Տավուշի մարզի դպրոցներում կիրականացվի փորձնական ծրագիր. առարկաները կկրճատվեն կամ կմիավորվեն

Ծնողների՝ տարբեր տարիներին բարձրաձայնած այն խնդիրը, թե աշակերտների դասագրքերը ծանրաբեռնված են, իսկ թեմաները՝ բարդ նույնիսկ մեծահասակների համար, կարող է լուծվել: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն այս տարի սկսել է Հանրակրթական պետական չափորոշիչների վերանայման գործընթաց:

Սա կլինի հաջորդ տարի իրականացվելիք բարեփոխումների ծրագրերից ամենամեծը: Այս մասին լրագրողներին այսօր տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը:

Ծրագիրը նախատեսված է փորձնական իրականացնել հաջորդ տարվա սեպտեմբերին Տավուշի մարզում: Այժմ դիտարկվում են մարզի բոլոր դպրոցները, սակայն հնարավոր է, որ ընտրություն կատարեն կրթական հաստատությունների այն դասարաններում, որտեղ կրթական շրջափուլի սկիզբն է, օրինակ՝ 5-րդ, 7-րդ կամ 10-րդ դասարաններում:

Նախապես մի շարք քննարկումներ են իրականացրել եւ հաշվի առնելով, թե մարզերը ծրագիրն իրականացնելու համար ինչ ներուժ ունեն աջակցելու՝ որոշվել է ընտրել հենց Տավուշը: Այն, սակայն, միայն այս տարածքով չի սահմանափակվի, քաղած դասերի հիման վրա՝ նպատակ ունեն ծրագիրը տարածել ամբողջ հանրապետությունում: Նպատակը մինչեւ 2023 թվականի սեպտեմբեր Հայաստանի ամբողջ տարածքում այն իրականացնելն է:

Ծրագրով տարբեր առարկաների համար կմշակվեն ուսումնառության եւ դասընթացի նյութեր, օրինակելի դասի պլաններ: Ընթացքում կլինեն նաեւ վերապատրաստումներ ուսուցիչների համար, որպեսզի նրանք առարկաները դասավանդեն այնպիսի պլաններով, որ քննադատական մտածողություն եւ վերլուծական միտք ձեւավորեն երեխաների մոտ:

«Մեզ համար շատ կարեւոր է, որ կարողանանք հնարավորինս ինտեգրացված դասընթացներ իրականացնել»,- նշեց Արեւիկ Անափիոսյանը՝ հավելելով, որ այսօր աշակերտները մի շարք առարկաներ են ուսանում դպրոցում, որոնք կարող էին բովանդակային առումով ինտեգրված լինել տարբեր առարկաների մեջ: Որպես օրինակ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշեց, որ առաջարկվող փոփոխություններով ֆինանսական կրթությունն ինտեգրված է «Ես եւ շրջակա», «մաթեմատիկա» եւ «տեխնոլոգիա» առարկաների մեջ:

Ծրագրի նպատակն առարկաների դասավանդման որակի բարելավումն է, սովորողների ծանրաբեռնվածության կրճատումը, հայագիտության եւ բնագիտական առարկաների նկատմամբ ուշադրություն դարձնելը:

«Բավականին շատ աշխատանք կա ինչպես ուսուցչական անձնակազմի, այնպես էլ աշակերտների հետ»,- նշեց Անափիոսյանը՝ ավելացնելով, որ շատերն են դժգոհում առարկաների խիտ ու բարդ լինելուց եւ դրանց 2 պատճառ առանձնացրեց: Նախ այն, որ շատ թեմաներ են փորձել ներմուծել դպրոց՝ առանց ճիշտ վերլուծելու, թե արդյոք դրանք հանրակրթության կամ մասնագիտական կրթությունում ուսումնասիրվող թեմաներ են: Երկրորդ՝ նույն թեման այժմ ուսումնասիրվում է տարբեր առարկաների ընթացքում՝ առանց միջառարկայական կապերի: Նախարարությունն այս ծրագրով փորձում է առկա 2 խնդիրներն էլ լուծել:

«Աշակերտները չեն կարողանում հասկանալ՝ այն ջուրը, որ իրենք ուսումնասիրում են աշխարհագրության, քիմիայի եւ ֆիզիկայի ժամանակ, իրականում նույնն է»,- նշեց Անափիոսյանը՝ հավելելով, որ պետք է առարկաների միջեւ այդ կապերը լինեն: Բացի դա՝ այլ փոփոխություն եւս կլինի. աշխատանք է տարվելու, որ բովանդակությունն ավելի դյուրըմբռնելի լինի եւ մատուցումը՝ ճիշտ:

Բարեփոխումների ծրագրով հնարավոր է նոր առարկաներ ստեղծվեն, մի մասը դուրս գա կամ միավորվի: Օրինակ՝ քիմիա, ֆիզիկա եւ կենսաբանություն առարկաները մեզ մոտ առանձին են դասավանդվում, սակայն արտասահմանից մի շարք մասնագետներ քննարկումների ընթացքում նախարարությանը վստահեցրել են, որ այս 3-ի դասավանդման լավագույն մեթոդը մեկ առարկայով՝ բնագիտությամբ ուսուցանելն է: Հարցը մեզ մոտ, սակայն, բարդություն ունի. Անափիոսյանի կարծիքով՝ այս պահին չունենք մանկավարժական կրթություն, որը պատրաստում է բնագետների:

Թե քանի առարկա կկրճատվի, դեռեւս հայտնի չէ, հարցի հետ կապված քննարկումներ են իրականացվում: ժամաքանակը հիմնականում կպահպանվի, եւ հնարավոր է, որ առարկաների բովանդակությունը փոխվի: Այս դեպքում տեղին էր ինֆորմատիկա առարկայի օրինակը:

«Մենք այսօր ասում ենք, որ ցանկանում ենք դառնալ բարձր տեխնոլոգիաներ արտադրող եւ արտահանող պետություն, բայց ինֆորմատիկա առարկան ամենեւին դրան չի նպաստում»,- նշեց Անափիոսյանը՝ հավելելով, որ առկա ծրագրով տեխնիկական գիտելիքներ են մատուցվում: Իրենց փորձագիտական թիմը վեր է հանել ուսուցանման 4 հիմնական գաղափարներ՝ ալգորթմիկ մտածողության զարգացում, սարքավորումների մասին ընդհանուր պատկերացում, էթիկայի շուրջ աշխատանքներ եւ տարբեր ծրագրերի մասին տեղեկատվություն:

Ծրագրի բնագիտական, ճարտարագիտական առարկաների, համակարգչային գիտությունների, մաթեմատիկայի, աշխարհագրության պետական չափորոշիչները վերանայվում են Եվրոմիության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրով ՀՀ ԿԳՄՍՆ եւ Համաշխարհային բանկի կողմից, իսկ հումանիտար առարկաների չափորոշիչները՝ Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի՝ «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթահամակարգի եւ չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրով՝ Կրթական ծրագրերի կենտրոնի միջոցով:

Անի Ավագյան 

Տպել
6859 դիտում

Երեւանի Դրամատիկական թատրոնը վերազինվում եւ հագեցվում է տեխնիկայով. ներկայացումները կուշանան

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են պղնձի արտադրության կազմակերպման հնարավորություններին վերաբերող հարցեր

Արդարադատության փոխնախարարը շրջայցի ընթացքում Ամուսնության պալատում մասնակցել է ամուսնության գրանցման արարողության

Լոռիում սեփական եկամուտների հավաքագրումները նախորդ տարի աննախադեպ աճ են գրանցել, առաջատարը Ծաղկաբերն է. փոխմարզպետ

Արցախի հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան 2020 թվականի մարտի 31-ին

Ջենիֆեր Էնիստոնի եւ Բրեդ Փիթի ջերմ գրկախառնությունն ու համբույրն աղմուկ է բարձրացրել մամուլում. նրանց «վերամիավորում» են

Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյան կարդարցվի. դատախազությունը հրաժարվել է մեղադրանքից

Կան պաշտոնյաներ, որոնց անվտանգության լրացուցիչ պահպանման խնդիր գոյություն ունի․ Անդրանիկ Քոչարյան

Ոստիկանները բացահայտել են Հրազդանի նախկին քաղաքապետի ենթադրյալ ապօրինությունները (տեսանյութ)

Պետության տվածի վրա 12.000 դոլար էլ բդի դնեմ, որ մեր գեղը տուն առնիմ. ԲԳՎ-ներ են ստացել ՇՄ գյուղաբնակ անօթեւանները

Տղամարդուց փող շորթած կինը մեքենայով հանդերձ բերման է ենթարկվել. ոստիկանություն

Տարվա ընթացքում աչքի ընկած զինծառայողները խրախուսվել են պատվոգրերով. ՊՆ

Պատգամավորն առաջարկում է մեղմացնել մեքենայի պետհամարանիշերից մեկի բացակայության համար սահմանված պատիժը

Ամենակարեւոր խնդիրը սակագնի տրամաբանությունն է. կառավարությունը պետք է ձգտի, որ սակագինը լինի երկարաժամկետ. Մանուկյան

Արսեն Թորոսյանն ընդունել է ՀԲ պատվիրակությանը. քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման օրակարգը

Գոռ Մալաքյանը չի տեղափոխվի «Ժետիսու». ՀՀ հավաքականի խաղացողը չգիտի՝ որտեղ կխաղա

ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների ապօրինի ներկրման կայուն ուղու գործունեության դեպք (տեսանյութ)

Տիգրան Խաչատրյանը Բեռլինում մասնակցել է պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին. ընդունվել է համատեղ կոմյունիկե

Սուր զգացողությունների սիրահարներին Երեւանն առաջարկում է տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը

Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ 6 օրից