Հայաստանը Վերին Լարսում կունենա մաքսային կցորդ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը եւ գործունեության կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը:

Անանյանի խոսքով՝ ձեռք է բերվել պայմանավորվածութուն, որ այսուհետ Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչը կլինի մաքսային կցորդ, որը հնարավորություն կունենա ծագած հարցերին տալ օպերատիվ լուծում կամ լուծման առաջարկներ:

ՊԵԿ նախագահը նշեց, որ ՌԴ-ում մաքսային կցորդը ՀՀ դեսպանատանը գործելու է կից, ունենալու է ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակ:

Կցորդին պաշտոնի նշանակում ու ազատում է ՀՀ կառավարությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ընթացքում Հայաստանը Վերին Լարսում մեծ ճգնաժամներ կամ անհաղթահարելի իրավիճակներ չի ունեցել. «Կարելի է արձանագրել, որ Ռուսաստանի ու Վրաստանի մեր գործընկերների հետ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է ու շատ օպերատիվ աշխատում ենք: ՀՀ կառավարության անդամները բոլոր հարցերով չէ, որ հասցնում են զբաղվել, մաքսային կցորդի կարգավիճակը կօգնի, որ կառավարության զբաղվածության պատճառով շատ կարևոր հարցեր չտուժեն»:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ասաց, որ ԱԳՆ-ն ողջունում է այս որոշումը. «Վստահ եմ, որ մեր կցորդին ունենալով այնտեղ՝ շատ հարցեր կդյուրացնենք, շատ ողջունելի է, որ այս հարցին լուծում ենք տալիս»:

Տպել
282 դիտում

Մեր ընդդիմադիր գործըներոջ համար ավելի կարեւոր է իշխանությանը սեւացնելու համար դեմ գնալ անգամ պետական շահին․ Գրիգորյան

«Ռոման» նույնպես շնորհավորել է Մխիթարյանի ծննդյան օրը (տեսանյութ)

Հայ երիտասարդները միջազգային օլիմպիադայից 18 մեդալով են վերադարձել. նրանք մտադիր են ուսանել արտերկրում, բայց վերադառնալ

«Ինչ ունեմ ասելու, քննիչներին ասել եմ». Կուտոյանի տան դուռը կապարակնքված է, հարեւանները շատ զգուշավոր են ու սակավախոս

Պաշտպանները միջնորդել են արգելանքից հանել Մանվել Գրիգորյանի երեխաներին պատկանող շարժական եւ անշարժ գույքը

Հունվարի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են ձյան տեղումներ

Մկրտիչ Արզումանյանը նկարահանվել է ռուսական սերիալում. ռուսական միստր Բինն է (տեսանյութ)

Այսօրվա միջադեպից հետո իրոք մտածում եմ՝ գուցե ԱԺ նիստերը հեռարձակելիս «18+» նշում անեն․ Վլադիմիր Վարդանյան

«Դրիֆտ»՝ եկեղեցու բակում. կեսգիշերին խախտել են հասարակական կարգը

Հունվարի 13-ից 19-ը հայտնաբերվել է ոչ սթափ 79 վարորդ (տեսանյութ)

Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին ավերվել է գանձագողերի կողմից (լուսանկարներ, տեսանյութ)

Խախտումներով արված գնահատմամբ իրականացված պետգույքի օտարման հետևանքով պատճառվել է 500 մլն դրամի վնաս

«Արարատ-Արմենիան» չափազանց տպավորիչ առաջընթաց է գրանցել IFFHS աղյուսակում բարձրացել է 1309 տեղով

Պատգամավորներից «ամենախիզախը» և «ամենաճիշտը» ասում է՝ ճնշելու տեղը ստեղ չի, դուրսը կա. Լենա Նազարյան

Եմենի ռազմաբազայի հրթիռակոծման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 116-ի

Արմեն Գեւորգյանի պաշտպանները բոյկոտեցին դատական նիստը, իսկ Խաչատուրովի պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառվեց

Ինտերպոլի նախկին ղեկավարը դատապարտվել է 13,5 տարվա ազատազրկման

«Արսենալը» շնորհավորել է Մխիթարյանը ծննդյան օրը (լուսանկար)

Եթե ԲՀԿ-ին թվում է, որ ես այստեղ մենակ եմ եւ կաշկանդված եմ լինելու, չարաչար սխալվում են․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում այցելել է «Տորիանո» տարրական դպրոց