Անկախ որեւէ կոնվենցիայից՝ ՀՀ-ում որեւէ մեկի նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի. վարչապետ

Շատ կոնկրետ բան ենք ասում՝ ՀՀ որեւէ քաղաքացի, բառիս բուն իմաստով որեւէ քաղաքացի, չպետք է ենթարկվի բռնության: Եթե գնանք բռնության լեգիտիմացման, թեկուզ տեղային ճանապարհով, ուրիշ տեղ կհասնենք: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ոմանց դուր չեն գալիս բարձրահասակները, ցարծրահասկաները, ոմանց դուր չեն գալիս ժուլիեն ուտողները, ոմանց՝ քյաբաբ ուտողները»,- ասաց վարչապետը:

Նա նկատեց, որ, չնայած ամեն ինչին, մեր գիտակցության որոշակի ենթաշերտերում կան բռնության որոշ տեսակներ, որոնք, այնուամենայնիվ, լեգիտիմության որոշակի էլեմենտներ են պարունակում, ինչը նոր երեւույթ չէ:

«ՀՀ որեւէ քաղաքացու նկատմամբ բռնություն չպետք է կիրառվի, եւ, եթե երեխաների, կանանց նկատմամբ բռնություն կիրառվի, պետությունը միջամտելու իրավունք ունի: Ինձ երբեմն դուր չի գալիս մեր կեցվածքը որոշ հարցերի վերաբերյալ: Օրինակ՝ ՀՀ-ում մարդիկ բռունցք են թափահարում, թե այս դավադիր կառավարությունն ուզում է «Ստամբուլյան» կոնվենցիան վավերացնել, գուցե դա այդ կոնվենցիա տեղորոշման հետ է կապված»,- ասաց վարչապետը:

Նա արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ ի վերջո, ստացե՞լ են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, թե ինչի՞ մասին է այդ կոնվենցիան, ո՞ւմ դեմ բռնության մասին է կոնվենցիան:

Բադասյանը նշեց, որ հանձնաժողովի կարծիքն ստացել են, մեկ նախադասությամբ ասած՝ կոնվենցիայի վերաբերյալ բոլոր շահարկումներն անտեղի են: Նախարարի խոսքով՝ կոնվենցիայի կարգավորման առարկան ներկենցաղային՝ ավելի լայն ընտանիքի անդամների նկատմամբ բռնության կանխարգելումն է. «ԵԽ մարմինը հստակ ամրագրել է, որ կոնվենցիան միասեռականների ամուսնությունների, նրանց կողմից երեխաների որդեգրման հետ կապ չունի»:

Վարչապետն ընդգծեց՝ պետք է հստակ արձանագրենք, որ ՀՀ-ում բռնությունը կոռուպցիայի նման պետք է արմատախիլ արվի. «Անկախ որեւէ կոնվեցիայից՝ ՀՀ-ում որեւէ մեկի նկատմամբ բռնություն չպետք գործադրվի: ՀՀ-ում բռնության ոչ բոլոր դեպքերն են, որ ստանում են դատական եզրափակում, որ քրեական գործերը քննվում են այնպես, ինչպես պետք է քննվեն: Մի մուշտի է տվել, ինչ է եղել: Պետք է հստակ հասկանանք, որ մի մուշտի տալը ՀՀ-ում համարվում է քրեական հանցագործություն, քանի որ քաղաքացիները պետք է պաշտպանված զգան»,- ասաց վարչապետը:

Վարչապետը հարցրեց՝ բռնության կոչի դեպքում պատկերն արդյոք կոնկրե՞տ է: «Ասենք, օրինակ, ասում են՝ էս ինչ խմբին պետք է կոտորել, դա բռնության կո՞չ է»,- հարցրեց նա:  ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նկատեց․ «Պարոն վարչապետ, դա արդեն ցեղասպանությա  կոչ է։ Դա արդեն քրեականացված է»։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կատակեց․ «Պաշտպանության նախարարի հայտարարություններն էլ․․․»։

Ի պատասխան վարչապետն էլ ասաց․ «Պաշտպանության  նախարարը բռնության կոչ չի անում, նա պաշտպանության կոչ է անում, դրանք տարբեր բաներ են»։

Այս առիթով Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հովհաննես Թումանյանը հայտնի պատմվածք ունի «Թե ինչ եղավ, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց»: Նա պատմեց, թե մուշտիի արդյունքում օբյեկտը մահացել էր, քանի որ ընտանիքում առանց սկեսուրի թույլտվության շաքարամանից շաքար էր վերցրել եւ մուշտի էր ստացել:

«Հայաստանի Հանրապետությունում հեղափոխություն տեղի ունեցած չի լինի կամ կլինի անիմաստ, եթե Հովհաննես Թումանյանի ձեւակերպած օրակարգին կոնկրետ լուծումներ չլինեն»,- հավելեց նա:

Վերջում վարչապետն ասաց, թե իրեն հուշեցին, որ Նար-Դոսն է գրել այդ պատմվածքը. «Թումանյանն էլ է այդ օրակարգին անդրադարձել, բայց, ամեն դեպքում, ներողություն եմ խնդրում»,- կատակեց վարչապետը:

Տպել
2904 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)