Ոստիկանները խուզարկություն են իրականացնում նաեւ Հայրապետյանի անվան հետ կապվող «Հարսնաքար» ռեստորանում

13/12/2019 schedule12:20

ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ խուզարկություն են իրականացնում նաեւ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապվող «Հարսնաքար» ռեստորանում եւ «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ում:

Վաղ առավոտից ոստիկանները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում: Գործողությունն իրականացվում է ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էր ստացել:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Ռուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկ»-ի եւ «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերն է։ 2012-2018 թթ. զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը՝ Հայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման եւ վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները եւ յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներ: Բացի դա՝ մամուլում ավելի վաղ հրապարակում էր եղել, որ ֆեդերացիան Հայրապետյանի նախագահության ընթացքում միլիոնավոր դոլարների պայմանագրեր էր կնքել հենց Հայրապետյանի ընկերությունների հետ՝ շինարարության համար։

Տպել
2131 դիտում

Հաֆթարի ուժերը հայտարարել են Տրիպոլիի ափերի մոտ թուրքական նավ խոցելու մասին

Կփրկի՞ անձեռնմխելիությունը. աշխարհի առաջնորդներ, որոնք անցնում են հնչեղ քրգործերով

Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Հին թեզերը՝ նոր ձևաչափում. առաջին հրապարակային քննարկումը

Դանիայի խորհրդարանի նախագահ Հենրիկ Դամ Քրիստենսենի հետ հյուրընկալվեցինք Դանիայի թագուհի Մարգրեթ 2-րդի կողմից.Ա. Միրզոյան

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող պատանու կալանավորման ժամկետը երկարաձգվել է. նա տեղափոխվել է ՔԿՀ

Արթիկում բացվել է երեխաների ցերեկային խնամքի առաջին կենտրոնը

Համայնքների ղեկավարներին առաջարկվել է թափառող շների ստերջացման գործընթաց սկսել

Բարսեղ Բեգլարյանի որդիները դատակոչվել, սակայն չէին ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

16-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու կռփազենք. ՀՀ ոստիկանություն

Երեւանի բնակարաններից մեկում 67-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը. Կարապետյան

Ալավերդիում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ընդունել է Հռոմից հաղթանակած վերադարձած ընբիշ Գեւորգ Ղարիբյանին

Պուտինն աշխատանքից ազատել է իր 7 տարվա օգնականին

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարին

ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը

Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են. մարզի դատախազությունը քայլերի է դիմել

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել են

Ձեր ամեն քայլին հասարակությունն ուշադիր հետեւում է. Ֆելիքս Ցոլակյանը փրկարար ծառայողներին կոչումներ է շնորհել(տեսանյութ)