Դատարանը թույլատրել է «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին լքել երկիրը, ապա հետախուզում հայտարարել

«Օրենքով գող» Հայկո Աստրախանսկի անունով հայտնի Հայկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. նա դատարանի թույլտվությամբ լքել է երկիրը եւ այլեւս չի վերադարձել:

«Օրենքով գողը» բերման էր ենթարկվել մի քանի ամիս առաջ՝ մարտին. նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 5.6 մմ տրամաչափի օղակավոր բոցավառման 3 հատ փամփուշտ կրելու, ձեռք բերելու համար: Սարգսյանի նկատմամբ սկզբում որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործով նախաքննությունը երկու ամիս անց ավարտվել է, եւ այն ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանին:

Նիստերից մեկի ժամանակ՝ օգոստոսի 22-ին, Սարգսյանի պաշտպան Էդգար Արամյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խնդրելով իր պաշտպանյալին թույլատրել սույն թվականի օգոստոսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 16-ը բացակայել Հայաստանից: Դատարանը բավարարել է միջնորդությունը եւ դատական նիստի օր նշանակել մեկ ամիս հետո: Նշանակված նիստերին, սակայն, Հայկ Սարգսյանը չի ներկայացել, իսկ ուղարկված ծանուցագրերը վերադարձվել են: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն`25.08.2019 թ. Հայկ Սարգսյանը դուրս է եկել ՀՀ պետական սահմանով, իսկ վերադառնալու մասին որեւէ տվյալ չի եղել: Նշանակված երկու նիստերը այդպես էլ չեն կայացել. դրանցից մեկի ժամանակ մեղադրող դատախազ Ա. Կոստանդյանը հայտնել է, որ ամբաստանյալի բացակայությամբ հնարավոր չէ դատական նիստը շարունակել, սպառվել են նրան դատարան հրավիրելու բոլոր հնարավորությունները, ինչպես նաեւ պարզվել է, որ նա մեկնել է ՀՀ-ից եւ վերադարձի մասին տեղեկություն չկա: Հետեւաբար, դատախազը միջնորդել է ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխել, հայտարարել հետախուզում եւ գործի վարույթը կասեցնել: Դատարանն էլ բավարարել է միջնորդությունը:

Թեմայի վերաբերյալ մեր հարցերին պատասխանել է Հայկ Սարգսյանի պաշտպան Էդգար Արամյանը:

- Պարո՛ն Արամյան, ձեր պաշտպանյալը ընդունե՞լ է առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ, ի՞նչ դիրքորոշում է հայտնել դրա վերաբերյալ:

- Մեղադրանքը չենք ընդունել:

- Ըստ մեղադրանքի՝ ձեր պաշտպանյալի պայուսակում են հայտնաբերվել փամփուշտները, ի՞նչ պատճառաբանությամբ չի ընդունում:

- Մենք ընդհանրապես դիրքորոշում չենք հայտնել, դատարանում պետք է խոսեինք:

- Ի վերջո, ինչո՞ւ էր ձեր պաշտպանյալը ցանկանում որոշ ժամանակով մեկնել ՀՀ-ից:

- Բուժման նպատակով արտասահման պետք է մեկներ:

- Հայաստանում այդ բուժումը հնարավոր չէ՞ր:

- Մասնագիտական այնպիսի պահ էր, որ ինքը բուժումը էնտեղ էր սկսել, այդ հիվանդությունը նոր չէր իր մոտ, ուստի որոշեցինք, որ էնտեղ էլ շարունակի:

- Որտե՞ղ պետք է մեկներ բուժում ստանալու:

- Քաղաքը չեմ հիշում, շենգենյան երկրներից մեկում էր, մենք միջնորդության մեջ տեղը չէինք նշել:

- Պարո՛ն Արամյան, երբ դատախազը միջնորդել է ձեր պաշտպանյալի խափանման միջոցը փոխել կալանքով, դուք համաձայն չեք եղել, ի՞նչ պատճառով. չէ՞ որ Սարգսյանը, ըստ էության, խուսափել է քննությունից:

- Նախ, ինքը պատշաճ չէր ծանուցվել: Այսինքն՝ երկու նիստ հստակ պատասխան չունեինք՝ անձը պատշաճ ծանուցվե՞լ է, թե՞ ոչ, մինչեւ որ ստացանք պատասխան, որ բնակարանի դուռը փակ է, ոչ ոք չի բնակվում, ու դրանից հետո նոր արդեն երրորդ նիստին դատարանը խափանման միջոցը փոխեց՝ բավարարելով մեղադրողի միջնորդությունը:

- Այսինքն՝ պատշաճ ծանուցված չէ, դրա՞ համար չի ներկայանում նիստերին, թե՞ իրականում ՀՀ-ում չէ:

- Ճիշտն ասած՝ տեղեկություն չունեմ: ՍԵԿՏ հարցման պատասխանը եկավ, որ ինքը ՀՀ սահմանը նորից չի հատել, այսինքն՝ չի վերադարձել:

- Պարո՛ն Արամյան, հիմա ձեր պաշտպանյալից տեղեկություն ունե՞ք, ի վերջո, բուժում ստանո՞ւմ է, թե՞ ոչ:

- Բացարձակ տեղեկություն չունեմ:

- Դուք բողոքարկե՞լ եք հետախուզում հայտարարելու եւ կալանավորելու դատարանի որոշումը:

- Դեռ չենք բողոքարկել, եթե դրա անհրաժեշտությունը լինի, կբողոքարկենք:

- Պարո՛ն Արամյան, ի վերջո, ձեր պաշտպանյալի մեղադրանքում ի՞նչ ապացույցներ են դրվել:

- Մենք ապացույցի ձեռքբերման աղբյուրն էինք պատրաստվում վիճարկել, բայց հերթը դրան չհասավ:

- Ինչպե՞ս է ձեռք բերվել:

- Քրեադատավարական օրենքի խախտմամբ. փորձագետին ինչ ուղարկել էին, արձանագրության մեջ չէր երեւում:

- Հայկ Սարգսյանին «ասֆալտափռման» օպերացիայի շրջանակո՞ւմ էին բերման ենթարկել:

- Ճիշտն ասած՝ չգիտեմ, մեքենայից իջնելիս 6-րդ վարչության աշխատակիցները բերման են ենթարկել:

Աստրախանսկի Հայկոն ՀՀ եւ ՌԴ քաղաքացի է, ծնվել է Աստրախանում: Նա պարբերաբար հայտնվել է նաեւ ռուս իրավապահների ուշադրության կենտրոնում, մասնավորապես՝ 2015 թվականի փետրվարին Մոսկվայում ձերբակալվել էր՝ 2.85 գրամ հերոին պահելու կասկածանքով: Ձերբակալման պահին, ըստ ռուսական լրատվամիջոցների, նա թմրանյութի ազդեցության տակ է եղել: Հայկո Աստրախանսկին նախկինում մի քանի անգամ դատապարտվել է գողության համար:

Տպել
10070 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա