Ոստիկանները բացահայտել են Գյումրիում կատարված դանակահարությունը (տեսանյութ)

Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Մուշի բաժին բերման է ենթարկվել Գյումրիի Կոշտոյան փողոցի մի բնակիչ: Վերջինս կասկածվում է դեկտեմբերի 7-ին 47-ամյա մի տղամարդու դանակահարելու մեջ:

Բացահայտման ուղղությամբ ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դանակահարության դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին, ժամը 15.30-ին, Գյումրիի Շչերբինայի փողոցի սկզբնամասում` կոշկի վերանորոգման կրպակի մոտ: Վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով տուժողին մարմնական վնասվածք պատճառած 65-ամյա տղամարդն արդեն  տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 16:00-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավաքնդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով Գյումրիի Շարլ Ազնավուրի անվան հրապարակից հիվանդանոց է տեղափոխել 47-ամյա մի տղամարդ: Օպերատիվ խումբը բժշկական կենտրոն էր մեկնել: Սակայն տուժողն ի վիճակի չէր եղել բացատրություն տալու: Նշանակվել էր  դատաբժշկական փորձաքննություն:

Տպել
404 դիտում

Պետական սեփականության գույքն օտարվել է հավանական շուկայական արժեքից 13 անգամ պակաս գնով. դատախազություն

ԱԺ-ի շենքը որոշակի փոփոխությունների կենթարկվի. դիզայնի եւ կատարողի համար առաջիկայում մրցույթ կհայտարարվի

Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին հնարավորություն տրվել Է ծանոթանալ դատարանի որոշմանը. ՀՔԾ

Կարո Փայլանը ներկայացվել է խաղաղության Նոբելյան մրցանակի

Տեղի ունեցածը սադրանք էր, որը առաջացրեց պոռթկում, մարդիկ էլ ռոբոտ չեն. Գագիկ Ծառուկյան

Երեւանի ոստիկանապետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. նրան փոխարինողի անունը հայտնի է

Վլադիմիր Պուտինի հրամանագրերով նշանակվել են ՌԴ նախագահի 2 օգնականներ

Քննիչը թույլ չի տալիս Հրայր Թովմասյանին ծանոթանալ դատարանի՝ խուզարկության որոշմանը. պաշտպան

Խորհրդարանը քննարկում է էներգետիկ ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման նախագիծը

Դուք գալիս եք ստեղծելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր ապագան

Ծագումով հայ 16-ամյա գեղասահորդը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ ուսանողական վարկերի համար

Բագրատունյաց փողոցում վրաերթի ենթարկված 81-ամյա կինը մահացել է

Հատուկ միջոցառում Շիրակի մարզում․ բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք (տեսանյութ)

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց շրջիկ առեւտրի ոլորտը կարգավորող օրինագծի փոփոխված տարբերակը․ ԼՀԿ-ն դեմ քվեարկեց

Արմեն Սարգսյանը ​Երուսաղեմում մասնակցել է Հոլոքոսթի​ հիշատակին​ նվիրված միջազգային համաժողովին

ՌԴ 6 քաղաքացուց բաղկացած արշավախմբից մեկի ինքնազգացողությունը վատացել է. մեկնել են փրկարարները

Մի շարք ճանապարհների ձյան տեղումներ են. Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է

Հրազենային վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է ծանր. ԱՀ ՊՆ