Ալիեւը ստորագրել է «սեւ հունվարի» ծրագիրը. հայկական բանակը պատրաստ է ամեն ինչի, կիբերտիրույթը՝ ոչ

Իլհամ Ալիեւը ստորագրել է հունվարի 20-ի՝ «ողբերգական դեպքերի 30-ամյակի» միջոցառումների ծրագիրը. հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: 1990թ. հունվարյան դեպքերը կոչելով ողբերգություն Ադրբեջանի համար՝ նշում են, որ պաշտոնապես որոշվել է բազմաթիվ միջոցառումներ անցկացնել Ադրբեջանի տարածքում եւ դրանից դուրս:

Տասնամյակների հայկական փորձը վկայում է, որ Ադրբեջանը ոչ միայն հունվարի 20-ին, այլեւ՝ «սեւ հունվար»-ի տրամաբանության շրջանակում գրեթե ողջ ամսվա ընթացքում հարձակողական գործողություններ է իրականացնում թե շփման գծում եւ թե կիբերտիրույթում:

«Կստորագրեն պլան, թե չեն ստորագրի, մեզ համար նշանակություն չունի: Հայկական բանակը պատրաստ է ցանկացած պահի ցանկացած զարգացման: Մենք հաշվի ենք առնում իրավիճակի ցանկացած զարգացում՝ վատագույնից մինչեւ ամենադրականը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Կիբերտիրույթում, սակայն, ընդգրկուն պաշտպանություն չկա: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում ԱԱԾ-ի կիբերմասնագետների խումբը պաշտպանում է պետական հատվածը, Կենտրոնական բանկն է ստեղծում մի մարմին, որ բանկային-ֆինանսական ոլորտն է պաշտպանելու, իսկ մնացած ամբողջ տիրույթն անպաշտպան է:

«Ցավոք սրտի, Հայաստանում չկան առանձին ոլորտային կիբերպաշտպանության խմբեր: Մի նոր նախագիծ կա, որ մենք ենք անում՝ ընկերներով, Civicert, որը լրագրողների եւ իրավապաշտպանների վրա հարձակումներից պաշտպանելու համար է: Նախատեսում ենք նաեւ դասընթաց, որ պատրաստ լինենք թե հունվարի 20-ի վտանգներին եւ թե առհասարակ, իսկ մնացածը բաց է»:

Մեդիափորձագետի խոսքով՝ տեսականորեն Հայաստանը պիտի ունենար կիբերանվտանգության ազգային կամ պետական կենտրոն, որն այդ ամենը կկարգավորեր: «Օրինակ, Ադրբեջանը դա ունի: Մեզ մոտ տարիներ շարունակ այս ամենի շուրջ քննարկումներ են միայն: Դրա համար էլ ասել, թե ինչ վիճակում է կիբերտիրույթը, հնարավոր չէ, քանի որ չկա այն մարմինը, որ կարող է գնահատել իրավիճակը»,- նշեց նա:

Տարիներ շարունակ կիբերհարձակումներ եղել են թե կայքերի եւ թե անհատների հաշիվների վրա: Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ պաշտպանությունը հնարավոր է միայն մարդկանց իրազեկելով՝ կամ դպրոցական ծրագրերով (դա մեզ մոտ լրիվ բաց է), կամ պետական մակարդակով կազմակերպվող հանրային լայն իրազեկման ծրագրերով (դրանք եւս մեզ մոտ չկան): «Մնում է՝ մարդիկ իրար ֆեյսբուքով բացատրեն: Մեր կիբերանվտանգությունը հեքիմության մակարդակում է»,- ասաց նա:

Ինչպես չդառնալ թիրախ հարցին ի պատասխան Մարտիրոսյանը հիշեցրեց, որ ադրբեջանցիները սովորաբար նույն ձեւով են գործում, բարդ բան չկա: «Դուք ստանում եք նամակ՝ ֆեյսբուքի, ինստագրամի կամ ձեր էլեկտրոնային փոստի պրովայդերի՝ Gmail-ի կամ Mail.ru-ի անունից, որտեղ գրված է լինում, թե Ձեր հաշիվն արգելափակվելու է 24 ժամվա ընթացքում կամ հարձակման տակ է գտնվում, կամ որ Դուք հավատարիմ հաճախորդ եք՝ այֆոն եք ստանում, կամ Ձեզ տալիս ենք այն կապույտ նշանը, որ Դուք ստուգված օգտատեր եք: Այսինքն, հիմնականում աշխատում են կամ շատ լավ ինչ-որ ինֆորմացիայով կամ վախեցնելով: Եվ ասում են, որպեսզի չլինի այս վատ բանը կամ որպեսզի լինի այս լավ բանը, պիտի գնաս այս հղումով եւ լրացնես այս հարցաթերթիկը: Եվ մարդիկ լրացնում են իրենց տվյալները՝ փաստացի նվիրելով գաղտնաբառը»: Մարտիրոսյանը ընդգծեց, որ եթե մարդը ուշադիր լինի, չի կորցնի գաղտնաբառը, եւ եթե ինքն իր գաղտնաբառը չի օգտագործում որտեղ ասես, պաշտպանված կլինի: «Եթե այս պարզ կանոնին հետեւեն, տասը դեպքից ութը չի լինի»,- նշեց մեդիափորձագետը:

Հիշեցնենք, որ 1990 թվականի հունվարին՝ ի պատասխան ԽՍՀ փլուզվող միության ղեկավարների քննադատության՝ Ադրբեջանում կազմվել էին ծայրահեղական խմբեր «Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար»: Այդ ժամանակ դեռ «ինտերնացիոնալ» կոչվող Ադրբեջանում բազմաթիվ հայ ընտանիքներ էին ապրում: Հունվարի 13-15-ը ծայրահեղական խմբերը հարձակվել էին հայերի տների վրա, դաժանաբար սպանել հայերին, կողոպտել ունեցվածքը: Ողջ մնացած հայերը փախել են իրենց տներից՝ ով ինչպես կարող էր եւ ուր կարող էր: Հունվարի 20-ին, երբ արդեն Բաքվում հայեր չկային, Խորհրդային կարմիր բանակը գրոհել է Ադրբեջանի ժողովրդական ճակատը եւ մեկ օրվա ընթացքում լուրջ վնասներ հասցրել Բաքվի կենտրոնախույզ իշխանություններին, վնասազերծել ադրբեջանցի ցուցարարներին՝ կրակելով նաեւ ոստիկանների ուղղությամբ: 1990 թվականի հունվարի 20-ին Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում սպանվել է մոտ 170 մարդ:

Կարմեն Մարտիրոսյան

Տպել
16601 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին