Չեմ հիշում դեպք, որ ձեր խմբակցությունը, լինելով կոալիցիայի անդամ, էսպիսի ելույթներ ունենար. Հ. Գեւորգյանը՝ Ուրիխանյանին

«Եկեք հասկանանք՝ վարկերը լա՞վ բան են, թե՞ ոչ, դրանք ինչքանո՞վ են պետքական». 152 միլիոն դոլարի 4 վարկային համաձայնագիր վավերացնելու հարցով ԱԺ-ում ընթացող նիստում իր ելույթն այսպես սկսեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

Արձագանքելով ընդդիմադիր խմբակցությունների կողմից հնչած դժգոհություններին՝ Պապոյանը նկատեց՝ ամենահիմնական խնդիրն այն է, թե այդ վարկերն ինչպես են օգտագործվում: «Որովհետեւ երկար տարիներ մենք պարտքեր ենք կուտակել, բայց վարկերն անարդյունավետ են ծախսվել, որովհետեւ որոշ մարդիկ թալանել են, կերել են դրանք, եւ այդ գումարները, վերջիվերջո, երկրից դուրս են գնացել, հետեւաբար նոր տնտեսական արդյունք դրանք չեն առաջացրել: Եթե վարկերը օգտագործում ենք նպատակային, ապա դա կոնկրետ արդյունք է բերում»,- ընդգծեց պատգամավորը: Որպես օրինակ բերելով 2 քաղաքացու, որոնցից մեկը վարկ ունի, բայց դրանով մեքենա է գնել, տաքսի է վարում, իր տունը պահում, մյուսը վարկ չունի, չունի մեքենա եւ գումար չի կարողանում աշխատել՝ Պապոյանը հռետորական հարց բարձրացրեց՝ ո՞րն է արդյունավետ: Պատգամավորն արձանագրեց, որ վարկերը վատ բան չեն, վատ է դրանք ոչ նպատակային օգտագործելը, թալանելը: Ընդգծեց՝ թալանածը հետ է վերադարձվելու:

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ելույթում պատասխանեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին. «Էնպես ստացվեց, թե բյուջեի դեֆիցիտ եթե ունենք, դա արդեն լավ չի: Բյուջեի դեֆիցիտ մենք միշտ ունեցել ենք ու էլի կունենանք, ինչպես աշխարհի համարյա բոլոր երկրները: Ու դեֆիցիտն արվում է նաեւ միտումնավոր, այսինքն՝ պետությունը ցույց է տալիս, որ ավելի շատ ծախսում է, քան հավաքում է հարկերի տեսքով, որպեսզի տնտեսությունն ակտիվացնի: Եթե դուք պարոն Մելքումյանին խնդրեք, պարոն Մելքումյանը ձեզ հանգամանորեն էդ ամբողջ մեխանիզմը կբացատրի: Որ ասում եք՝ լավ չի, լավ չի. էն, որ դուք փորձառու պատգամավոր եք ու բյուջեի դեֆիցիտի մասին ասում եք, լավ չի, այդտեղ վատ ու լավի բան չկա»:

Ուրիխանյանը վրդովվեց, թե Թունյանը դասախոսություն է կարդում. «Ես չասացի՝ լեկցիա, պարզաբանում եմ այն, ինչ կատարվում է ՀՀ տնտեսության մեջ: Մեզ ասում են, թե փորձառու չեն եւ այլն, դուք արդեն չգիտեմ՝ որերորդ գումարման պատգամավոր եք, «բյուջետային դեֆիցիտը» շատ պարզ հասկացություն է»:

Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանի խոսքը եւս Ուրիխանյանին էր ուղղված. «Շատ գեղեցիկ է հնչում, երբ ասում եք՝ լավ չի, բայց մենք տարեկան պետական պարտքի սպասարկման համար ծախսում ենք 180 մլրդ դրամ: Ո՞նց է կուտակվել այդ պարտքը, այդ պարտքը կուտակվել է հենց այսպիսի համաձայնագրերով, որ տարիներ շարունակ բերել են ու այստեղ դակվել են: Ու ես չեմ հիշում դեպք, երբ որ ձեր խմբակցությունը, լինելով կոալիցիայի անդամ, այ էնտեղից ես նայում էի, կողմ էր քվեարկում, ու մենակ 2016-2017-ին՝ հեղափոխությունից առաջ, կուտակվել է, արտաքին պարտքն ավելացել է 1,7 մլրդ դոլարով, ու էն ժամանակ այսպիսի ելույթներ չէին հնչում, ու հանկարծ հիմա, երբ 130 մլն դոլարի մասին է խոսքը, լավ չի, չգիտեմ՝ ինչ: Շատ լավ է ու ավելի լավ է լինելու»,- վստահեցրեց Գեւորգյանը: Ուրիխանյանը արձագանքեց, թե ինքը միշտ դեմ է քվեարկել:

Տպել
1108 դիտում

Հաֆթարի ուժերը հայտարարել են Տրիպոլիի ափերի մոտ թուրքական նավ խոցելու մասին

Կփրկի՞ անձեռնմխելիությունը. աշխարհի առաջնորդներ, որոնք անցնում են հնչեղ քրգործերով

Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Հին թեզերը՝ նոր ձևաչափում. առաջին հրապարակային քննարկումը

Դանիայի խորհրդարանի նախագահ Հենրիկ Դամ Քրիստենսենի հետ հյուրընկալվեցինք Դանիայի թագուհի Մարգրեթ 2-րդի կողմից.Ա. Միրզոյան

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող պատանու կալանավորման ժամկետը երկարաձգվել է. նա տեղափոխվել է ՔԿՀ

Արթիկում բացվել է երեխաների ցերեկային խնամքի առաջին կենտրոնը

Համայնքների ղեկավարներին առաջարկվել է թափառող շների ստերջացման գործընթաց սկսել

Բարսեղ Բեգլարյանի որդիները դատակոչվել, սակայն չէին ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

16-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու կռփազենք. ՀՀ ոստիկանություն

Երեւանի բնակարաններից մեկում 67-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը. Կարապետյան

Ալավերդիում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ընդունել է Հռոմից հաղթանակած վերադարձած ընբիշ Գեւորգ Ղարիբյանին

Պուտինն աշխատանքից ազատել է իր 7 տարվա օգնականին

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարին

ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը

Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են. մարզի դատախազությունը քայլերի է դիմել

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել են

Ձեր ամեն քայլին հասարակությունն ուշադիր հետեւում է. Ֆելիքս Ցոլակյանը փրկարար ծառայողներին կոչումներ է շնորհել(տեսանյութ)