Ղազախստանի հետ ապրանքաշրջանառությունը հուսադրող է. կոնյակի ու գինու արտահանումը նվազել է

16/12/2019 schedule12:58

Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը դրական է համարում  Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ տարբեր ուղղություններով ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում փոխհամագործակցությունը:

 

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում դեսպանը խոսել է Հայաստանի հետ համագործակցության տարբեր ուղիների եւ առեւտրատնտեսական կապերի ընդլայնում լոգիստիկ խնդիրների մասին:

- «Ղազախստան-Հայաստան. հնարավորությունների արտահանում» միջոցառման շնորհանդեսին, պարո՛ն Ուրազաեւ, Դուք հայտարարել եք, որ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ վերջին 20 տարիներին անկայուն առեւտրային հարաբերություններ են, եւ ապրանքաշրջանառությունը նվազել է: Ինչի՞ հետեւանք է սա: Ի՞նչ պետք է անեն երկու կողմերը՝ այս խնդրի լուծման համար:

- Եկեք ձեւակերպումներում ճիշտ լինենք՝ ոչ թե առեւտրային հարաբերություններն են անկայուն, այլ ապրանքաշրջանառության կառուցվածքը, իսկ առեւտրային հարաբերությունները միայն լավացել են վերջին տարիներին. առաջին հերթին պետք է ասել, որ Ղազախստանի ու Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը միայն աճում է:

Անկայուն է կառուցվածքը, այսինքն՝ առեւտրային դիրքերը անընդհատ փոփոխվում են, օրինակ՝ 2016-17 թվականներին Ղազախստանից Հայաստան արտահանման հիմնական դիրքերը զբաղեցնում էին մետաղական ապրանքները, ստվարաթղթե իրերը, եւ երրորդ տեղում էր կարծես թե հրուշակեղենային արտադրանքը:

2017-18 թթ. արդեն մետաղական ապրանքներն էին առավել պահանջված:

Իսկ 2018-19 թվականներին, մեր ցուցանիշներով, առաջին տեղում էին խոշոր եղջերավոր անասունները, ոչ թե մսի տեսքով, այլ՝ հենց կենդանու, չնայած մենք հասկանում ենք, որ կենդանու տեսքով խոշոր եղջերավոր անասունը Հայաստան չի մտնում, դրանք գնում են հայկական ընկերությունները՝ Մերձավոր արեւելքի եւ  արաբական երկրներին վերավաճառելու համար: Իսկ ահա 2019 թվականին մետաղական ապրանքներ այլեւս չկային առհասարակ, իսկ առաջին տեղում կրկին խոշոր եղջերավոր անասուններն են, փայտը եւ փայտամշակման արտադրության հետ կապված արտադրանքը:

Ավելի վաղ տարիներին՝ 2008-2011 թվականներին, հացահատիկն ու ալյուրն էին առաջին տեղում, այն տարիներին, երբ նաեւ ապրանքաշրջանառությունն ամենամեծն էր: Հետո, երբ Ղազախստանից  արտահանման հետ կապված խնդիրներ առաջացան, այս տարածաշրջանում ղազախական հացահատիկի ներմուծումը դադարեց:  

Հայաստանում ղազախական ապրանքների պահանջարկ կա, բայց պետք է ասել, որ միշտ չէ, որ փոքր բիզնեսի սուբյեկտները գտնում են իրար եւ անգամ, եթե գտնում են, չեն կարողանում փոխադարձ ընդունելի պայմաններ առաջարկել, հիմնականում տրանսպորտային ծախսերի պատճառով: Խնդիրը, իհարկե, սահմանափակ տրանսպորտային հնարավորություններն են: Ինչ վերաբերում է հայկական ապրանքների արտահանմանը Ղազախստան, ապա այստեղ կառուցվածքը կայուն է. առաջին տեղում են կոնյակն ու գինին, երկրորդ տեղում՝ զարդերը եւ հետո արդեն՝ դեղերն ու կենցաղային ապրանքները: Ընդհանուր առմամբ  արտահանման աճ կա նաեւ Հայաստանից Ղազախստան, բայց պետք է ասել, որ այս տարվա տվյալներով հունվար-սեպտեմբեր ամիսների համար ոգելից խմիչքների արտահանումը նվազել է ավելի քան 50 տոկոսով, ինչի պատճառը կարող է կապված լինել բարդ լոգիստիկայի կամ ղազախստանյան շուկայում կատարված որոշակի փոփոխությունների հետ, բայց, այնուամենայնիվ, ընդհանուր ապրանքաշրջանառությունը դրանից չի նվազել, ու պատկերը գրեթե նույնը կլինի, ինչ անցյալ տարի:

Ես մեկ անգամ եւս ցանկանում եմ նշել, որ Ղազախստանի եւ Հայաստանի առեւտրային հարաբերությունների գլխավոր խնդիրը ընդհանուր սահմանների բացակայությունն է եւ տարանցման բարդությունները՝ կապված տրանսպորտի, հավելյալ ժամանակի ու ծախսերի հետ:

Մեզ պետք է ուրիշ առեւտրային ձեւաչափեր գտնել, որոնք կլինեն ոչ թե ապրանքային, այլ ծառայությունների տեսքով, օրինակ՝ իրավաբանական, խորհրդատվական կամ առանձին ծառայությունների մատուցման: Կարելի է ստեղծել համատեղ ընկերություններ Հայաստանի տարածքում, որպեսզի կարողանանք համատեղ ստեղծել արտադրանք, որովհետեւ ոչ մի բանով այստեղի ապրանքը չի տարբերվում Ղազախստանում արտադրված ապրանքից. կան, չէ՞, ապրանքներ, որոնք ստեղծվում են Եվրամիությունում, մենք էլ կարող ենք ԵԱՏՄ-ում արտադրանք ստեղծել ու ունենալ մրցակցային արժեք, որի շնորհիվ կարող ենք արտահանել դրանք միջազգային շուկա: Կամ ստեղծել նույն սկզբունքով միասնական արտադրություն Ղազախստանի տարածքում, քանի որ մեզ մոտ կա նաեւ առավելություն, այն է՝ Չինաստանի շուկա դուրս գալու հնարավորությունը:  Ինչպես ձեզ մոտ է՝ Մեղրիում, մեզ մոտ եւս կա քաղաք ազատ առեւտրային գոտիով՝ Խորգոսը, որտեղ մենք կարող ենք չինական գերհզոր շուկայում վաճառել այն, ինչ արտադրվում է Ղազախստանի տարածքում: Եվ երրորդ, մենք կարող ենք օգտագործել էլեկտրոնային առեւտրի հնարավորությունները, որոնք անսահմանափակ են: 

- Հայաստանն ու Ղազախստանը անդամակցում են մի քանի ինտեգրացիոն ձեւաչափերում: Դրանք են՝ ԵԱՏՄ-ն, ԱՊՀ-ն, ինչպես նաեւ մենք դաշնակիցներ ենք ՀԱՊԿ-ի ռազմաքաղաքական բլոկի ձեւաչափում: Որքանո՞վ են կողմեր արդյունավետ օգտագործում այս ձեւաչափերի հնարավորությունները՝ երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

- Շատ արդյունավետ են օգտագործում, որովհետեւ, եթե արդյունավետություն չլիներ, չէր լինի նաեւ համագործակցություն: Պարզ օրինակ. Եվրասիական միության շրջանակներում բոլոր արտոնյալ արժեքները գործում են բեռների տեղափոխման ժամանակ: Կան նաեւ շատ արտոնյալ ծառայություններ, օրինակ՝ ապրանքն իրացնելուց հետո ԱԱՀ-ի մարումը կամ վերադարձը 1 ամիս կամ 40 օր անց, երբ պետությունը տալիս է իր գործարարին հնարավորություն իրացնելու իր արտադրանքը եւ հետո մարել ավելացված արժեքի հարկը: Կան նաեւ հեշտացված պայմաններ աշխատող ուժի տեղափոխման համար, եւ ՀՀ այն քաղաքացիները, ովքեր աշխատում են Ղազախստանում, Ռուսաստանում կամ Բելառուսում, ազատ օգտագործում են այն հնարավորությունները, որոնք տալիս է Եվրասիական միությունը աշխատանքային միգրանտներին, եւ նրանք նույն հնարավորություններից են օգտվում, ինչ այդ երկրի քաղաքացիները:

Ինչ վերաբերում է ԱՊՀ-ին, այստեղ շատ-շատ վաղուց գործում է երկրների միջեւ առեւտրի ազատականացված գոտի, պարզապես Եվրասիական միության երկրներն ունեն ավելի շատ առավելություններ: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, առաջին հերթին ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ղազախստանը օգտագործում են ռազմատեխնիկական ծրագիրը՝ ձեռք բերելով ռուսական զինամթերք շատ արտոնյալ պայմաններով: Վերջերս Բիշքեկում տեղի ունեցած գագաթնաժողովին ստորագրվեց մոտ 30 փաստաթուղթ, որոնք նույնպես ենթադրում են արտոնյալ ռեժիմներ, մասնավորապես ռուսական կողմը տրամադրում է ավելի քան 300 անուն զինամթերք:

Կան միասնական գործող հանցագործությունների կանխարգելման համար մշակված ծրագրեր, կիբերհանցագործությունների հայտնաբերման եւ կանխարգելման ծրագրեր, որոնք գործում են անվտանգության ապահովման համար՝ երկկողմ եւ արդյունավետ:

Այս ձեւաչափը հնարավորություն է տալիս երկու երկրների պաշտպանության նախարարություններին լավ համագործակցություն ապահովել, վերապատրաստվել, ուսումնամարզական հմտություններ ձեռք բերել ու իրար ավելի լավ ճանաչել:

- Դուք ասացիք՝ իրար ավելի լավ ճանաչել. մեր պետությունները երկար տարիներ եղել են նաեւ ԽՍՀՄ-ի կազմում, այսօր միավորվել են ԵԱՏՄ-ի մեջ, սակայն, եթե անկեղծ լինենք, մեր երկրների ժողովուրդներն ու հատկապես այսօրվա երիտասարդությունը վատ են ճանաչում միմյանց. այս ոլորտում ի՞նչ դրական փոփոխություն է հնարավոր անել:

- Ես չեմ դրամատիզացնում իրավիճակը, որ ԽՍՀՄ անկումից հետո մեր մարդիկ իրար սկսեցին ավելի վատ ճանաչել: Մեր սերնդի ներկայացուցիչները, այո՛, ավելի լավ գիտեին միմյանց, բայց ողբերգություն չեմ սարքում սրանից: Հիմա մենք արդեն բացվել ենք աշխարհի համար եւ ավելի շատ ենք տեղեկանում Եվրոպայի, Ամերիկայի, Աֆրիկայի, Հարավարեւելյան Ասիայի երկրների մասին ու ավելի քիչ ուշադրության ենք արժանացնում մեր ավանդական հին հարեւաններին, սա շատ օբյեկտիվ պատճառ է: Որպեսզի լրացնենք պակասը, պետք է զարգացնել մշակութային-հումանիտար համագործակցությունը, հանրային հարաբերությունները, ու դրա համար մենք Ղազախստանում մեծ աշխատանք ենք տանում: Ամենալավ ու վառ օրինակը, որի համար ես հատկապես հպարտ եմ, ղազախական գրականության ընտրանու հրատարակումն էր հայերեն, որի մեջ ներառվել են հեղինակներ, որոնք ավելի վաղ չեն թարգմանվել. դրանք երգահաններ են, ժամանակակից գրողներ:

Բացի այդ՝ Ղազախստանի ազգային ալիքով ամեն շաբաթ հեռարձակվում է հաղորդում Հայաստանի ու հայերի մասին:

- Իսկ կա՞ն արդյոք ընդհանուր կրթական կամ մշակութային ծրագրեր մեր երկու երկրների միջեւ, որոնք հնարավորություն են տալիս ճանաչել եւ միավորել մեզ:

- 2016-17 թվականներին մեր երկու երկրների մշակույթի նախարարությունների միջեւ համագործակցություն կար: Բայց հիմա արդեն՝ ոչ. գործող ծրագիր չկա, ու այն, ինչ արվում է, մասնավոր կոլեկտիվների ու խմբերի միջոցով է արվում, կամ ասենք, միջբուհական համագործակցությունների շրջանակներում:

Կարող ենք ասել, որ չկա մեկ ընդհանուր ծրագիր կրթության նախարարությունների միջեւ, բայց առանձին հաստատություններն աշխատում են տարբեր ծրագրերի շրջանակներում, կա, օրինակ, համագործակցություն Եվրասիական համալսարանի եւ ԵՊՀ-ի միջեւ, որոնք ուսանողական փոխանակման ծրագրեր են իրականացնում:

Ես շատ կցանկանայի, որ համագործակցությունն ավելի ուժեղ լիներ. պետք է ասեմ, որ ղազախական կողմը բավականին շատ բան է անում դրա համար:

- Տարին ավարտվում է. ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Ղազախստան ընդհանուր փոխհամագործակցությունը 2019-ին :

-Այս անցնող տարին ամենաակտիվն էր: Այս տարի Հայաստանում են եղել Ղազախստանի գրեթե բոլոր առաջին դեմքերը: Շուտով սպասում ենք նաեւ կառավարության այլ անդամների: Բացի դրանից՝ կան պլաններ՝ կապված Հայաստանում գործող Թումո կենտրոնի հետ:

Մեր մասնագետներին Թումո կենտրոնի գաղափարը շատ է դուր եկել, ու մենք ցանկանում ենք նման կենտրոն բացել նաեւ Ղազախստանի տարածքում:

Այլ բառերով՝ Ղազախստանի ու Հայաստանի միջեւ քաղաքական երկխոսության եւ հարաբերությունների մակարդակը բարձր են:

Պետք է ասել, որ այս հանդիպումները չեն լինում ուղղակի հանդիպելու համար: Դրանք արդյունավետ համագործակցություններ են եւ ուղղված են երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ միջկառավարական համագործակցությունների հաստատմանը:

-Ի՞նչ է անելու դեսպանությունը, երբ ՀՀ-ում լինեն տոներ ու ոչ աշխատանքային օրեր:

-Ղազախստանում մենք երկու անգամ ենք նշում տոները. օրացուցային Նոր տարին՝ դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 1-ը, որի ժամանակ մենք եւս կհանգստանանք, բայց հավանաբար՝ ավելի քիչ, քան հայերն են հանգստանում, իսկ մարտին՝ Նովրուզը. դա Նոր տարին է արեւելյան օրացույցով, երբ սկսվում է ծաղկունքը, ու երկար ձմեռվանից հետո մարդիկ սկսում են պատրաստվել գարնանը:

Սակայն մինչ այդ՝ ընդամենը երեք օր հետո, մենք նշելու ենք Ղազախստանի անկախության օրը. եւս մեկ առիթ շնորհավորելու մեր քաղաքացիներին ու մաղթել, որ Նոր տարին սկսեն դրական փոփոխություններով:

Ուզում ենք հուսալ, որ հաջորդ տարին ավելի շատ ուրախանալու, քան տխրելու առիթներ է մեզ տալու:

ԵԼԻԶԱՎԵՏԱ ԱՍԱՏՐՅԱՆ

Տպել
1530 դիտում

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն