538 սոցիալական աշխատող եւ բժիշկ է վերապատրաստվել Համաշխարհային բանկի կողմից իրականացված ծրագրի շրջանակներում

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ 538 սոցիալական աշխատող եւ բժիշկ է վերապատրաստվել Համաշխարհային բանկի կողմից իրականացված ծրագրի շրջանակներում:

«Իրականացված ծրագիրը մինչև 5 տարեկան երեխաների թերսնուցման փաստի կամ դրա սպառնալիքի հայտնաբերմանն էր վերաբերում։ Գիտենք, որ մինչև 5 տարեկան հասակում է ձևավորվում մարդու օրգանիզմը, իսկ մենք ուզում ենք ունենալ որակյալ ու առողջ սերունդ։ Սոցիալական աշխատողների համագործակցությունը միայն բուժաշխատողների հետ չէ, որովհետև թերսնուցման պատճառները շատ են․ այն բռնության, առողջական խնդիրների, աղքատության և գիտելիքի պակասի հետևանք կարող է լինել»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը:

Ծրագիրը Հայաստանում իրականացրել է Համաշխարհային բանկը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ։ Դրա շրջանակում 538 սոցիալական աշխատող և բժիշկ է վերապատրաստվել Երևանում, Արարատում, Լոռիում և Գեղարքունիքում՝ ծանոթանալով բազմաոլորտային սոցիալական դեպքերի վարման մոտեցումներին՝ մինչև հինգ տարեկան երեխաների և/կամ հղի կանանց շրջանում թերսնուցման, ինչպես նաև՝ երեխաների զարգացման հապաղման հետ կապված ռիսկերի բացահայտման և լուծման նպատակով։

«Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակել համագործակցությունը։ Արդեն իսկ նոր ծրագիր է պատրաստվում, որը ուղղված է լինելու ավելի զարգացնել սոցիալական աշխատողների՝ որպես դեպք վարողների կարողությունները, որպեսզի ավելի ակտիվ կապ ապահովեն ընտանիքների հետ և ճիշտ ներկայացնեն մինչև 5 տարեկան երեխայի սնուցման կարգը։ Սոցիալական աշխատողներն անմիջական շփում ունեն և ամենամոտն են կանգնած այդ  ընտանիքներին, նրանք կարող են խոսել, բացատրել ճիշտ սնուցման եղանակները»,-պարզաբանել է Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, ծրագրի ղեկավար Մադալենա Հոնորատին։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ներկայացրել է սոցիալական աջակցության ոլորտում նախարարության կողմից իրականացվող նոր ծրագրերն ու բարեփոխումները։ Նա կարևորել է ընտանիքի սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգի ձևավորումը, տնային այցելությունների ֆինանսավորումը, սոցիալական ծառայությունների տրամադրման պատվիրակումը և ընթացիկ այլ բարեփոխումների իրականացումը։

Տպել
1117 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր