ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է «Եվրանեսթ» ԽՎ լիագումար նստաշրջանի աշխատանքներին

11/12/2019 schedule13:38

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Գայանե Աբրահամյանի ղեկավարությամբ մասնակցել է դեկտեմբերի 7-10-ը Թբիլիսիյում կայացած  Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին:

Պատվիրակության կազմում են եղել ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը, ԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Կորյուն Մկրտչյանը, Նարեկ Մկրտչյանը, Միքայել Զոլյանը, Տարոն Սիմոնյանը: 

Դեկտեմբերի 8-ին տեղի են ունեցել «Եվրանեսթ» ԽՎ-ի Քաղաքական ու մարդու իրավունքների հարցերով, Էներգետիկ անվտանգության, սոցիալական ու կրթական, տնտեսական հարցերով չորս հանձնաժողովների նիստերը: 
  
Հայկական պատվիրակությանը հաջողվել է Էներգետիկ հանձնաժողովում տապալել ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը՝ Մեծամորի ատոմակայանի փակման պահանջը: 
  
Այս առնչությամբ առաջադրված փոփոխությունների քվեարկությունից անմիջապես առաջ ելույթ է ունեցել պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը: Նա ոչ միայն ներկայացրել է վերոնշյալ հարցում Ադրբեջանի կողմնակալ մոտեցումները, այլ նաեւ հստակ փաստարկել՝ էներգետիկ անկախության ռազմավարական նշանակությունն ու  ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների մասնագիտական կարծիքներն առ այն, որ ատոմակայանի անվտանգության բարձրացման հարցում նշանակալի առաջընթաց է արձանագրվել: Գայանե Աբրահամյանը  նաեւ ընդգծել է էներգետիկ անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախանշված դրույթների առկայությունն ու կարեւորությունը:
  
Կարեւոր հաջողություն է արձանագրվել նաեւ Քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հանձնաժողովի նիստում: Քննարկվող զեկույցի համար հայաստանյան պատվիրակության կողմից ներկայացված բոլոր 8 առաջարկներն ընդունվել են: 
  
«Հատկանշական է, որ վերոնշյալ հանձնաժողովի քննարկումների ընթացքում միջազգային ու տարածաշրջանային մի քանի փորձագետների կողմից ներկայացված ԱԼԳ երկրներում առկա քաղաքական, մարդու իրավունքների ու տնտեսական վիճակի մասին զեկույցների հիմնական թեման Հայաստանն ու մեր բարեփոխումների աննախադեպ ընթացքն էր: Ինչպես IDEA international միջազգային կազմակերպության «The Global State of Democracy 2019» տարեկան զեկույցն է շեշտում` Հայաստանը Եվրոպայում ժողովրդավարացման գործընթացում ամենամեծ առաջընթացն ապահոված երկիրն է»,- նշել է պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը: 
  
Տնտեսական հանձնաժողովում քննարկվող զեկույցի վերաբերյալ ԱԺ պատվիրակության բոլոր առաջարկները եւս ընդունվել են, իսկ որպես 2020 թվականի զեկույցի թեմա ընտրվել է Հայաստանի պատվիրակության՝ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի առաջարկը: 
  
Հայաստանի համար խիստ  կարեւոր առաջարկ է ընդունվել նաեւ Սոցիալական հանձնաժողովում: ՀՀ ԱԺ պատվիրակության առաջարկը կրթական համակարգում այլատյացության տարածման հիմնախնդրի վերաբերյալ էր, որը մեծապես կապված է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով տարվող հայատյաց քաղաքականության հետ: 
  
«Եվրանեսթ» ԽՎ լիագումար նիստի կարեւոր ձեռքբերումներից է նաեւ հրատապ ընթացակարգով բերված բանաձեւում հայկական պատվիրակության առաջադրած երեք փոփոխությունների ընդունումը, որոնք ամրագրում են հեղափոխությունից հետո Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ առաջարկում ԵՄ «Տրիո» (Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա) ռազմավարական նախագծում Հայաստանի ներառում՝ «Տրիո» բանաձեւը, «Տրիո + 1» բանաձեւի վերափոխմամբ: 
  
Դեկտեմբերի 9-ին «Եվրանեսթ» ԽՎ-ի լիագումար նիստի բացման արարողությանը Հայաստանի պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանն իր բացման խոսքում ներկայացրել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ակնկալիքները, բարեփոխումներն ու հանձնառությունները, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ անվտանգության հարցերը: Օգտվելով առիթից, որ դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն է, ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը խոսել է Հայոց Ցեղասպանության ու ցեղասպանությունների կանխարգելման, դատապարտման կարեւորության մասին ու կոչ արել «Եվրանեսթ» ԽՎ-ի պատվիրակներին հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը: Բոլորը` բացառությամբ Ադրբեջանի պատվիրակության մեկ անդամի, հոտնկայս իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց Ցեղասպանության ու աշխարհի բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին: 
  
Դեկտեմբերի 10-ին «Եվրանեսթ» ԽՎ-ի նիստին քննարկման է ներկայացվել ԱԼԳ տասնամյա գործունեության ու առաջիկա ռազմավարության հարցը, որի ընթացքում ԱԺ պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը, անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների եւ Արեւելյան գործընկերության ձեւաչափի զարգացման հեռանկարներին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը Եվրոպայի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, շեշտել է, որ հիմնական առաջնահերթություններից մեկը պետք է լինի ժողովրդավարական արժեքների ու հիմնարար իրավունքների պաշտպանությունը` որպես ցանկացած պետության առաջընթացի երաշխիք: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին, պետական մակարդակով հայատյացության, ապակառուցողական քաղաքականությանը՝ որպես եվրոպական ընտանիքի ժողովրդավարական եւ իրավունքահեն արժեհամակարգին հակասող ու այդ ընտանիքում տեղ չունեցող պետության: 
  
Պատվիրակության անդամ Տարոն Սիմոնյանը, արձագանքելով Ադրբեջանի ներկայացուցչի պնդմանն առ այն, որ արցախյան կողմն ազատ չի արձակում Ադրբեջանի ձերբակալված քաղաքացիներին, ընդգծել է, որ դատապարտված անձինք ռազմագերիներ չեն, այլ ահաբեկիչ մարդասպաններ են, ովքեր առեւանգել եւ սպանել են անչափահաս Սմբատ Ցականյանին, առեւանգել են մեկ քաղաքացիական անձի եւ վիրավորել մեկ երիտասարդ կնոջ: «Մարդասպանները ձերբակալվել են եւ դատապարտվել ազատազրկման: Նրանց մեղքն ապացուցվել է իրավունքի համաձայն ընթացած պատշաճ դատավարության արդյունքում՝ միջազգային դիտորդների, մարդու իրավունքների պաշտպանների եւ ԶԼՄ ներկայացուցիչների ներկայությամբ ընթացած բաց, թափանցիկ դատավարության արդյունքում», - հավելել է ԱԺ պատվիրակության ներկայացուցիչը: 
  
Վեհաժողովում ելույթ է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը: Նա անդրադարձել է Արեւելյան գործընկերության ապագային, տարածաշրջանում Եվրոպական Միության դերի եւ Արեւելյան գործընկերության շրջանակում ներառականության պահպանման, ինչպես նաեւ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կարեւորությանը:
  
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Միքայել Զոլյանն էլ ներկայացրել է Հայաստանի բարեփոխումների ընթացքն ու արձանագրած ցուցանիշները՝ որպես ԱԼԳ հաջողության պատմություն ու բացառիկ օրինակ:
  
Նիստում ընդունվել է «Եվրանեսթ» ԽՎ-ի հանձնաժողովի նիստերը հաջորդ տարի գարնանը Հայաստանում անցկացնելու մասին որոշումը:

Տպել
1489 դիտում

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից