Կենդանուն պահում են շղթայված, մտրակում են. ստեղծվել է «Կրկես՝ առանց կենդանիների» նախաձեռնություն

Երեւանի կրկեսի նոր շենքը կառուցելու համար հսկայական աշխատանք է կատարվել։ Մնացել է միայն ներքին հարդարման աշխատանքներն ավարտին հասցնել ու այն հանձնել շահագործման: Բայց կարծես թե ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանալու: 2011 թվականին մեկնարկած շինաշխատանքները կավարտվեն, իսկ կշահագործվի՞ կրկեսը նախկինի պես, թե՞ ոչ, դեռ հարց  է:

Տարիներ շարունակ որոշ կենդանասերներ, այդ թվում՝ Երեւանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը բազմիցս բարձրաձայնել են, որ պետք է դադարեցնել կրկեսներում կենդանիների շահագործումը: Նոյեմբերի վերջին էլ ստեղծվել է «Կրկես առանց կենդանիների» շարժումը: Այդ նախաձեռնության հեղինակը ճարտարապետ Ամելիա Մարուքյանն է, որին ավելի ուշ միացել են իր ընկերներն ու մի շարք կենդանասերներ: Նախաձեռնության նպատակն է հասնել նրան, որ Հայաստանում օրենքով արգելվի կենդանիների շահագործումը, մասնավորապես կրկեսում դրանց ցուցադրումը բացառվի:

«Սոցիալական ծանր դրության մեջ գտնվող ու քաղաքականացված մեր հասարակության շատ քիչ մասին է հուզում կենդանիների ճակատագիրը: Ես ուղղակի զարմացած էի, երբ 37 տարեկան մի տղամարդ ինձ հետ խոսելիս ասաց, որ փղին բնատուր տրված է իր հսկայական մարմնով կանգնել փոքրիկ գնդակի վրա: Շատերը չեն հասկանում, թե իրենց զվարճանքի համար կենդանուն տանջելն ինչքան անիմաստ ու դատապարտելի է: Երբ «իվենթ» բացեցինք եւ հայտարարություն տարածեցինք, պատկերն իմ աչքին մի փոքր փոխվեց: Հավաքվեց 1000-ից ավելի մարդ, հասկացա, որ շատերին է մտահոգում կրկեսի կենդանիների հարցը, եւ շատերը գիտեն, թե կենդանիներն այնտեղ ինչ պայմաններում են պահվում»,- մեր զրույցում ասաց Ամելիան:

Կրկեսի շինարարական աշխատանքները կատարվել եւ կատարվում են «Տաշիր» ընկերության միջոցներով: Համաձայնագիրն ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ ստորագրվել էր 2011 թվականից: Սկզբում նախատեսվում էր պարզապես նորոգել հին շենքը, բայց հետո «Տաշիր» ընկերությունների խումբը որոշեց նոր շենք կառուցել, եւ 2012 թվականին կրկեսի հին շենքը քանդեցին։ Արդեն բարեկարգվել եւ կանաչապատվել է նորակառույց շենքի հարակից տարածքը: Դիմացի մոտ 2000 քառ․ մետր տարածքը վերածվել է այգու։ Մոտ 150 դեկորատիվ ծառ է տնկվել։ Տեղադրվել են նստարաններ եւ այլն:

«Կրկես առանց կենդանիների» նախաձեռնության անդամներն առաջիկայում պատրաստվում են «Տաշիր գրուպ» ՍՊԸ-ին դիմել բաց նամակով, հայտնել իրենց պահանջի եւ առաջարկների մասին: Այն է՝ հանդիսատեսի համար կրկեսը գրավիչ դարձնել նաեւ առանց կենդանիների: «Տաշիր գրուպը բավականին մեծ գումարներ է ներդրել կրկեսի վերակառուցման համար, եւ, մեր կարծիքով, ընկերությունը կարող է իր առաջ նպատակ դնել նորագույն տեխնոլոգիաների եւ նորամուծությունների շնորհիվ հանդիսատես բերել ոչ միայն Երեւանից կամ մարզերից, այլեւ լինել առաջատար ամբողջ Կովկասում: Նոր մոտեցումներով միաժամանակ կենդանիներին հանգիստ թողնել: Կան այնքան զվարճալի կրկեսներ, որոնք կենդանիներ չեն շահագործում: Հարկավոր է, որ մեզնից յուրաքանչյուրը հիշի՝ երբ տոմս է գնում՝ կրկես գնալու համար, նպաստում է այդտեղ շահագործվող կենդանիների թշվառությանը»,- նկատեց նախաձեռնության հեղինակը՝ առանց առաջարկների վերաբերյալ այլ մանրամասներ նշելու:

ՀԺ-ն մի քանի օր անընդմեջ փորձեց կապ հաստատել «Տաշիր գրուպ» ՍՊԸ-ի որեւէ պատասխանատուի հետ: Կարեն Կարապետյանի գործավարուհին մի քանի օր ձգձգելուց հետո մեզ պատասխանեց, որ Կարապետյանը քաղաքում չէ, արձակուրդի մեջ է. անհանգստացնել ու խաթարել նրա հանգիստն աշխատակիցները չեն ցանկանում:

«Կրկես առանց կենդանիների» նախաձեռնության անդամները նպատակ ունեն հանդիպել Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի հետ: Նրանց ծրագրվող քայլերի մեջ է մտնում նաեւ հոգեբանների հետ այս թեմայի շուրջ զրույցները, որով ավելի հստակ կարելի կլինի ներկայացնել, թե որքանով է ազդում երեխաների հոգեբանության վրա, օրինակ, կենդանիներին մտրակով խփելը, քանի որ կրկեսում շատ հաճախ կենդանիներին խփում են, որպեսզի նրանք կատարեն իրենց վարժությունները:

Կրկեսներում ներկայացվող շատ կենդանիներ դաստիարակվում են գերության մեջ եւ իրենց ողջ կյանքն անցկացնում անբնական, սթրեսային միջավայրում: «Փղերը հաճախ ծեծի են ենթարկվում դուբինկաներով, որոնց մի ծայրին սուր մետաղական փշեր կան, երբեմն՝ մինչեւ արյունահոսելը, որպեսզի ստիպեն նրանց կատարել վտանգավոր, անհարմար հնարքներ, ինչպիսիք են՝ կանգնել գլխի վրա կամ փոքր պատվանդանի: Առաջադրանքը չկատարելու դեպքում կամ վարժեցնելիս կենդանիներին պահում են շղթայված կամ վանդակավոր խցում, դա հազիվ թե բավարար տարածք է ցանկացած ուղղությամբ քայլ կատարելու համար, այն էլ՝ կենդանու համար։ Կրկեսներում կենդանիները դառնում են հուսահատ եւ ընկճված: Շատերն սկսում են դրսեւորել աննորմալ վարք՝ ճոճվելը, գլուխը տարուբերելը եւ անդադար քայլելը: Նրանք երբեմն նույնիսկ վնասում են իրենց»,- նկատեց Ամելիա Մարուքյանը:

«Կրկեսն առանց կենդանիների» նախաձեռնությունը, եթե կարողանա հաջողության հասնել Երեւանի կրկեսի դեպքում, նախատեսում է զբաղվել նաեւ Գյումրու դելֆինարիումում պահվող դելֆինների, Երեւանի կենդանաբանական այգում պահվող կենդանիների խնդրով, ապա նաեւ Հյուսիսային պողոտայում ցուցադրվող կենդանիներով: «Հյուսիսային պողոտայում մարդիկ բերում են իրենց շներին եւ ստիպում ցրտին այնտեղ ժամերով կանգնել: Ես նույնիսկ դեպք եմ գրանցել, երբ հայտնի երկու դալմատինեցների տերը, որն ալկոհոլիկ է, տեսնելով, որ շներից մեկը հոգնել ու քնում է՝ հարվածեց նրան, որպեսզի շունը չքնի ու իր համար գումար աշխատի»,- պատմեց Ամելիան:

Նա նաեւ նկատեց, որ չնայած Ազգային ժողովն ընդունել է Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենք, միեւնույնն  է սա չի կարող տարածվել կրկեսի կենդանիների վրա: «Կրկեսի կենդանիների վրա տարածվում է այնքանով, որ երբ կենդանուն ծեծեն, այդ արարքը կատարողն օրենքով կպատժվի, բայց կենդանիների շահագործումը կշարունակվի: Մեր նպատակն է դա վերացնել»,- ասաց նա:

Նա հայտնեց, որ մեկ տարի է, ինչ անընդմեջ ուսումնասիրում է աշխարհի տարբեր երկրների փորձը: «Հույս ունեմ՝ մենք էլ կմիանանք այն երկրների ցանկին, որոնք արդեն ընդունել եւ հաստատել են կենդանիների շահագործումն արգելող օրենքն ու «Կրկեսն առանց կենդանիների» պարտադիր պայմանը»,- եզրափակեց նախաձեռնության հեղինակը:

Հ.Գ. Եվրոպական 28 երկրներում գործում է կենդանիների շահագործումն արգելող օրենք, դրանց թվում են՝ Իտալիան, Հունաստանը, Ավստրիան, Դանիան, Բելգիան, Նիդերլանդները, Մակեդոնիան, Էստոնիան եւ այլն: Իսկ ամբողջ աշխարհի մասշտաբով օրենքը գործում է Հնդկաստանում, Սինգապուրում, Իսրայելում, Իրանում, Մեքսիակայում, Թայվանում եւ էլի մի քանի երկրներում:

Տպել
2634 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում