Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի համար. վարչապետը՝ Սենատի ընդունած բանաձեւի եւ Թուրքիայի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Պաշտպանության նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցությանն իր խոսքն սկսեց գնահատանքի եւ շնորհակալական խոսքերով:

ՀՀ վարչապետը նշեց, որ երեկ տեղի ունեցավ պատմական իրադարձություն. ԱՄՆ-ի Սենատն ընդունեց Ցեղասպանությունն ընդունող եւ դատապարտող բանաձեւ:

Նիկոլ Փաշինյանն այս կապակցությամբ շնորհակալություն հայտնեց Կոնգրեսի բոլոր սենատորներին, բանաձեւը ներկայացնողներին, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատին, որն ավելի վաղ էր ընդունել նման բանաձեւ, շնորհակալություն հայտնեց Ամերիկայում գործող հայկական բոլոր կառույցներին եւ ամերիկահայերին, որոնք ջանքեր չխնայեցին բանաձեւի ընդունման համար:

«Հենց Հայաստանի առաջարկությամբ դեկտեմբերի 9-ը ճանաչվեց որպես Ցեղասպանություն հանցագործության զոհերի հիշատակի ոգեկոչման եւ այդ ոճրագործությունների կանխարգելման միջազգային օր: Գիտեք, որ Ցեղասպանության ընդունումը կարեւոր է մեր ժողովրդի համար: Թուրքիայի ժխտողականության քաղաքականությունն է ստիպում մտածել, որ Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի համար, ավելի ճիշտ՝ այդ քաղաքականությունն է սպառնալիք: Ինչպես գիտեք, Թուրքիան շարունակում է փակ պահել իր սահմանները Հայաստանի հետ: 

Միացյալ Նահանգների եւ մի շարք այլ երկրների կայացրած որոշումները վկայում են Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանի երկրների նկատմամբ, ինչպես, օրինակ՝ Սիրիայի, Կիպրոսի, Հունաստանի, Իրաքի նկատմամբ, եւ Թուրքիան շրջափակած է պահում Հայաստանի սահմանները: Այս առումով, կարծում եմ, նաեւ միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնի Թուրքիայի գործողությունների համար եւ քաջալերի, որ Թուրքիան հասկանա իր դերը տարածաշրջանում: Ցեղասպանության ճանաչումը մեզ համար Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգի հարց չէ, դա առաջին հերթին Թուրքիային է պետք՝ վերանայելու համար իր դերակատարումը մեր տարածաշրջանում, որը, ցավոք սրտի, այսօր որոշակի պատմական աղերսներ է սպանում:

Թուրքիայի նախագահի՝ այս տարի արված ցինիկ մեկնաբանությունները Ցեղասպանության զոհերի հիշատակին վերահաստատեցին, որ այդ մարդկանց արժանապատվության պաշտպանության հարց կա: Սա ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական նշանակության հարց է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա շարունակեց՝ նշելով, որ տարածաշրջանում ագրեսիվ քաղաքականություն վարող մեր հարեւաններին պետք է զսպել այլ քաղաքականությամբ, որը մենք անում ենք ՀՀ զինված ուժերի ամրության առումով:

Վարչապետն այս համատեքստում հիշեցրեց արձանագրումները, որ Հայաստանի եւ Արցախի անվտանգության թիվ 1 պաշտպանը մեր բանակն է եւ Անվտանգության թիվ 1 երաշխավորը ՀՀ զինված ուժերն են, եւ վերջին 1,5 տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած մի շարք փոփոխությունները դրա վկայությունն են:

Տպել
977 դիտում

Գոռ Մալաքյանը չի տեղափոխվի «Ժետիսու». ՀՀ հավաքականի խաղացողը չգիտի՝ որտեղ կխաղա

ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների ապօրինի ներկրման կայուն ուղու գործունեության դեպք (տեսանյութ)

Տիգրան Խաչատրյանը Բեռլինում մասնակցել է պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին. ընդունվել է համատեղ կոմյունիկե

Սուր զգացողությունների սիրահարներին Երեւանն առաջարկում է տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը

Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ 6 օրից

Արմեն Սարգսյանը Ցյուրիխում հանդիպել է ֆրանսիական Thales Group-ի ներկայացուցիչներին

Արարատ Միրզոյանն ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի պատգամավորական խմբի նախագահին

Ամերիկացի երգիչը մահացել է հենց բեմի վրա. ներողություն է խնդրել ու փակել աչքերը

ԱԻՆ-ում նախորդ շաբաթ գրանցվել է 264 դեպք, որից 129-ը՝ արտակարգ

Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել դատարան

ՀՔԾ-ն մերժել է նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի պաշտպան Վաչագան Քոսյանի միջնորդությունը

Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Հեղափոխությունից հետո վարչապետի հազը բուժած ֆրանսիացի բժիշկը տեղափոխվում է Հայաստան՝ մշտական բնակության

80-անց մի տատիկ Վրաստանից Հայաստան էր վերադառնում՝ իր հետ բերելով 2019 թվականի արտադրության «Bentley». ՊԵԿ փոխնախագահ

Ուկրաինական Boeing-ի կործանման հարցով Կիեւ է մեկնել իրանցի նախարարը՝ որպես Ռոհանիի ներկայացուցիչ

Սահմանադրական փոփոխությունների փաթեթում մեր շեշտադրումը լինելու է նաև դատաիրավական համակարգի բարեփոխումների վրա․ Մակունց

Իշխանության առանձին ներկայացուցիչներ ներկա են գտնվել Գեորգի Կուտոյանի հրաժեշտի արարողությանը․ Մակունց

Ռուսաստանի գլխավոր դատախազը լքում է պաշտոնը. Պուտինը նոր թեկնածու է առաջարկել

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատախազությունը նոր դատաքննության պահանջով բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան