«Այս նախագծով օրինականացնում եք անաշխատ եկամուտը». ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ քննարկում է ՍԴ անդամների թոշակի մասին նախագիծը

ՀՀ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման մասին օրենքի նախագիծը: ՀՀ Ազգային ժողովի նիստում օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ առաջին ընթերցումից հետո որոշ տեխնիկական փոփոխություններ են կատարվել:

Այնուհետեւ ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը, որը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու պատճառով չէր մասնակցել երեկվա քննարկմանը:

«Մեզ դպրոցում սովորեցրել են, որ 2+2=4 եւ ոչ երբեք 15, 28, 151, չնայած մարդ կա՝ կարող է 1500-ի հավասարեցնի: Նույն կերպ այս նախագիծը չի նպաստում ՍԴ-ում, ձեր ասած, ճգնաժամի լուծմանը: Նախ, բազմիցս ասացին, որ նման ճգնաժամ գոյություն չունի, եւ ձեր կողմից ներկայացված խնդիրները որեւէ առնչություն չեն կարող ունենալ այս նախագծով լուծման հետ, արդյունքում ունենում ենք մի իրավիճակ, երբ որ ձեր նպատակների եւ ձեր ընտրած միջոցների միջեւ անդունդը մեծանում է: Դուք առաջարկում եք մի նախագիծ, համաձայն որի՝ խրախուսում եք, օրենսդրական մակարդակի եք բարձրացնում անաշխատ եկամուտը: Անձինք, ովքեր, ձեր կարծիքով, օրենսդրությունը խախտել են, Սահմանադրությունը ոտնահարել են, ձեր իսկ առաջարկությամբ հարկատուների գրպանի հաշվին գնում են վաստակած հանգստի: Դուք այս նախագծով նրանց ուղարկում եք վաստակած երիտասարդությունը վայելելու՝ փոխարենն ստանալով ինչ-ինչ քաղաքական դիվիդենտներ»,- հայտարարեց Սիմոնյանը՝ ընդգծելով կրկին, որ առաջարկվող նախագիծն անաշխատ եկամտի օրինականացման մասին օրինագիծ է, եւ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչեւ իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Տպել
703 դիտում

Տավուշի դպրոցներում վազքի մարզական ակումբներ կստեղծվեն. 6 հաղթողները բուհ ընդունվելիս կրթաթոշակ կստանան

Աշխատանքային խումբ է ստեղծվել Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման եւ հիմնանորոգման նպատակով

Գաղտնալսվել է փաստաբանի եւ վստահորդի միջեւ խոսակցությունը

Թմրանյութ պահելու կասկածանքով Աբովյանում բերման է ենթարկվել 43-ամյա քաղաքացի

5 ժամ տեւած լարված հանդիպում. ինչպես Մերկելին հաջողվեց Լիբիայում հակամարտող բոլոր կողմերին հավաքել 1 տեղում

Հունվարի 20-ը ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կազմավորման օրն է

Հաջորդ շաբաթվանից Մարտունու բժշկական կենտրոնում կգործի հեմոդիալիզի բաժանմունքը

Ոստիկանները նախորդ շաբաթ ոչ սթափ 79 վարորդ են հայտնաբերել

Հայոց լեզվից անբավարար է ստացել քննություն հանձնածների 21.1%-ը, հանրահաշվից՝ 25.1 %-ը. որոշ մարզերում 9-10 միավոր չկա

Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Շիրակի մարզպետն ընդունել է Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին

Փրկարարներն Արմավիրում ապամոնտաժել են վտանգավոր կառուցատարրը

Իրանի ԱԳ նախարարը հրաժարվել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակցությունից

Արմեն Սարգսյանը հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան առեւտրի պալատի անդամների եւ շվեյցարացի գործարարների հետ

Պուտինը Պետդումային է ներկայացրել երկրի Սահմանադրության փոփոխությունների օրինագիծը

Արցախի ԱԺ-ում կայացած քննարկմանը ելույթ է ունեցել Ուեստբրուքի խորհրդի անդամ Աննա Աստվածատուրյան Թերքոթը

Առաջիկայում Արտաշատի պոլիկլինիկան կվերանորոգվի

«Կանաչ կլիմայի» հիմնադրամը ՀՀ-ին 660 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է հատկացրել

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. ԱԻՆ

ՀՖՖ գլխավոր քարտուղար է նշանակվել Արթուր Ազարյանը. հաստատվել է ՀՖՖ մշտական կոմիտեների նոր կազմը