Նորածինների ապօրինի որդեգրման դեպքերի համար քաղաքական պատասխանատվություն են կրում նախորդ իշխանությունները․ պատգամավոր

Երեկ մի ահասարսուռ լուր տարածվեց․ բանից պարզվում է, որ Հայաստանից 101 երեխայի գողացել, կամ անօրինական եղանակով երեխաներ են վաճառվել։ Ազգային ժողովի ամբիոնից նորածինների ապօրինի որդեգրման վերաբերյալ երեկվա աղմկահարույց իրադարձություններին անդրադարձավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

Չմոռանալով անմեղության կանխավարկածի մասին՝ պատգամավորը հայտարարեց, որ նման դեպքերի համար քաղաքական պատասխանատվություն են կրում նախորդ իշխանությունները․

«Որովհետեւ միայն վերից վար կոռումպացված, հովանավորչությամբ երկրում էր հնարավոր 1, 2, 5, 10, 15, 100 երեխայի վաճառել եւ պատասխանատվություն չկրել։ Որովհետեւ նման բան կանի միայն մարդը, որը գիտի՝ հովանավորչության պարագայում հնարավոր է կատարել այդպիսի գործողություններ եւ որեւէ կերպ պատասխանատվություն չկրել։ Հետեւաբար, ես կարծում եմ՝ առաջին հերթին նախորդ իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի ղեկավարությամբ, կրում են քաղաքական պատասխանատվություն այս դեպքի համար։ Ուզում եմ արձանագրենք, որ նոր Հայաստանում այլեւս ոչ միայն այդպիսի դեպքեր չեն լինելու, այլեւ քաղաքական աղբամանը նետված քաղաքական ուժերի գործողություններին տրվելու է իրավական գնահատական, ոչ միայն քաղաքական»,- ասաց Պապոյանը՝ շարունակելով, որ այն մարդիկ, որոնք ներգրավված են եղել այդ գործընթացներում, խորին համոզվածություն են ունեցել, որ երբեւէ պատասխանատվություն չեն կրելու․

«Բայց մեր քաղաքացիները ապացուցել են, որ Հայաստանն Ադրբեջան չէ, որտեղ իշխանությունը հորից փոխանցվում է որդուն, կնոջը կամ փեսային, եւ հետեւաբար մի օր գալու էր պատասխանատվության ժամանակը եւ եկել է։ Կարծում եմ՝ բոլորս միահամուռ այն կարծիքին ենք, որ այս գործը պետք է ամբողջապես քննվի»։

Գեւորգ Պապոյանն իրավապահներին կոչ արեց ուսումնասիրել՝ արդյոք գործում ներգրավված մարդիկ բարձրաստիճան մարմիններում հովանավորներ ունեցե՞լ են, որովհետեւ ինքը չի կարծում, թե մի քանի հոգով հնարավոր էր ձեռնարկել նորածինների ապօրինի որդեգրում։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության («Հանրապետական» ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը եւ եւս մեկ անձ, որի ինքնությունը դեռ անհայտ է։ Նրանք կասկածվում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու համար:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Իտալիայի քաղաքացիները Հայաստանում, մեր երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ, որդեգրել են ավելի քան 30 երեխաների: ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, այդ թվում՝ ՀՀ մի շարք գերատեսչություններում ու մանկատներում, ապօրինի կազմակերպել են երեխաների որդեգրումները: 

ՀԺ-ն գրել էր, որ այս ամենին մասնակից մանկաբարձական հաստատությունը Պերնատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտն է («Հանրապետական» ծննդատուն), իսկ բժշկական փաստաթղթերում ծննդատան նշած մտացածին ախտորոշումներն օգտագործած եւ ՀՀ քաղաքացիներին այդ երեխաների որդեգրումը խոչընդոտած հաստատությունները՝ «Երեւանի մանկան տուն» եւ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ները:

Հարուցված քրեական գործն ԱԱԾ-ն, ըստ ենթակայության, ուղարկել էր ՀՀ քննչական կոմիտե: ԱԱԾ հաղորդագրությունն ամբողջությամբ՝ այս հղումով:

Տպել
2228 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով