Վանաձորի քաղաքապետարանի ու ենթակա հիմնարկների 1300 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան. ինչ միջոցներով է դա արվելու

Վանաձորի քաղաքապետարանի ու համայնքապատկան հիմնարկների գրեթե 1300 աշխատակիցների աշխատավարձը հունվարի 1-ից կբարձրանա 20 տոկոսով: Նման որոշում համայնքի ավագանին կայացրել է ավագանու վերջին նիստում, այնուհետ արդեն կայացրած որոշումը համարել աննախադեպ: Աշխատավարձերի բարձրացումը, իհարկե, գովելի քայլ է, հատկապես, երբ համայնքն ի վիճակի է գնալ այդ քայլին: Վանաձորը, բարեբախտաբար, կուտակված աշխատավարձերի պարտքեր արդեն 2 տարի է՝ չունի: 

Մեկ դիտարկում՝ օրենսդրական համապատասխան փոփոխության շնորհիվ հունվարի 1-ից բարձրացվել է նվազագույն աշխատավարձի շեմը՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ: Հետեւաբար, այստեղ գործ ունենք ոչ միայն քաղաքապետի ու ավագանու բարի կամքի դրսեւորման հետ, այլ ինչ-որ տեղ նաեւ՝ կառավարության որոշման կատարման:

Ավագանու վերոնշյալ որոշմամբ սահմանվել են նաեւ նոր դրույքաչափեր՝ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա հիմնարկների աշխատավարձերի համար՝ վերանայելով բոլորի դրույքաչափերը միջինը 20 տոկոսով:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Հժ-ի հետ զրույցում հաստատեց՝ հունվարի 1-ից բոլոր աշխատակիցների աշխատավարձերն են բարձրանալու. «Նվազագույն աշխատավարձ ստացողներինը, կառավարության որոշման համաձայն ենք բերում 68 հազար դրամի շեմին, եւ դրան համապատասխան, համամասնորեն, մեր բոլոր աշխատակիցների աշխատավարձն ենք բարձրացնում՝ ըստ աստիճանակարգերի: Մեր աշխատակիցները մոտ 10 տարի աշխատավարձերի բարձրացում չեն ունեցել, կարծում եմ՝ կարեւոր եւ ճիշտ իրադարձություն էր»:

Քաղաքապետի խոսքով՝ աշխատավարձերը բարձրացվել են համայնքի բյուջեի հաշվին: «Բնականաբար, բյուջեն դոտացիոն բյուջե է, կառավարությունը մեզ նաեւ դոտացիա է տալիս, բայց աշխատավարձը մենք վճարում ենք Վանաձորի բյուջեից»,- ասաց քաղաքապետը՝ նշելով, որ թեպետ կառավարության՝ Վանաձորին տրամադրվող դոտացիան ավելացել է, սակայն աշխատավարձերի մասով չի արվել. «Մեր ավելացրած աշխատավարձը մի քիչ ավելի է ավելացված դոտացիայի չափից, բայց կարծում եմ՝ կառավարությունը նաեւ այլ եկամուտների տողով, նվազագույն աշխատավարձի գոնե տարբերությունը մեզ կփոխանցի: Առայժմ չունենք այդ պատկերը, բայց մենք պատրաստ էինք աշխատավարձի բարձրացման գնալուն»:

Մամիկոն Ասլանյանն ասում է՝ մասնագիտական հաշվարկներ են արվել, որպեսզի խուսափեն ֆորս-մաժորային իրավիճակներից: Ըստ նրա՝ 1300 աշխատակիցների գրեթե կեսի աշխատավարձը հասցվելու է նվազագույն աշխատավարձի՝ 68,000-ի շեմին: Ասլանյանը հպարտությամբ է փաստում՝ արդեն 2-րդ տարին է, ինչ բյուջեն փակում են առանց պարտքերի, այդ թվում՝ աշխատավարձի: 

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ առայժմ չեն կարող ասել, թե կառավարությունը հաջորդ տարվա համար որքան դոտացիա կհատկացնի, թիվը դեռ հստակեցված չէ: «Օրենքը պետք է նախ ուժի մեջ մտնի, ու մենք հասկանանք, թե ինչքան է ավելացել ու ինչքան է հատկացվելու: 2020 թ.-ի աշխատավարձերի բարձրացման մասով, բնական է, կառավարությունը գումար նախատեսելու է»,- ասաց Արթուր Օհանյանը՝ նշելով, սակայն, որ 1300 աշխատակիցների ոչ թե 50 տոկոսն է նվազագույն աշխատավարձ ստացող, այլ 70 տոկոսը:

ՀԺ-ի դիտարկմանը՝ որ փաստորեն աշխատակիցների 70 տոկոսի աշխատավարձերը բարձրացվել են ոչ թե բարի կամքի դրսեւորմամբ, այլ պարզապես կառավարության որոշումն են կյանքի կոչում, աշխատակազմի քարտուղարն ասաց. «Կոնկրետ համայնքապետարանի մասով մեթոդական ուղեցույց կա, թե որ խմբի աշխատակիցն ինչ համամասնությամբ պետք է աշխատավարձ ստանա, ու այդ համամասնությունը պահելու համար բոլորինն ենք բարձրաձրել»:

Արթուր Օհանյանի խոսքով՝ 1300 աշխատակիցների աշխատավարձերի 20 տոկոս բարձրացման համար կպահանջվի լրացուցիչ 250-300 մլն դրամ: «Սրա մի մասը կոնկրետ դոտացիայի միջոցով կտրվի, բայց այստեղ այլ հարց կա. նախկինում, երբ մեր պարտքերը կուտակվում էին, պետությունը մի ամբողջ տարի տալիս էր, հաջորդ տարիներին չէր տալիս այդ տարբերությունը, եւ մենք հիմա փորձում ենք նաեւ 2021-ի կանխատեսումներն անել, որ եթե պետությունը հաջորդ տարիներին չտա, մենք փաստի առաջ չկանգնենք»,- ասաց նա: Նշեց, որ աշխատավարձերի բարձրացումը ստացվում է 50/50՝ համայնք-կառավարությունը, չնայած որ «Պետությունը նվազագույն աշխատավարձի մասով կփոխհատուցի, բայց էն մյուսի մասով մենք պետք է լրացնենք»:

Տպել
2936 դիտում

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը