Կալանավորվել են զինված ավազակային հարձակում գործած 4 անձինք՝ 2 պայմանագրային զինծառայող եւ տուժածի թոռը

Դեկտեմբերի 9-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանն ու Հուսիկ Կարապետյանը միջնորդություններ են ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 23-ամյա Էդգար Խուրշուդյանի, Գյումրի քաղաքի բնակիչներ 21-ամյա Անդրանիկ Խլխաթյանի, 27-ամյա Արտյոմ Հովհաննիսյանի և 27-ամյա Գուրգեն Մեսրոպյանի նկատմամբ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դատարանը, դռնփակ դատական նիստերն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչների միջնորդությունները, և նշված անձինք կալանավորվել են։

Վերջիններս կասկածվում են վերջին օրերին հանրապետությունը ցնցած դիմակավորված, զինված՝ զենքի նմանվող առարկաներով ու դանակներով մի քանի ավազակային հարձակումներ կատարելու մեջ։ Քննիչները հայտնաբերել են նաև գողացված ապրանքների մի մասը, ինչպես նաև դիմակներ, որպես զենք օգտագործվող զենքեր ու դանակներ։

Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Ա. Հովհաննիսյանը, Ա. Խլղաթյանը և Գ. Մեսրոպյանը եղել էին Opel մակնիշի ավտոմեքենայով, իսկ նրանց մոտ հայտնաբերվել էր գողացված ապրանքներ, դիմակներ: Վերջիններս, ինչպես նաև Է. Խուրշուդյանը, կասկածվում էին դեկտեմբերի 6-ին դիմակավորված, զինված ավազակային հարձակում կատարելու մեջ, երբ նշված անձինք ժամը 17:20-ի սահմաններում ներս էին մտել Մայակովսկի գյուղի 5-րդ փողոցի 38 տուն, որտեղ տանտիրուհու՝ 75-ամյա Մանյա Խ.-ի վրա զենքեր պահելով, սպառնալիքով՝ հափշտակել էին ոսկյա իրեր, գումար, թանկարժեք ժամացույց ու դիմել փախուստի: 

Նշվում է, որ Է. Խուրշուդյանը Մանյա Խ.-ի թոռն է, իսկ Գ. Մեսրոպյանն ու Ա. Հովհաննիսյանը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։ 

Պարզվել էր նաև, որ այդ խումբը նմանատիպ մի քանի ավազակային հարձակումներ էլ էր կատարել, այդ թվում՝ մեկը՝ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Բոքոնիկ» շուրջօրյա խանութում, մեկը՝ Երևանի «Ֆլեշ» բենզալցակայանում, մեկը՝ Աբովյան քաղաքում, մեկն էլ՝ Արմավիրի մարզում: 

Տպել
1156 դիտում

Պետական սեփականության գույքն օտարվել է հավանական շուկայական արժեքից 13 անգամ պակաս գնով. դատախազություն

ԱԺ-ի շենքը որոշակի փոփոխությունների կենթարկվի. դիզայնի եւ կատարողի համար առաջիկայում մրցույթ կհայտարարվի

Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին հնարավորություն տրվել Է ծանոթանալ դատարանի որոշմանը. ՀՔԾ

Կարո Փայլանը ներկայացվել է խաղաղության Նոբելյան մրցանակի

Տեղի ունեցածը սադրանք էր, որը առաջացրեց պոռթկում, մարդիկ էլ ռոբոտ չեն. Գագիկ Ծառուկյան

Երեւանի ոստիկանապետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. նրան փոխարինողի անունը հայտնի է

Վլադիմիր Պուտինի հրամանագրերով նշանակվել են ՌԴ նախագահի 2 օգնականներ

Քննիչը թույլ չի տալիս Հրայր Թովմասյանին ծանոթանալ դատարանի՝ խուզարկության որոշմանը. պաշտպան

Խորհրդարանը քննարկում է էներգետիկ ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման նախագիծը

Դուք գալիս եք ստեղծելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր ապագան

Ծագումով հայ 16-ամյա գեղասահորդը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ ուսանողական վարկերի համար

Բագրատունյաց փողոցում վրաերթի ենթարկված 81-ամյա կինը մահացել է

Հատուկ միջոցառում Շիրակի մարզում․ բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք (տեսանյութ)

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց շրջիկ առեւտրի ոլորտը կարգավորող օրինագծի փոփոխված տարբերակը․ ԼՀԿ-ն դեմ քվեարկեց

Արմեն Սարգսյանը ​Երուսաղեմում մասնակցել է Հոլոքոսթի​ հիշատակին​ նվիրված միջազգային համաժողովին

ՌԴ 6 քաղաքացուց բաղկացած արշավախմբից մեկի ինքնազգացողությունը վատացել է. մեկնել են փրկարարները

Մի շարք ճանապարհների ձյան տեղումներ են. Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է

Հրազենային վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է ծանր. ԱՀ ՊՆ