Պետությունը վարկային կազմակերպություն չէ, որ կուսակցություն բացեն՝ ֆինանսական միջոցներ ստանալու համար․ պատգամավոր

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը վերջնականացման փուլում է։ ԱԺ հաջորդ նստաշրջանին այն հավանաբար կլինի օրակարգում։ ՀԺ-ի հետ զրույցում ասաց օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

Այս տարվա սեպտեմբերից խորհրդարանական «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները սկսել են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքները։

Այս ամիսներին հիմնական շեշտադրումները եղել են կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության, ներքին ժողովրդավարության մեխանիզմների, սանկցիաների, խրախուսական միջոցների կիրառումների շուրջ: Պատգամավորներն աշխատել են նաեւ արտախորհրդարանական կուսակցությունների, այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք իրականացրել են դիտորդական առաքելություն եւ ունեն հրապարակված զեկույցներ, ինչպես նաեւ բաց հայտով ընդունել ու դիտարկել են քաղաքացիների առաջարկությունները։

Հայաստանի գործող օրենսդրությամբ՝ կուսակցությունների ֆինանսավորումը մի քանի եղանակով է տեղի ունենում՝ մասնավոր հատվածից, պետական ֆինանսավորմամբ կամ կուսակցության անդամների անձնական միջոցներով: Պետական ֆինանսավորման չափը, մասնագիտական շրջանակների պնդմամբ, խնդրահարույց է։ Ըստ քննադատների՝ պետության կողմից հատկացվող միջոցները կուսակցությունների բնականոն գործունեության համար բավարար չեն, ըստ այդմ՝ պետք է ավելացնել պետական ֆինանսավորումը։ Սրա հետ մեկտեղ հարկավոր է նաեւ հետեւողական լինել այդ միջոցների օգտագործմանը։

ՀԺ-ի հետ զրույցում Թագուհի Ղազարյանն ասաց, որ թեպետ օրենքի նախագիծը դեռ վերջնական չէ, սակայն նախնական համաձայնություն կա կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման, որոշակի շեմից բարձր նվիրատվությունների դեպքում նվիրատուի հայտարարագրման ինստիտուտի, կուսակցությունների ֆինանսավորման եւ նախընտրական հիմնադրամի ֆինանսավորման սինխրոնիզացման շուրջ:

«Ներկայիս կարգավորումներով՝ կուսակցությունների ֆինանսավորման շեմը մեկ անձից մի քանի տասնյակ անգամ ավելի բարձր է, քան նախընտրական հիմնադրամինը, ինչը նշանակում է, որ նախընտրական հիմնադրամի ֆինանսավորման սահմանափակումները չեն տարածվում կուսակցությունների ֆինանսավորման վրա, այսինքն՝ կարելի է ֆինանսավորել կուսակցությանը, հետո այդ գումարը մուտք անել հիմնադրամ»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ օրենսդրական այս բացերը բերվում են համընդանուր կարգավորման դաշտ:

Ներկայում «Կուսակցությունների մասին» օրենքը սահմանում է, որ պետական միջոցների հաշվին նվազագույն աշխատավարձի 0.04-ապատիկի եւ խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ ընտրական ցուցակում գրանցված ընտրողների թվի արտադրյալը բյուջեի առանձին տողով հատկացվում է բոլոր կուսակցություններին։ Մեկ այլ կարգավորման համաձայն՝ ԱԺ ընտրություններում հաղթած կուսակցություններին տրվում է ավելի շատ ֆինանսավորում, քան խորհրդարան չանցածներին։ Ըստ որոշ կարծիքների՝ սա մրցակցային պայմանների խախտում է, որովհետեւ Հայաստանում տասնյակ կուսակցություններ կան, որոնք խորհրդարանական չեն դառնում, իրենց ֆինանսավորումն էլ մնում է նույնքան քիչ, հետեւաբար՝ գործունեության պայմաններն էլ՝ ոչ այնքան բարենպաստ։

Ինչ վերաբերում է պետական ֆինանսավորմանը՝ Թագուհի Ղազարյանն ասաց, որ նախատեսվում է քվեն դրամի «թարգմանելիս» գործակիցը փոխել. «Հիմա մեխանիզմն աշխատում է մեկ քվեին 40 դրամ գործակցով, բայց, մեր դիտարկմամբ, դա հանրային ֆինանսավորման համար փոքր գումար է, ինչի հետեւանքով կուսակցությունները կախման մեջ են ընկնում խոշոր կապիտալից: Այս պահին ստույգ գործակից չեմ կարող ասել, բայց փոփոխություն կլինի: Փոփոխություն նախատեսվում է նաեւ շեմի մասով, ֆինանսավորման շեմը իջնելու է, քննարկվում է շեմը մինչեւ 2 տոկոսի հասցնելու տարբերակը»:

Իսկ թե բազմակուսակցական առողջ համակարգ ունենալու համար ինչ կարգավորումներ են նախատեսվել, մեր զրուցակիցն ընդգծեց, որ Հայաստանում 80-ից ավելի կուսակցություն կա, ու եթե չեն պատրաստվում պետական մակարդակով կուսակցություններ փակելու գործին լծվել, իսկ Ղազարյանի խոսքով, ներկա կառավարող ուժը դա չի պատրաստվում անել, հետեւաբար որոշակի տրամաբանություն պետք է ունենա ֆինանսավորումը:

«Մյուս կողմից էլ պետությունը վարկային կազմակերպություն չէ, որ կուսակցություն բացեն ֆինանսական միջոցներ ստանալու համար, ոչ թե հակառակը՝ ֆինանսական միջոցներ ստանան քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար։ Հետեւաբար, պետք է այնպիսի մեխանիզմներ ներդնել, որ ե՛ւ բազմակուսակցականությունը կայանա ու զուտ քաղաքականությամբ զբաղվելը խրախուսվի, ե՛ւ հայեցողության դաշտը սահմանափակ լինի։ Իսկ դրա ամենաարդյունավետ չափանիշը ընտրություններին մասնակցելն է։ Նույն նշածս տրամաբանությամբ՝ անհասկանալի է, թե ինչով է զբաղվում կուսակցություն ինքնանվանումով միավորումը, եթե չի ուզում մասնակցել ընտրությանը: Իսկ մասնակցելու դեպքում եթե քվե, այն է՝ հանրային աջակցություն չի ստանում, չեմ տեսնում որեւէ տրամաբանություն՝ հանրային միջոցներ տրամադրելու այն խմբերին, որոնք հանրային վստահություն եւ աջակցություն, այն է՝ քվեների որոշակի տոկոս, չունեն»,- ասաց Ղազարյանը։

«Կուսակցությունների մասին» գործող օրենքի համաձայն՝ կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով: Նույն օրենքի կարգավորումներով՝ կուսակցության գործունեությունը կասեցվում է օրենքի կոպիտ խախտում թույլ տալու կամ ինքնուրույն կամ կուսակցությունների դաշինքի կազմում, այլ կուսակցության ընտրական ցուցակի կազմում երկու անգամ անընդմեջ Ազգային ժողովի կամ Երեւան, Գյումրի, Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրություններին չմասնակցելու դեպքում։

Մեր զրույցում պատգամավորն ասաց, որ կուսակցությունները կասեցնելու վերաբերյալ կտրուկ գործողություններ, այնուամենայնիվ չեն նախատեսվում, եւ եթե կուսակցությունը չի մասնակցել ԱԺ կամ ՏԻՄ ընտրություններին, ապա պետք է վերագրանցման հնարավորություն ունենա։ Դրա տարբերակներից մեկն էլ, Ղազարյանի խոսքով, կուսակցության համաժողովներն են:

«Ներկայիս օրենսդրական կարգավորումներով՝ կուսակցության համագումարը առավելագույնը 4 տարին մեկ է լինում, ինչը նշանակում է, որ ընտրական ցիկլում առնվազն մեկ համագումար պետք է ունենան, այսինքն՝ իրենց գործունեության շարունակականությունը փաստող իրադարձություն, ինչը բավականաչափ փաստարկ է, որ կուսակցության գործունեությունը չկասեցվի։ Այդ դրույթը չպետք է վերածվի կուսակցությունների նկատմամբ որսի»։

Տպել
4311 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված