Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանը դեկտեմբերի 13-ին ընդունել են Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին:

ԱԺ լրատվական ծատռայությունը տեղեկացնում է, որ հանդիպումը նախաձեռնած Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանին «ՀՀ կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու համար եւ նշել, որ այն կնպաստի մասնավորապես, զբոսաշրջիկների թվի ավելացմանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ համագործակցության օրակարգին եւ զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր, արձանագրել մի շարք ոլորտներում փոխգործակցության դինամիկան, կարեւորել խորհրդարանական ձեւաչափով գործակցության խորացումը:

Անդրադարձ է կատարվել երկու խորհրդարանների համանուն հանձնաժողովների համագործակցության հեռանկարներին, կարեւորվել փոխայցերը:

Դեսպանը ներկայացրել է իր երկրի զարգացման դինամիկան, ռազմավարությունը եւ արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Կողմերն անդրադարձել են նաեւ տնտեսական բնագավառում փոխգործակցության զարգացմանը:

Տպել
589 դիտում

Ունենք արտադրողներ, որոնք ՀՀ-ում չեն կարող իրենց անհրաժեշտ կաթնային հումքը ձեռք բերել. վարչապետ

Հայաստանը համարվում է տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունը. Նիկոլ Փաշինյան

Կրկնակիից ավելի լաբորատորիաներ ենք բացել, ֆինանսավորումն ավելացրել ենք մոտ 10 անգամ. վարչապետը՝ «Արմաթ»-ի մասին

Արմեն Սարգսյանը բարձրացրել է Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Խոսեք նիստի շրջանակներում, եթե վիճաբանություն է պետք, եկեք գնանք ծեծենք իրար, պրոբլեմ չկա. Սասուն Միքայելյան

Ժողովրդավարության ցուցանիշներով Հայաստանը 17 հորիզոնականով բարելավել է դիրքերը. Economist-ը թվեր է հրապարակել

ԱԺ-ն ընդունեց կերակրողին կորցնելու նպաստ ստացող ուսանողների տարիքային շեմը 23-ից 26 դարձնելու նախագիծը

2019-ին մայրական մահացության ցուցանիշն աճել է. ոլորտի պատասխանատուներն առաջարկում են եզրակացություն անելիս չշտապել

Բանկ ներկայանալու հնարավորություն չունեցող կենսաթոշակառուին թոշակից չզրկելու նախագիծն ընդունվեց

Ես չեմ պատրաստվում հանդուրժել ԱԺ ամբիոնից իմ հասցեին հնչեցված անձնական վիրավորանքները․ Զոհրաբյան

«Ռոման» պարտվեց «Յուվեին» ու դուրս մնաց գավաթի խաղարկությունից. Մխիթարյանը դեռ վնասվածք ունի (տեսանյութ)

Այս փաստը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ. Նիկոլ Փաշինյան

Սպանդանոցների վերաբերյալ մեր առաջարկին արձագանքը բացասական չէ հանրության կոնկրետ շրջանակների կողմից. վարչապետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել կիպրացի գործընկերոջ հետ

«Հարգելի պարոն Մարուքյան, ես ձեր օգնության կարիքը բնավ չունեմ». Միրզոյանն ու Մարուքյանը բանավիճեցին (տեսանյութ)

Սլավիկ Հայրապետյանը հաջող է հանդես եկել գեղասահքի Եվրոպայի առաջնությունում. 3-րդ տեղում նույնպես հայ մարզիկ է

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 27 հարց

Սպանություն Տավուշի մարզում. կնոջը խեղդամահ անելու կասկածանքով ձերբակալվել է Չինարիի մշակույթի տան 31-ամյա տնօրենը

ՄԻՊ-ը տեսակցել է 16-ամյա աղջկա սպանության գործով մեղադրյալ Ռաֆայել Սուքիասյանին եւ առանձնազրույց ունեցել

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 570-ը