Մարզերի դպրոցներում իրականացվող «Կայուն սնունդ» ծրագիրը կլինի պետբյուջեի միջոցներով. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Նախատեսվում է, որ Հայաստանի մարզերի տարրական դասարաններում սովորող աշակերտներին դպրոցում սնունդ տրամադրելու ծրագիրն արդեն հաջորդ տարվանից ամբողջությամբ կիրականացվի պետական բյուջեի միջոցներով. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը՝ անդրադառնալով «Կայուն սնունդ» ծրագրին: 

«Մենք ունենք հետազոտություն, ըստ որի՝ այն երեխաները, որոնք ունենում են ճիշտ սննդակարգով նախաճաշ, ավելի լավ կրթական արդյունք են դրսեւորում, քան մյուս երեխաները»,- նշեց Անափիոսյանը՝ հավելելով, որ հետազոտությունն իրականացրել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային կազմակերպությունը:

Նրա խոսքով՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն ունի երկու բաղադրիչ. մեկն իրականացվում է ազգային ծրագրի մակարդակով, մյուսը՝ Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով եւ միտված է երեխաների համար ճիշտ սննդակարգ ապահովելուն, ինչը նպաստում է դասերի ընթացքում առավել կենտրոնացմանը, ուղեղի զարգացմանը: 

ԿԳՄՍ նախարարությունն այսօր նպատակ ունի ամբողջությամբ անցում կատարել ազգային ծրագրին: Այդպիսով ՀՀ բոլոր մարզերի տարրական դասարանցիները մեկ անգամ կճաշեն դպրոցում, եւ այդ սննդի համար կվճարի պետությունը: Այդ պատճառով նախատեսվում է իրականացնել մի շարք աշխատանքներ. դպրոցներում խոհանոցների վերանորոգում, դրանցում համապատասխան սարքավորումների տեղադրում, ինչպես նաեւ խոհարարների վերապատրաստում:

Նախարարությունն այս մասով այլ նպատակներ նույնպես ունի: Անափիոսյանի խոսքով՝ այժմ ՄԱԿ-ի գործընկերների հետ քննարկում են, որ ապագայում հնարավոր լինի ստեղծել դպրոցների կողքին փոքր ջերմոցներ, որոնց բերքը կօգտագործվի դպրոցական սնունդն ապահովելու նպատակով: Կլինեն նաեւ լաբորատորիաներ, որտեղ կենսաբանության դասին ուսումնասիրություններ կկատարվեն: ԿԳՄՍ նախարարի տեղակալը այս մասին այլ տեղեկատվություն չփոխանցեց, քանի որ այն դեռեւս քննարկումների փուլում է:

Արդյոք ծրագիրը կնախատեսի՞ նաեւ բարձր դասարանի աշակերտների սնունդը՝ Անափիոսյանը պատասխանեց, որ դեռեւս՝ ոչ, սակայն այժմ քննարկվում են բարձր դասարանների համար սննդի կազմակերպման այլ մոդելներ: Միգուցե ապագայում հնարավոր լինի, որ արդեն վերանորոգված ճաշարանները նաեւ բարձր դասարանցիների համար պատրաստեն:

Առայժմ քննարկումների փուլում է նաեւ Երեւանում նմանատիպ ծրագիր մշակվելու հարցը:

«Քննարկվում է՝ ինչ ձեւաչափ կարելի է մշակել Երեւանի համար, որովհետեւ փաստ չէ, որ Երեւանում բոլոր երեխաներն ունեն կայուն սնունդ»,- իր խոսքում նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Անի Ավագյան

Տպել
2167 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է