Վանաձորի Հայքի հրապարակը երբեւէ նման լուսավորություն չի ունեցել (լուսանկարներ)

Վանաձորի Հայքի հրապարակում այս տարի իսկական բում է: Գերժամանակակից ու տարածաշրջանում նմանը չունեցող լուսաձայնային շատրվաններին, որի բացումը եղել էր քաղաքի տոնին, այսօր արդեն գումարվել է հրապարակի լուսավորության նոր համակարգը: 

Թեպետ վանաձորցիները կարծում են, որ սա քաղաքի տոնական զարդարման մի մասնիկն է ու ժամանակավոր, պարզվում է, բնավ այդպես չէ: Հայքի հրապարակում գեղեցիկ լուսավորությունը կպահպանվի ամեն օր՝ տարին 12 ամիս:

Վանաձորի փոխքաղաքապետ Արման Բերնեցյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ իրականացվող լուսավորության աշխատանքները բացարձակապես կապված չեն հրապարակի ամանորյա զարդարման հետ. «Հայքի հրապարակի ամբողջական հիմնանորոգման համար սուբվենցիոն ծրագրով նախատեսվել էր 247 մլն դրամ, որի 60 տոկոսը տրամադրվել է համայնքի բյուջեից, 40 տոկոսը՝ պետության կողմից: 247 մլն դրամից շուրջ 150 մլն դրամը տրամադրվեց շատրվաններին, մյուս մասը՝ «գորգի» կառուցմանն ու սալիկապատմանը, ինչպես նաեւ լուսավորությանը»:

«Սա մտնում է հիմնանորոգման մեջ: Վանաձորցիներն ու Վանաձոր այցելող հյուրերը լուսավորված Հայքի հրապարակը կվայելեն ոչ թե միայն տոնական օրերին, այլ տարին 12 ամիս՝ ամեն երեկո»,- հավելեց նա:

Լուսավորության համակարգերի միացման աշխատանքներն ընթացքի մեջ են: Առաջիկա օրերին, ըստ փոխքաղաքապետի՝ Հայքի հրապարակից կհեռացվեն շինարարական պարագաներն ու հրապարակը բոլորին կդիմավորի նոր տեսքով:

Շուրջ կեսդրայա պատմություն ունեցող Հայքի հրապարակը երբեւէ հիմնանորոգում չէր տեսել: Արված աշխատանքներն էլ հրապարակում եղել են չնչին՝ կոտրված սալիկների փոխարինման տեսքով:

Տպել
6064 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին