ԱԺ-ում քննարկվել են տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցեր

10/12/2019 schedule21:40

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ դեկտեմբերի 10-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Այդ մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը եւ ավելացնում, որ ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Կարեն Իսախանյանի՝ առաջարկվող փոփոխությամբ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների ղեկավարների կողմից օտարվում, ինչպես նաեւ անհատույց(մշտական) օգտագործման, վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրամադրվում են ՀՀ կառավարության սահմանած կարգով։

Նշվել է, որ նախագիծը կյանքի կոչվելով՝ հնարավորություն կընձեռվի գյուղատնտեսական նշանակության հողամասերն արդյունավետ կառավարել եւ զգալիորեն ավելացնել տեղական բյուջեի եկամուտները՝ հողերի վարձավճարի, հողի եւ գույքի հարկերի հաշվին։

Քննարկման արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն։

Տպել
626 դիտում

Ալվինա Գյուլումյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ

Գողությունից շաբաթներ անց գրպանահատը հայտնաբերվել է. ոստիկանություն

Հայտնի է՝ ինչու են մերժել հարցաքննել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին

Կարծում եմ՝ սա անցյալի արձագանքն է, որ նման ձեւով հասնում է մեր ականջին․ Սիմոնյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին

Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք. ոստիկանություն (տեսանյութ)

Պորտուգալական ֆուտբոլի ակադեմիայի առաջին հավաքից հետո 2 հայ երեխա կմեկնի Պորտուգալիա՝ մարզվելու. շուտով 2-րդ հավաքն է

Ամասիայի տարածաշրջանում տեղում է ձյուն. ԱԻՆ

Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ

Շենքը, որտեղ հայտնաբերվել է Կուտոյանի դին, շրջափակված է (լուսանկարներ)

Վաղը Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ տեղի կունենա հատուկ նիստ. ԱԺ

Գեորգի Կուտոյանը ՀՔԾ-ում քննվող որեւէ գործով որեւէ կարգավիճակ չի ունեցել

Շիրակի մարզպետը Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենի պաշտոնում հաստատեց Ժորժիկ Սերոբյանին

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2019 թվականի արդյունքներով՝ առաջատար է Հայաստանի բանկային համակարգում

Մեր կարծիքով՝ մինչեւ 2020-ի ապրիլ «Գազպրոմ Արմենիա»-ն գազի թանկացման հայտ չի ներկայացնի. փոխվարչապետ

Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով

Այսօրվանից տեղումների դադար է. գիշերը կցրտի 6-8 աստիճանով, այնուհետ նույնքան կտաքանա

Երեւանի Մյասնիկյան պողոտայում տուն է այրվում

Վարչապետը «Իմ քայլը» խմբակցության հետ քննարկել է 2019-ին տեղի ունեցածն ու 2020-ի մարտահրավերները

Բացահայտվել է Երեւանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյաների կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպք. ԱԱԾ