ՀՀ-ում ֆուտբոլիստների իրավունքները միշտ չէ, որ պաշտպանված են. Արթուր Եդիգարյանը պատմում է իր օրինակը

Հայաստանի առաջնությունում ֆուտբոլիստների իրավունքները միշտ չէ, որ պաշտպանված են: Եթե խաղացողներն ակումբների հետ պրոֆեսիոնալ պայմանագրեր չեն ունենում, նրանցից հեշտությամբ կարող են ազատվել: Վերջերս նման դեպք է տեղի ունեցել ՀՀ հավաքականի նախկին կիսպաշտպան Արթուր Եդիգարյանի հետ: Նա տեղափոխվել էր սերբական ակումբ, սակայն ընտանեկան հարցերի պատճառով որոշել է կրկին վերադառնալ ՀՀ՝ հարազատ «Ալաշկերտ»: Ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է եղել մինչեւ 2020թ. օգոստոսի 1-ը, սակայն ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանի աշնանային հատվածի ավարտից հետո նրան զանգահարել ու ասել են, որ գնա ու խզի այն: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ բարդ իրավիճակում է հայտնվել պրոֆեսիոնալ պայմանագիր չունենալու պատճառով ու ավելացրեց, որ ՀՀ-ում ոչ պրոֆեսիոնալ պայմանագրեր կնքելու պրակտիկա կա:

«Հայաստանում շատ թիմեր կան, որտեղ ֆուտբոլիստների պայմանագրերը պրոֆեսիոնալ չեն: Եթե ֆուտբոլիստի պայմանագիրը պրոֆեսիոնալ չէ, ինչ կուզեն կանեն, երբ կուզեն, կխզեն, երբ կուզեն, քեզ կհանեն, կուզեն՝ փողերը չեն տա: Այդ պատճառով դու պաշտպանված չես: Իսկ պրոֆեսիոնալ պայմանագրով դու կարողանում ես պաշտպանել քո իրավունքները: Եթե խախտում են կանոնները, դու կարող ես դիմել փաստաբանների եւ ստանալ քո գումարը կամ ինչ-որ փոխհատուցում: Երբ ես դրսում եմ խաղացել, իմ պայմանագիրը լրիվ այլ կերպ է եղել. գոլ խփելու համար բոնուսներ ունես, փոխանցում տալու համար բոնուսներ ունես, միավոր հավաքելու համար բոնուսներ ունես... Հայաստանում շատ քիչ թիմեր են այդպիսի պայմանագրեր կնքում»,- ասաց նա:

Եդիգարյանին «Ալաշկերտից» առաջարկել են շարունակել խաղալ թիմում, սակայն՝ քիչ, նրա որակմամբ, ծիծաղելի գումարով: 32-ամյա ֆուտբոլիստը չի համաձայնվել: Ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության էլ՝ 1 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը 2-ից ավելի տարբեր թիմերում հանդես գալու իրավունք չունի, եւ նա որոշել է ավարտել կարիերան: Եդիգարյանը խորհուրդ է տալիս ֆուտբոլիստներին ուշադիր լինել ու անպայման պրոֆեսիոնալ պայմանագիր կնքել իր վիճակում չհայտնվելու համար:

«Խորհուրդ եմ տալիս բոլոր հայ ֆուտբոլիստներին, որ կնքեն պրոֆեսիոնալ պայմանագրեր, որպեսզի հետագայում չունենան խնդիրներ, որպեսզի տրանսֆերային պատուհանը փակվելուց 3 ժամ առաջ ֆուտբոլիստին չհանեն ու ֆուտբոլիստը շիվարած չիմանա՝ ինչ անի: Խորհուրդ եմ տալիս բոլոր հայ ֆուտբոլիստներին ու մարզիչներին, որ ունենան պրոֆեսիոնալ պայմանագիր»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է զբաղվի այդ հարցով, որպեսզի հայ ֆուտբոլիստներն ու մարզիչներն ավելի պաշտպանված լինեն:

Եդիգարյանը պատրաստվում է մարզչական B արտոնագիր ստանալ, այնուհետեւ՝ A եւ ՊՐՈ: Սկսելու է հաջորդ տարվանից: Դեռ 6 ամիս աշխատանք չի ունենա: 2020թ. մայիսից հետո նոր պարզ կլինի՝ ինչ կլինի իր ճակատագիրը: Ամեն դեպքում, լավատես է, նշում է, որ աշխատանքի ու նվիրվածության արդյունքում հնարավոր է հաջողության հասնել:

Տպել
2747 դիտում

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա