին իրենց անունից ոչինչ չգրել՝ բացատրելով իրավիճակը, որում հայտնվել են: Նրանց պարզաբանումներից հասկացվեց, որ հայտարարության տեքստին չեն ծանոթացել, որեւէ տեղ չեն ստորագրել, բայց հաշվի առնելով դիմողի անձը՝ չեն մերժել իրենց անվան հրապարակումը: 

Մեր զանգին պատասխանած միակ անձը, որ չհրաժարվեց իր ստորագրությունից, դերասանուհի Լուիզա Ղամբարյանն էր.

«Ես ստորագրել եմ, չեմ հրաժարվում, այո՛». հայտարարեց դերասանուհին: Այդ թեմայով նա հրաժարվեց խոսել՝ մեր բոլոր հարցերին ի պատասխան կրկնելով. «Այդ թեմայի շուրջ ես որեւէ բան չունեմ պատասխանելու»:

Տպել
23042 դիտում

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ

Թատրո՞ն, կինո՞, թե՝ համերգ. Երևանի քաղաքապետարանը կանանց միջազգային օրվա առիթով նվեր է պատրաստել (տեսանյութ)

Գրառումներիս պատճառը նոր կառավարության կողմից պաշտոն չստանալն ու, հետևաբար, վրեժխնդիր լինելը չէ. Հասմիկ Պապյան

Դեռ ԽՍՀՄ տարիներին տեխնոլոգիական աշխարհում Հայաստանը համարվել է Խորհրդային միության «Սիլիկոնյան հովիտ»-ը. Հակոբ Արշակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար մնում է փակ

Նախկինների «օբշչակի» պահպանության վերջին բաստիոնը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմեն Քլավս Քիններափ Հեդի հետ

Ոստիկանության կենտրոնական բաժնում արձանագրված գողությունները բացահայտվել են

Կապանում 5000 ՌԴ ռուբլուն նմանվող թղթադրամի նմուշ է իրացվել. բերման են ենթարկվել 17 եւ 19-ամյա աղջիկներ

Ալեն Սիմոնյանը կգործուղվի Մոնտեվիդեո, Լիլիթ Մակունցը՝ Վաշինգտոն. այլ գործուղումներ ևս կան

Երևանի Մյասնիկյան պողոտայում «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել քաղաքացուն

Երևանի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել. ԱԻՆ

Ապօրինի ծառահատման դեպք Ստեփանավանում. Պուշկինոյի անտառից բոխի տեսակի ծառեր են հատվել

Աղմկահարույց սպանություն Էջմիածնում. 36-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է

«Բավրա» սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Փողն ընդդեմ պետական շահի

Երևանում բուժաշխատողի շուրջ 60 թափուր հաստիք կա. առաջարկվում է 18,000 - 273,000 դրամ աշխատավարձ՝ հարկերը ներառյալ

Արա Շահվերդյան, Ռոբերտ Բեգլարյան. հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները

Հայաստանն ու Շվեյցարիան կհամագործակցեն Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում