Մայրաքաղաքի կանաչապատման համար քաղաքապետարանը նոր ՀՈԱԿ է ստեղծել. վարչական շրջաններն այսուհետ չեն զբաղվի դրանով

Մայրաքաղաքի Երեւանի բնապահպանական խնդիրներով այսուհետ կզբաղվի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը: Երեւանի ավագանին այսօրվա նիստում հավանություն տվեց քաղաքապետի առաջարկով մշակված որոշման նախագծին:

Նորաստեղծ կազմակերպությունը կիրականացնի շրջակա միջավայրին առնչվող մի շարք գործառույթներ: Այն կզբաղվի ոչ միայն կանաչապատման, մայրաքաղաքի անտառապատ տարածքների վերականգնման ու զարգացման, այլ նաեւ ոռոգման ցանցի զարգացման հարցերով:

ՀՈԱԿ-ը առաջին անգամ համակարգված ձեւով կզբաղվի աղբի, այդ թվում՝ վտանգավոր թափոնների կառավարմամբ՝ տեսակավորմամբ ու վերամշակմամբ: Բացի մայրաքաղաքի կանաչապատումից, կզբաղվի կանաչ տարածքների (տնկարկների) պահպանությամբ, լանդշաֆտային պլանավորմամբ ու քարտեզագրմամբ:

Նիստի ընթացքում Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ներկայացրեց համայնքային ոչ առեւտրային կազմակերպության անհրաժեշտությունը՝ նշելով, որ վերջին տարիներին Երեւանում կանաչապատման, խնամքի եւ ոռոգման աշխատանքներն իրականացրել են վարչական շրջանների աշխատակազմերի կողմից հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունները:

Հրաչյա Սարգսյանի խոսքով՝ կատարվող աշխատանքները արդյունավետ չեն եղել, երբեմն իրականացվել են ոչ մասնագիտական եւ պրոֆեսիոնալ մոտեցմամբ, իսկ դրանց հսկողությունը եւ աշխատանքների ֆինանսական միջոցների գնահատումն իրականացվել է վարչական շրջանների ղեկավարների կողմից: Ըստ փոխքաղաքապետի, ՀՈԱԿ-ի ստեղծումը թույլ կտա հստակ տնօրինել կանաչապատման աշխատանքների համար քաղաքապետարանի տրամադրված գումարները:

«Բյուջեով ՀՈԱԿ-ին կհատկացվի 3 մլրդ 400 մլն դրամ: 2 մլրդ 200 մլն դրամը լինելու է աշխատավարձը, այսինքն՝ աշխատողների աշխատավարձը մոտ 2.5 անգամ բարձրանալու է՝ համեմատած Երեւանի վարչական շրջաններում կանաչապատում իրականացնող ՓԲԸ-ներում աշխատողների աշխատավարձերի»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ ասաց, որ ՀՈԱԿ-ի հիմնադրմամբ սկսում են աղբի տեսակավորում իրականացնել, ինչը նաեւ բնապահպանական մեծ խնդիր կլուծի. «Մենք ինչ-որ պոպուլիստական քայլեր չենք անելու, որոնք միանգամից երեւալու են, այլ սկսելու ենք պրոցեսներ, որոնց արդյունքը երեւալու է 15-20 տարի հետո»: Կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք եւ իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Հայկ Մարությանը կոչ արեց Հայաստանում եւ սփյուռքում ապրող հայրենակիցներին աջակցել, որպեսզի կարողանան ՀՈԱԿ-ը բավարար քանակի գույքով համալրել:

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը սակայն դեմ արտահայտվեց որոշման նախագծին՝ նշելով, որ պետությունը վատ կառավարիչ է: Նրա տպավորությամբ, քաղաքապետարանը ծառայությունները իր ստեղծած հիմնարկներում կենտրոնացնելով գնում է դեպի սոցիալիզմ։

«ԽՍՀՄ փլուզումից հետո պետությունները որոշեցին ազատականացնել տնտեսությունները, որովհետեւ մի բան եթե չունի մրցակցություն, ուշ թե շուտ հայտնվելու է կոլապսի առջեւ: Պետությունը վատ կառավարիչ է, հատկապես՝ ոչ մրցակցային շուկայում, դա ակնհայտ է: Դուք գնում եք պլանային տնտեսության ճանապարհով, երբ որոշում եք, որ ամեն ինչ պետք է իրականացնի համայնքը: Սխալ ճանապարհով ենք գնում, ուշ թե շուտ կանգնելու ենք խնդրի առաջ: Ես մի անգամ այսպես մի քիչ չափազանցված օրինակով դա ասեցի, բայց վաղն էլ կարող ենք որոշել, որ գիտեք ասֆալտապատումն ինչի՞ ենք տալիս մասնավորին»,- ասաց նա:

Քաղաքապետ Հայկ Մարությանը հակադարձեց Խաժակյանին. «Եվրոպայի փորձը ցույց է տալիս, որ աղբ, տրանսպորտ, կանաչապատում՝ համայնքն ավելի արդյունավետ է կառավարում, քանի որ իր բնակիչների առջեւ ունի պատասխանատվություն»,-ասաց նա՝ մատնանշելով, որ այս հիմնարկի ստեղծումը շատ կարեւոր է լինելու՝ քաղաքի խնամքի, կանաչապատման, աղբի տեսակավորման տեսանկյունից։

Տպել
4317 դիտում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Վաղվանից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված