Կառավարության որոշմամբ «Գյումրու տուն-ինտերնատ»-ը լուծարվեց

12/12/2019 schedule11:58

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց լուծարել «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը որոշման ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում պետք է ապահովի կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողովի ստեղծումը՝ դրա կազմում ընդգրկելով՝ ՀՀ ֆինանսների նախարարության, արդարադատության նախարարության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, ՊԵԿ-ի եւ Շիրակի մարզպետարանի՝ մեկական անդամի եւ պետական գույքի կառավարման կոմիտեի 2 անդամի:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում պետք է ապահովի կազմակերպության համապատասխան փաստաթղթերի եւ գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի եւ գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին եւ որոշման ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել հստակ առաջարկություն տարեցների հիմնահարցերի լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման ուղղությունների եւ ձեւաչափի վերաբերյալ։

Կազմակերպության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղվելու են ՀՀ պետական բյուջե: Շարժական գույքն ամրացվելու է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, իսկ անշարժ գույքն ամրացվելու է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին.

Կազմակերպության լուծարման հաշվեկշռի կազմելու օրվա դրությամբ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման եւ այլ պահանջների իրավունքները փոխանցվում են ՀՀ ֆինանսների նախարարությանը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը պետք է անշարժ գույքը աշխատանքների ավարտից հետո հնգօրյա ժամկետում անժամկետ եւ անհատույց օգտագործման պայմանագրով հատկացնի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ տարեցների հիմնահարցերի լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման նպատակով:

Ըստ հիմնավորման՝ «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի լուծարման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրի 4.2. գլխի՝ «Աղքատության հաղթահարումը, սոցիալական պաշտպանությունը եւ ժողովրդագրությունը» դրույթներից, որտեղ ամրագրված է ծառայությունների ապաինստիտուցիոնալացման, համայնքային այլընտրանքային ծառայությունների ներդրման եւ ծառայությունները ոչ պետական կազմակերպություններին պատվիրակելու գործընթացի կարեւորությունը: Նախագծի մշակումը պայմանավորված է նաեւ աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարության միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ:

Սույն ռազմավարության նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ խնամքի կարիք ունեցող տարեց անձանց ծառայությունների մատուցումն է՝ նրանց շուրջօրյա խնամքը հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով, ինչն ավելի արդյունավետ է: Գործընթացը համահունչ է նաեւ ոլորտի զարգացման միջազգային մոտեցումներին:

Ներկա դրությամբ Կառավարությունը որդեգրել է խնամքի ծառայությունները հիմնականում պատվիրակման միջոցով իրականացնելու քաղաքականություն, որն ուղղված է ծառայությունների որակի եւ արդյունավետության բարձրացմանը, եւ այս գործընթացն ունի ընդլայնման եւ զարգացման միտում:

Կազմակերպության լուծարումից գոյացած դրամական միջոցներն կփոխանցվեն ՀՀ պետական բյուջե, որն ամբողջությամբ կուղղվի տարեցների շուրջօրյա խնամքի ծառայությունների իրականացմանը: Խնամքի ծառայությունը կազմակերպության լուծարումից հետո կպատվիրակվի ոլորտում փորձ եւ վաստակ ունեցող ոչ պետական կազմակերպության, եւ արդյունքում կբարձրանա շահառուներին մատուցվող ծառայությունների որակը, արդյունավետությունը, աշխատողների աշխատանքային, ինչպես նաեւ տուն-ինտերնատի շենքային եւ գույքային պայմանները՝ ի հաշիվ ընտրված կազմակերպության կողմից կատարվող ներդրումների, որը ծառայությունների պատվիրակման համար պետք է լինի պարտադիր նախապայման, իսկ շարժական գույքն ամրացվելու է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, անշարժ գույքն ամրացվելու է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, պայմանով, որ լուծարման աշխատանքների ավարտից հետո հնգօրյա ժամկետում անժամկետ եւ անհատույց օգտագործման պայմանագրով կհատկացվի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ տարեցների հիմնահարցերի լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման նպատակով:

Տպել
1422 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)