ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը

ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը՝ Սենատը, րոպեներ առաջ միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձևը: 

Բանաձեւն ԱՄՆ-ի սենատին էր ներկայացվում չորրորդ անգամ, նախորդ 3 անգամները տարբեր կոնգրեսականների կողմից այն չէր հասել ընդունման՝ վետո կիրառվելու արդյունքում: Առաջին անգամ վետո էր կիրառել ԱՄՆ-ի հանրապետական կոնգրեսական Լինդսի Գրեհեմը, երկրորդ անգամ՝ դարձյալ հանրապետական Դեյվիդ Փերդյուն, որոնք երկուսն էլ նշել էին, որ այդպես են վարվել Սպիտակ տան ներկայացուցիչների խնդրանքով՝ խոստանալով երկրորդ անգամ այն սենատ բերելու դեպքում վետո չկիրառել: Բանաձեւը երրորդ անգամ էր սենատին ներկայացվել դեկտեմբերի 5-ին, այդ անգամ էլ արգելափակվելով Հյուսիսային Դակոտայից ընտրված սենատոր Քեւին Քրամերի կողմից:

Վետոյի կիրառումից հետո դեկտեմբերի 5-ին բանաձեւի համահեղինակ Մենենդեսը հայտարարել էր, որ պատրաստվում է այն ԱՄՆ-ի Սենատ բերել ամեն շաբաթ:

Հայոց Ցեղասպանությունն ընդունող եւ այն դատապարտող բանաձեւը մշակվել էր ԱՄՆ-ի սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից:

Այսօրվա նիստում Սենատը միաձայն  եւ առանց վերապահումների անցկացրել է Ցեղասպանության բանաձեւը:

Դրա ընդունումն ընդգրկում է մի քանի կետեր, որոնց մեջ նշվում է, որ բանաձևը պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների եւ այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը:

Բանաձեւն աջակցում է Հայոց ցեղասպանության մասին կրթության տարածմանը՝ օգնելու կանխել հնարավոր վայրագությունները մեր օրերում:

Նշենք, որ ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն առաջին անգամ է ընդունվում ԱՄՆ Սենատում:

Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի վերջին ընդունել էր Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ: Այնուհետ բանաձևը պետք է ներկայացվեր Սենատի քվեարկությանը: Օրեր անց, սակայն, տեղի էր ունեցել  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ սենատորների հանդիպումը, որից հետո տեղի ունեցան վետո կիրառելու հայտնի պատմությունները:

ԱՄՆ-ի կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի եւ վերին՝ Սենատի կոնգրեսականների կողմից Հայոց Ցեղասպանության բանաձեւի ընդունումը թույլ է տալիս այն արդեն ներկայացնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:

Իրադարձությանն արդեն անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ Սենատի այս քայլը որակելով պատմական իրադարձություն:

Տպել
2976 դիտում

Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով որեւէ անձ որպես դեպքի պատվիրատու չի ներկայացել. հերքում

Վարկած կա, ըստ որի, Թուփաքը ողջ է. The Mirror

Պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը հետաձգվել է մինչեւ հուլիսի 1-ը (լուսանկարներ)

Ինչու է սրտի ստենտավորումը Հայաստանում 2 անգամ ավելի թանկ, քան Վրաստանում. պատգամավորի հարցը Թորոսյանին

ԶՈՒ Գլխավոր շտաբում մասնագիտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով անցկացվում են իրավաբանների հավաքներ

Թիմը 149 ինքնագոլ է խփել՝ ի նշան բողոքի. պատմության ամենախոշոր հաշվով պարտությունները

Փոխվարչապետը վերահաստատում է՝ 2020-ի համար գազի գինը սահմանին չի փոփոխվելու

Սոցիալական աջակցության տարածքային մարմինների բոլոր աշխատակիցները կվերապատրաստվեն

2020-ի հունվարի մեկից ՀՀ աշխատող քաղաքացիներն ամեն ամիս ստանալու են 2,5-4 մլրդ հավելյալ աշխատավարձ․ վարչապետ

Ամփոփվել են ՀՀ ՊՆ եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագրի միջոցառումները

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա զարդերի գրավով վարկեր շահավետ պայմաններով

Այս պահին սահմաններ փակելու կամ ուղեւորահոսքեր սահմանափակելու կարիք չունենք․ նախարարը՝ Չինաստանից տարածվող վիրուսի մասին

ՄԻՊ-ը վարույթ է սկսել սպանված 16-ամյա աղջկա իրավունքների հարցով

Ինչ անել, երբ տիկնիկը հղի է. Հայաստանում այդպիսի խաղալիքներ են վաճառվում (տեսանյութ)

Սկսվել է ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանը․ հարցերի համար հերթագրվել է 52 պատգամավոր

Նախնական տվյալներով՝ պայմանագրային զինծառայողը մահացել է ձորն ընկնելու հետեւանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են մարզերի զարգացմանը վերաբերող հարցեր

Արցախում նախագահի ու պատգամավորի թեկնածուների քարոզարշավը մեկնարկում է փետրվարի 26-ից

ՀՅԴ 11 անդամների հայցն ընդդեմ Արման Բաբաջանյանի վարույթ է ընդունվել

Արարատ Միրզոյանը նախազգուշացում արեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին