«Իմ քայլ»-ի պատգամավորը ԿԳՄՍ նախարարին խնդրեց դադարեցնել Հայպետհրատի շենքի շինաշխատանքները ու հարցը կրկին քննարկել

Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն այսօր ԱԺ ամբիոնից դիմեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ կոչ անելով եւս մեկ անգամ քննարկել Երեւանի Գեւորգ Քոչարի 21 հասցեում Երեւանի մնջախաղի պետական թատրոնին տրամադրված տարածքի շինարարական աշխատանքների հարցը։

Զոլյանը նշեց, որ բազմաթիվ քաղաքացիներ ու մասնագիտական շրջանակներ մտահոգություններ ունեն կատարվող աշխատանքների վերաբերյալ։ Նա ասաց, որ եթե հնարավոր է, ապա պետք է շինաշխատանքները դադարեցնել, շփվել Երեւանի բնակիչների, մասնագիտական համայնքի ներկայացուցիչների հետ, եւ եթե նրանց մտահոգությունները անհիմն են, ապա քննարկման արդյունքում կվերանան, իսկ եթե հիմնավոր են, ապա առավել եւս պետք է դրանց քննարկմանն ընթացք տրվի։

«Ինչո՞ւ կան մտահոգություններ․ այսօր Երեւանի բնակիչները հիշում են, թե ինչ կատարվեց նախորդ իշխանության օրոք։ Նրանց հանցանքներից մեկն այն էր, որ այլանդակվեց Երեւան քաղաքը, հատկապես կենտրոնը, բազմաթիվ պատմական շենքեր կամ ոչնչացվեցին, կամ տեղափոխվեցին կոնտեքստից դուրս, կառուցվեցին շենքեր, որոնք կապ չունեն Երեւանի ճարտարապետության հետ։ Բնականաբար, մարդիկ շատ էմոցիոնալ ռեակցիա են ցույց տալիս»,- ասաց Զոլյանը՝ հավելելով, որ իր այս ելույթից թող չոգեւորվեն այն մարդիկ, որոնք անհիմն մեղադրանքներ են հնչեցնում Արայիկ Հարությունյանի հասցեին եւ նույնիսկ չեն կարողանում նախարարության անունն ամբողջությամբ ճիշտ արտաբերել։ Պատգամավորը հայտարարեց, որ ինքը աջակցում է նախարարին, սակայն հարցի քննարկումն անհրաժեշտություն է։

Նշենք, որ Հայպետհրատի շենքում շինարարական աշխատանքները դադարեցնելու հարցով նախաձեռնող խումբ է ստեղծվել, որը դիմել է ԿԳՄՍ նախարարությանը:

Մի խումբ քաղաքացիներ, սոցիալական ցանցերից տեղեկանալով Գ. Քոչարի 4 հասցեում գտնվող հանրապետական նշանակության պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի տարածքում պետական բյուջեի միջոցներով Մնջախաղի պետական թատրոնի շենքի կառուցման մասին, նախարարությունից պահանջում են դադարեցնել շինաշխատանքները։

«Հայպետհրատի» շենքը նախագծվել է 1935 թվականին՝ ճարտարապետներ Մ. Մազմանյանի եւ Հ. Մարգարյանի կողմից, որի շինարարական աշխատանքները շարունակվել են մինչեւ 1960-ականներ: Նախաձեռնող խմբի հայտարարության մեջ ասված է, որ այն տարբեր տարիներին կրելով փոփոխություններ, հանդիսանում է խորհրդային ճարտարապետության լավագույն նմուշներից մեկն իր բազմաշերտ ժամանակագրությամբ․

«Այն անմասն չի մնացել նաեւ հետխորհրդային ժամանակաշրջանի եվրոռեմոնտային միջամտություններից, որոնք մինչեւ 2018 թվականի դեպքերն համարվում էին կոռուպցիոն քաղաքական համակարգի արդյունք։

Այս շենքը հանրապետական նշանակության հուշարձան է, եւ ըստ օրենսդրության այն կարող է փոփոխվել միայն կառավարության որոշմամբ, որը տվյալ դեպքում բացակայում է։

Ելնելով վերոգրյալից պահանջում ենք․

  1. անհապաղ դադարեցնել Հայպետհրատի շենքում (Գ․Քոչարի 4) հանրային միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքները՝ ապահովելով շենքի ճակատագրին նվիրված լայն մասնագիտական ու հանրային քննարկումներ՝ լավագույն ճարտարապետական եւ վերականգնողական լուծումներ բացահայտելու նպատակով,
  2. լավագույն ստեղծագործական եւ հուշարձանի շահից բխող լուծումներ գտնելու նպատակով, նախաձեռնել լավագույն ճարտարապետական լուծման բաց մրցույթ,
  3. վերանայել Հայպետհրատի շենքի կազմում շինությունների պահպանման ռեժիմն ու ընդգրկումը՝ քանի որ այն հանդիսանում է Խորհրդային վաղ շրջանի նշանային կառույցներից մեկը եւ ունի հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ,
  4. բացառել ապագայում պահպանության ենթակա շենքերում ու միջավայրերում վիճահարույց միջամտությունները,
  5. վերանայել Երեւանում եւ այլ պատմական միջավայրերում կառուցապատման իրավական ու մասնագիտական կանոնակարգերը։

Հայտարարությունը բաց է միանալու համար

Նախաձեռնող խումբ»,- նշված է հայտարարության մեջ:

Տպել
1830 դիտում

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ