ԱՄՆ-ի սենատը հաստատել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները. Անկարայի արձագանքը չի ուշացել

18/12/2019 schedule14:48

ԱՄՆ-ի Սենատը դեկտեմբերի 17-ին հաստատել է պաշտպանության գերատեսչության բյուջեն, որով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսվում: Պատժամիջոցների կիրառման փաստարկ է ներկայացվել Ռուսաստանի և Թուրքիայի միջև S-400-ների գործարքը:

Օրինագիծը նախատեսում է արգելել F-35 ամերիկյան ռազմական ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային, ինչպես նաև սահմանել պատժամիջոցներ CAATSA օրենքի շրջանակներում։ (CAATSA- Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք)։ Ըստ այդմ՝ օրինագծում նշվել է Թուրքիայի F-35 ինքնաթիռները արտադրական պրոցեսից հանելու անհրաժեշտության մասին, հայտնում է RegionMonitor-ը:

Նշվել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսվում նաև Ռուսաստանի հետ համատեղ իրականացվող Թուրքական հոսք գազատարի հարցում: Խոսքը վերաբերում է մասնավորապես գազատարի կառուցման աշխատանքներում ներգրավված նավային ընկերությունների նկատմամբ պատժամիջոց կիրառելուն:

ԱՄՆ-ի 2020թ. պաշտպանական բյուջեի օրինագծում նախատեսվում է վերացնել Կիպրոսի դեմ կիրառվող զենքի վաճառքի էմբագոն, սակայն նախատեսվում են որոշակի սահմանափակումներ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը անմիջապես արձագանքել է օրինագծի ընդունմանը՝ այն քննադատող հայտարարություն տարածելով: ԱԳՆ-ն նշել է, որ ԱՄՆ-ի օրենսդիր մարմինները 2 երկրների միջև հարաբերությունները կարգավորելուն միտված ջանքերին վնաս են հասցնում: Թուրքիայի ԱԳՆ-ն Սենատում ընդունված նախագծում Թուրքիայի հասցեին կիրառված ձևակերպումները թշնամական է որակել:

Ըստ ԱԳՆ-ի հայտարարության՝ Սենատը, F-35 կործանիչների արտադրական ծրագրից Թուրքիային դուրս թողնելով, S-400 գործարքի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով և Թուրքական հոսք նախագիծն էլ դրա մեջ ներառելով, ցույց է տալիս իր թշնամական դիրքորոշումը և անհարգալից վերաբերմունքը Թուրքիայի որպես ինքնիշխան պետության՝ ընդունած որոշումների նկատմամբ:

Անդրադառնալով Կիպրոսի դեմ զենքի էմբարգոն վերացնելուն՝ ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է, որ նման որոշումը կձախողի կղզում խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը և վտանգավոր լարվածության պատճառ կդառնա:

Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ սպառնալիքները և պատժամիջոցների չեն կարող ստիպել Թուրքիային հրաժարվել ազգային անվտանգությունը ապահովելուն միտված քայլերից: Ըստ ԱԳՆ-ի բնորոշման՝ ձևակերպումները Թուրքիայի դեմ են ուղղված, և Թուրքիան անհրաժեշտ միջոցները կձեռնարկի:

 
Տպել
2433 դիտում

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին