Փորձ արվեց՝ ցույց տալու, թե դատարանի որոշումը պատճառաբանված չէր. Քոչարյանի գործով դատախազներն առարկեցին

«Վիճարկվող դատական ակտն օրինական է, իսկ դրա պատճառաբանական մասի վերաբերյալ պաշտպանական կողմի պնդումները՝ հիմնազուրկ»:

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր այս մասին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ առարկելով պաշտպանական կողմի բողոքի դեմ:

Պաշտպանները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը, որով մերժվել էր Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը:

Իր առարկությունը ներկայացնելիս դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց, որ պաշտպանական կողմն ուղիղ մեջբերումներ կատարեց վիճարկվող դատական ակտից՝ ցույց տալու, որ, ահա, ընդամենը երկու պարբերությամբ դատարանն այդպիսի որոշում է կայացրել. «Փորձ արվեց՝ ցույց տալու, թե այդ որոշումը պատճառաբանված չէ, եւ պարունակում է բացառապես մեջբերումներ Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններից, սակայն դա տեղին չէ, քանի որ Առաջին ատյանի դատարանը նախորդիվ՝ սեպտեմբերի 20-ի որոշմամբ, արդեն իսկ դրանց անդրադարձել էր եւ պատճառաբանություն տվել»:

Գործով մյուս մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանն էլ, անդրադառնալով Սահմանադրական դատարանի հոկտեմբերի 15-ի որոշմանը, որը պաշտպանական կողմը որպես նոր ի հայտ եկած հանգամանք դրել էր իր միջնորդության հիմքում, ասաց. «ՍԴՈ-1480 որոշմամբ քննադատության է ենթարկվել խափանման միջոց գրավի՝ որպես այլընտրանքի կարգավիճակը, եւ արձանագրվել է, որ մենք փաստացի այլընտրանքի հետ չէ, որ գործ ունենք»:

Գեւորգ Բաղդասարյանը շեշտեց՝ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչում այն հանգամանքը, որ գրավը կարող է հանդիսանալ բացառապես անձի թաքնվելու ռիսկը չեզոքացնելու միջոց. «Բայց ՍԴ-ն չի արձանագրել, թե խափանման միջոց գրավն առհասարակ չի կարող որեւէ անձի պատշաճ վարքագիծը երաշխավորել: ՍԴ-ն այսպիսի բան չի ասել, չէր կարող ասել, եւ ասելու դեպքում կհակասեր իր այն դիրքորոշմանը, ըստ որի՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը պետք է իրական հնարավորություն ունենա ոչ միայն հիմնավորված ենթադրության մակարդակով գնահատել կասկածյալի կամ մեղադրյալի հնարավոր ոչ պատշաճ վարքագծի այս կամ այն դրսևորման հավանականությունը, այլև անկաշկանդ կիրառել հենց այն խափանման միջոցը, որը, իր համոզմամբ, պիտանի և անհրաժեշտ է նախանշված նպատակին հասնելու համար և կարող է արդյունավետ կերպով չեզոքացնել ենթադրյալ ոչ պատշաճ վարքագծի բացասական հետևանքները»:

Այս ձեւակերպումների վերլուծությամբ, ըստ Բաղդասարյանի, պետք է հանգել հետեւության, որ ՍԴ-ն չի ասում, թե որեւէ դեպքում դատարանը չի կարող փաստել, որ կոնկրետ անձի նկատմամբ խափանման միջոց գրավը չի կարող պիտանի եւ արդյունավետ միջոց հանդիսանալ, որպեսզի չեզոքացնի նրա թաքնվելու, քննությանը խոչընդոտելու կամ այլ ռիսկեր. «Տպավորություն էր, թե ՍԴ-ն արձանագրել է, որ խափանման միջոց գրավը որեւէ դեպքում ի զորու չէ ապահովել անձի պատշաճ վարքագիծը: Չկա այդպիսի բան»: 

Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի սեպտեմբերի 20-ի որոշմանը՝ դատախազը նշեց, որ դրանով արձանագրվել էր, որ չհեռանալու մասին ստորագրությունը եւ գրավն ի զորու չեն չեզոքացնելու Ռոբերտ Քոչարյանի կողմից քննությանը խոչընդոտելու ռիսկը. «Երկու խափանման միջոցներն էլ հավասարապես քննարկելով՝ դատարանը գտել է, որ արձանագրված ռիսկը չի կարող չեզոքացվել, ընդ որում, այդ ռիսկն այս պահին չի էլ վիճարկվում»:

Անդրադառնալով պաշտպանների այն պնդմանը, թե գրավի հարցը քննարկելուց հետո ժամանակ է անցել՝ Երեւան քաղաքի դատախազն ասաց. «Այո՛, անցել է, բայց անցել է դարձյալ խափանման միջոցի հարցը քննարկելու համար, եւ դրանից հետո դատախազին եւ դատավորին բացարկներ են հայտնվել, որոնց հիմքերում էլ դրվել են նույն փաստարկները, ինչ խափանման միջոցի միջնորդություն հիմքում, հետեւաբար, պնդումը, թե խափանման միջոցը պիտի փոխվի, որովհետեւ ժամանակ է անցել, չի կարող արդարացվել, այդ ժամանակը ոչինչ չի տվել քննությանը»,- նշեց դատախազը՝ խնդրելով դատարանին մերժել բողոքը:

Հիշեցնենք, որ դատարանը բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 20-ին:

 

 

Տպել
1974 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի