Ալավերդու բժշկական կենտրոնում նորից կփորձեն տնօրեն ընտրել. կենտրոնին առնչվող երկու դատական հայց կա

Ալավերդու բժշկական կենտրոնում եւս մեկ անգամ կփորձեն տնօրեն ընտրել: Թափուր պաշտոնի նախորդ մրցույթում, որի արդյունքները, ի դեպ, բավական աղմկահարույց եղան, հաղթող չէր ճանաչվել:  

Լոռու մարզպետարանը նոր մրցույթ է հայտարարել, որն անցկացվելու է 2020 թվականի փետրվարի 20-ին «Ալավերդու ԲԿ»-ում:

Ամիսներ առաջ՝ հոկտեմբերի 8-ին, կայացած մրցույթը չեղյալ էր համարվել, քանի որ մրցույթի 3-րդ փուլ անցած միակ մասնակիցը՝ Ստեփանավանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ, Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Գեւորգ Ազարյանը, չէր ստացել հանձնաժողովի անդամների բավարար ձայները եւ հաղթող չէր ճանաչվել:

Ազարյանն ի պատասխան՝ հայտարարել էր՝ դատարան է դիմելու, քանի որ, իր խոսքով, անարդար են վարվել, ինքը հաղթող պետք է ճանաչվեր, որովհետեւ մրցույթի 3-րդ փուլը, նրա համոզմամբ, կարեւոր չէ, իսկ 2 փուլերը թեկնածուներից միայն ինքն է հաղթահարել:

Մեզ հետ զրույցում Ազարյանը նշեց, որ անարդար որոշման պատճառով արդեն դատարան դիմել է, սակայն դեռ նիստեր չեն եղել: Վիրաբույժն այս անգամ մրցույթին չի մասնակցի: Նա եւս մեկ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ քանի դեռ նախորդի արդյունքները բողոքարկվում են, նոր մրցույթ չանցկացվի:

Լոռու մարզպետարանից մեր հարցին ի պատասխան՝ ընդգծեցին, որ մրցույթին մասնակցելու դիմում-հայտեր դեռեւս չեն ստացվել: Նշենք, որ դիմումների ընդունման վերջնաժամկետը 2020 թ.-ի հունվարի 17-ն է:

Նախորդ անգամ մրցույթին մասնակցել էր նաեւ «Ալավերդու ԲԿ-ի» գործող տնօրեն Ստեփան Մոսինյանը, ով այս անգամ եւս կփորձի իր ուժերը: Այս մասին տեղեկացանք ԲԿ-ի լրատվական ծառայությունից:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները, անհրաժեշտ փաստաթղթերից բացի, մարզպետարան պետք է ներկայացնեն կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը, որը ներառում է կազմակերպության զարգացման, բարեփոխման, մասնագիտական, ֆինանսատնտեսական եւ կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կառուցվածքի եւ գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները:

Հիշեցնենք, որ նախորդ մրցույթի արդյունքները բողոքարկող Գեւորգ Ազարյանը հենց այս փուլում էր անհաջողություն ունեցել: Նա պնդում էր, որ բուժհաստատության զարգացման ծրագիրը որոշիչ չի կարող լինել՝ չնայած ՀՀ կառավարության 992-Ն որոշմամբ՝ դա թեկնածուներին ներկայացվող պահանջներից մեկն է: 

Տպել
1618 դիտում

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ