Կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական հետեւանքները

14/12/2019 schedule11:38

Այնպես է ստացվել, որ Հայաստանում համակարգային կոռուպցիայի դեմ պայքարը ոչ մի կերպ չի հաջողվում լիովին տարանջատել ներքաղաքական պայքարից: Ու խնդիրը միայն այն չէ, որ նախկին իշխանություններն ու նրանց օրոք կոռուպցիայից մասնաբաժին ունեցող քաղաքական ուժերը թույլ չեն տալիս այդպիսի տարանջատում՝ փորձելով աղմկահարույց քրեական գործերին քաղաքական երանգ տալ: Խնդիրն այն է նաեւ, որ համակարգային կոռուպցիայի վերադարձի հեռանկարն ընդդիմադիր քաղաքական ուժերի ամենահզոր «գաղտնի հաղթաթուղթն  է՝ այդ մասին որեւէ մեկը բարձրաձայն չի խոսում, բայց հազարավոր մարդիկ (պաշտոններից հեռացված կամ նոր համակարգում հարմարավետ տեղավորված) թաքուն երազում են նախկին ժամանակների վերադարձը ու միաժամանակ գիտակցում են, որ դա հնարավոր կլինի միայն նախկին իշխանությունների վերադարձի դեպքում:

Երբ հանրապետականներն, օրինակ, հայտարարում են, թե այսօր իրենք հիմնական ընդդիմադիր ուժն են, առաջին հայացքից դա տարօրինակ է հնչում, որովհետեւ այդ ուժն անգամ խորհրդարանում չկարողացավ հայտնվել, իսկ հասարակության վերաբերմունքն այդ ուժի նկատմամբ շարունակում է խիստ բացասական լինել: Բայց նրանց այդ պնդումն իր մեջ ճշմարտության որոշակի հատիկ պարունակում է, որովհետ եւ նրանք իսկապես «թաքուն համակիրների լուրջ բանակ ունեն: Ընդ որում՝ քաղաքական համակրանքները կապ չունեն. Նրանց համար միեւնույն է՝ հանրապետականնե՞րը կվերադարձնեն կոռուպցիայի «երանելի ժամանակները, քոչարյանականնե՞րը, թե՞, ասենք, դաշնակները՝ ԲՀԿ-ի ու մանր-մունր «քաղաքական հաճախորդների հետ միասին: Կարեւորը՝ որ այդ ժամանակները վերադառնան:

Հենց սա է պատճառը, որ համակարգային կոռուպցիայի դեմ պայքարը շատ ավելի բարդ է, քան ներքաղաքական պայքարը, որովհետեւ այդ դեպքում հակառակորդը հաճախ անտեսանելի է, բայց լավ էլ դիմադրում է: Միայն մի քանի օրինակ բերենք: Ասենք՝ պետությունը տարիներ շարունակ զինվորների սննդի համար տասնյակ միլիոնավոր դոլարներ էր հատկացնում, բայց սննդի որակն ահավոր էր, իսկ այդ գումարների մեծ մասը տարբեր սխեմաներով հայտնվում էր բարձրաստիճան զինվորականների գրպանում: Հարյուրավոր մարդիկ դրա շնորհիվ ահռելի հարստություն էին կուտակում ու հիմա զրկվել են դրանից: Հասկանալի է, չէ՞, որ այդ մարդիկ ձայն չեն հանի, բայց թաքուն կերազեն նախկին «երանելի ժամանակների  վերադարձի մասին:

Կամ, ասենք, ճանապարհաշինության ոլորտը: Հարյուրավոր մարդիկ պարզապես յուրացնում էին հսկայական գումարները (ըստ զբաղեցրած պաշտոնների) ու հիմա անզորությունից ատամներն են կրճտացնում, որովհետեւ նախկինի պես «աշխատել  չեն կարող: Նույն վիճակն է նաեւ իրավապահ համակարգում, հարկային ու մաքսային ոլորտներում...

Կոռուպցիոն նախկին սխեմաները, որտեղ կարելի էր հանգիստ փող աշխատել ու վերեւների բաժինն ուղարկելով ապահով զգալ, չեն գործում, իսկ դա շատերի համար ուղղակի շոկային վիճակ է: Ընդորում՝ խոսքը հարյուրավոր (եթե ոչ հազարավոր) մարդկանց մասին է:

Արդյունքում՝ստեղծվել է մի վիճակ, երբ ինչքան իշխանություններն ավելի ակտիվորեն են պայքարում կոռուպցիայի դեմ, այնքան ընդդիմության (նախկինների) «քաղաքական գաղտնի հենարանը  թուլանում է: Ու ստացվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարելով՝ իշխանություններն ակամայից իրենց «քաղաքական ընդդիմախոսներին  են հարվածում: Բայց սա, հասկանալի է, իշխանությունների մեղքը չէ: Ո՞վ է մեղավոր, որ նախկինները տարիներ շարունակ որպես իրենց իշխանության «քաղաքական հենարան  կոռուպցիոն համակարգն ու դրա շահառուներին էին ընտրել:

Այնպես որ՝ իշխանությունները շարունակելուեն կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը, իսկ եթե դրանից ամենաշատը կտուժեն «քաղաքական ընդդիմախոսները ՝դա արդեն նրանց պրոբլեմն է: Կարեւորը՝ որ պետությունն ու հասարակությունը հաստատ կշահեն:

Տպել
2628 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ