Աթենքում կայացել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 41-րդ հանդիպումը

13/12/2019 schedule21:10

Դեկտեմբերի 13-ին Աթենքում կայացած  Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը։  

Շնորհակալություն հայտնելով հունական նախագահությանն անցյալ վեց ամիսներին կազմակերպության բեղուն գործունեության համար՝ Արտակ Ապիտոնյանն իր ելույթում անդրադարձել է ՍԾՏՀ առջև ծառացած խնդրահարույց հարցերին և ներկայացրել ՀՀ մոտեցումները դրանց հանգուցալուծման համար։ Նաեւ կոչ է արել կանոնակարգել ՍԾՏՀ-ում նախագահությունների ստանձնման գործընթացը, անդրադարձել օրակարգային այլ հարցերի՝ ներառյալ կազմակերպության բարեփոխումներն և արդյունավետության բարձրացումը:  

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը՝ շարունակելու ներդնել իր փորձը տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացման համար։ 

Ապիտոնյանն անընդունելի է համարել  ՍԾՏՀ և առնչվող կառույցների, մասնավորապես՝ խորհրդարանական վեհաժողովի գործունեությունը քաղաքական առճակատման հարթակ դարձնելու փորձերը, որոնք հակասում են  կանոնադրությանը և խարխլում կազմակերպության հեղինակությունն ու արդյունավետությունը։ Նա մատնանշել է տարածաշրջանում առևտրի, բաց սահմանների, գոյություն ունեցող տրանսպորտային ուղիների և ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործման ու դրանց ընդլայման անհրաժեշտությունը:  Սա  հատկապես կարևոր է ցամաքով շրջապատված պետությունների համար՝ տարանցիկ ուղիների միջոցով դեպի ծով ազատ և անխափան ելք ապահովելու առումով։

ԱԳ նախարարի տեղակալը  մտահոգություն  է հայտնել այն փաստի առնչությամբ, որ տարածաշրջանային առևտրի խթանման ռազմավարության բանակցված փաստաթուղթն արդեն երկու տարուց ավելի «պատանդ» է պահվում Ադրբեջանի կողմից, որը փորձում է դրան կցել անհիմն մեղադրանքներով իր հռչակագիրը։   

Տպել
319 դիտում

Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում, սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան

Փրկարարները Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան դուրս են բերել արգելափակումից

Թուրքիան երբեք այդպիսի խայտառակ նամակ չէր ստացել ԱՄՆ-ի նախագահից. Դավութօղլու

Երևանում և 5 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը

ՀՀ տարածքում կան մի շարք դժվարանցանելի ճանապարհներ. Սյունիքում մերկասառույց է

Պողոս Պողոսյանի սպանության գործով հարցաքննվել է նաեւ նրա եղբորորդին

2008-ից հետո խլել են բիզնեսներս, բայց իրավապահ համակարգը այսօր էլ դիմադրում է հեղափոխությանը. բաց նամակ վարչապետին

Տավուշում որեւէ արտառոց դեպք չի գրանցվել, պայթյուն չի եղել, Ենոքավան գյուղում էլ ինքնաթիռ չի ընկել. Սիփան Փաշինյան

Բրիտանական դատարանը սկսել է Իրանի նկատմամբ ունեցած պարտքի գործով լսումները

«Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան հարվածել է պատին. 23-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նորանշանակ հայ նախարարի հետ

Թբիլիսիում 1,5 տարվա դադարից հետո ԱՄՆ դեսպան է նշանակվել

Երիտասարդի ներքնազգեստի մեջից բյուրեղանման զանգվածների 105 փաթեթ է հայտնաբերվել. ՀՀ ոստիկանություն (տեսանյութ)

Լիբիայի ազգային բանակի հրամանատար Հաֆթարի ուժերը ռմբակոծել են Տրիպոլիի օդանավակայանը

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Խնդիրն իր կարեւորությամբ եւ աննախադեպությամբ գտնվում է Խորհրդի եւ իրավապահ մարմինների առաջնային ուշադրության կենտրոնում

2019-ի հունիս-նոյեմբեր ամիսներին Սեւանի թերակղզի են այցելել մոտ 158 հզ. զբոսաշրջիկ

Սուբվենցիոն ծրագրով Վանաձորում ասֆալտապատված 15 փողոցներից առայժմ միայն 1-ն է դրական գնահատակ ստացել

ՀՀ ՊՆ-ն ամփոփել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցության 2019թ. ծրագիրը