Բուդ ու բլինչիկի փոխարեն կճեխաշ, կենդանակերպ ու մարդակերպ բլիթներ. ինչ ուտեստներ են եղել ամանորյա սեղանին հնում

24/12/2019 schedule17:20

Եվ այսպես, «Ամանորի լավագույն սեղան» անվանակարգում հաղթում է... Ամեն տարի տանտիրուհիները հյուրասիրության պատրաստության բարդ ընթացքն անցնում են՝ այս նպատակակետն աչքի առաջ ունենալով. պետք է պատրաստել լավագույն բուդը, լավագույն տոլման, լավագույն բլինչիկը... որովհետեւ ամենուր բուդ է, տոլմա ու բլինչիկ: Այս ուտեստները, որ դարձել են Նոր տարվա սեղանի խորհրդանիշ, իրականում ոչինչ էլ չեն խորհրդանշում, մինչդեռ հնում ամանորյա ուտեստները հետաքրքիր խորհուրդներ էին կրում, հյուրերին թե տանեցիներին տրվում բարեմաղթանքի պես:

Ամանորը Սուրբծննդյանը նախորդող շաբաթվա ընթացքում է, իսկ այդ շաբաթը պահոց է, հետեւաբար ավանդական հայկական տոնական սեղանը (համենայն դեպս՝ վերջին 2000 տարին) պահոց էր:

Ընտանեկան սեղանի կենտրոնում, ինչպես տեսնում ենք ազգագրական նյութերում, տարեհացն էր՝ մեջը լոբու հատիկ կամ մետաղադրամ: Կտրատում էին ընտանիքի անդամների, երբեմն էլ նաեւ՝ անասունների թվով մասերի, եւ ում բաժին ընկներ մետաղադրամը, համարվում էր, որ առավել հաջողակ նա է լինելու այդ տարի:

Ամանորյա թխվածքներն էին ասիլ-բասիլիկներ՝ կենդանակերպ ու մարդակերպ բլիթները: Սրանք էլ եկող տարին կանխատեսելու խորհուրդ ունեին, օրինակ՝ եթե հարսի տեսքով բլիթը թխվելիս փքվեր, ուրեմն հարսն այդ տարի երեխա կունենար: Կերպարների խորհրդանշական աչքերի տեղում դրված չամիչները եթե եփվելիս ուռչեին, ուրեմն տարին համապատասխան մարդու կամ կենդանու համար բարի էր լինելու: Թխվում էին բլիթներ նաեւ աշխատանքային գործիքների տեսքով, որ խորհրդանշում էին ընտանիքի եկամտի աղբյուրը՝ մատնոց, մուրճ, մկրատ, գութան, խնոցի:

Թոնիր իջեցված ղափամա-դդումը պատրաստվում էր հատկապես նորապսակների համար ու մատուցվում էր թե՛ տաք-տաք, թե՛ սառը՝ մեղրով օծված, կարմիր գինու հետ: Այս ուտեստում բրինձ կա՝ առատության խորհրդանիշ, որն այն ժամանակ հազվադեպ էր օգտագործվում եւ համարվում տոնական ուտելիք:

Ամանորի սեղանը զարդարում էր քաղցրեղենը. գույնզգույն փայլաթիթեղով կոնֆետների փոխարեն՝ ընդեղեն, մեղրով լցոնված խնձորներ ու սերկեւիլ: Փոխինձից անուշեղեն էին պատրաստում՝ բազմատեսակ ու բազմաձեւ: Մատուցում էին նաեւ տաք ու սառը անուշապուրներ՝ չրերից ու մրգերից: Աղանձն էլ առանձին. ցորենի նկատմամբ վերաբերմունքն էր առանձին, եւ աղանձից բացի՝ ամանորի զարդարանքների մաս էր հասկե խաչը:

Մառանները լի էին գունեղ ու բուրավետ քաղցրեղենով, եւ տանտիկիններն ուրախությամբ բաժանել են անուշեղենը՝ ուրախացնելով երեխաներին: Արդեն աշնան սկզբից մարդիկ ընտրել, Ամանորի համար առանձնացրել են լավագույն չրերը՝ սալորի, ծիրանի, դեղձի, ինչպես նաեւ թարմ միրգ՝ տանձ, խնձոր, սերկեւիլ, նուռ, խաղող, պատրաստել են ընկուզե կախաններ՝ թթի ու խաղողի դոշաբներով:

Տաք ուտեստներից տարածված էր կճեխաշը՝ ապուրը կճուճում, լոբով, սիսեռով, ձավարով, ավելուկով ու ընկույզով ապուրներ, պասուց տոլմա: Բայց, իհարկե, միայն երկու կամ երեք ուտեստ, քանի որ առավել կարեւոր էր տոնական տրամադրությունը: Իսկ մեր նախնիներն ուրախանալ ու ուրախացնել գիտեին, եւ ամեն Նոր տարին սկսվել է միմյանց այցելություններով, շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով՝ հավատալով, որ նոր տարին տուն է մտնում, երբ ավետիս երգելով՝ տուն են մտնում մանուկները:

Կարմեն Մարտիրոսյան

Տպել
3731 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված