Դանակահարություն դասի ժամանակ. աշակերտի վիճակը միջին ծանրության է

16-ամյա աշակերտը դանակահարվել է դպրոցում՝ անհիմն վեճի ժամանակ, այս մասին հաղորդում է Ոստիկանությունը:

Այսօր՝ ժամը 13:15-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում Երեւանի «Արամյանց» բժշկական կենտրոնից ահազանգ է հնչել, որ «կրծոսկրի և աջ ազդրի հարթ եզրերով վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 16-ամյա մի երիտասարդ։

Րոպեներ անց նա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից ևս հնչել է նույնաբովանդակ ահազանգ։ Արագ արձագանքած ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում։

Ոստիկանության տեղեկացմամբ՝ 11-րդ դասարանցիների միջև անհիմն ծագած վեճը հանգուցալուծվել է մասնակիցներից մեկի դանակահարությամբ։ Հանցագործության գործիքն ու կասկածյալը հայտնաբերվել են։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դանակահարողը նույն դպրոցի աշակերտներից է. միջադեպը տեղի է ունեցել ֆիզկուլտուրայի դասաժամին, և ոստիկանները բաժին են տարել կասկածյալին և ֆիզկուլտուրայի ուսուցչուհուն:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկ, վնասվածքաբան Հրաչ Վարդանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ դանակահարված երիտասարդի վիճակը միջին ծանրության է: «Ներքին օրգանները չեն վնասվել: Վնասվածքները որովայնի առաջնային պատին են և աջ ազդրին»,- ասաց նա:

Ինչպե՞ս է երիտասարդն իրեն զգում հարցին ի պատասխան՝ Հրաչ Վարդանյանը նշեց. «Երեխան իրեն լավ է զգում»: Այն հարցին, թե որքան ժամանակից, եթե ամեն ինչ լավ ընթանա, նա դուրս կգրվի, բժիշկը պատասխանեց. «Հնարավոր է՝ նաև վաղը դուրս գրվի»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ կրկին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 16-ամյա դանակահարված տղա: Այդ միջադեպը տեղի էր ունեցել Պուշկինի փողոցի թիվ 31 շենքի բակում տասնյակ տղաների միջև ծագած վիճաբանության արդյունքում: Բուժկենտրոնում կատարվել էր պլևրալ խոռոչի դրենավորում. նրա վիճակը գնահատվել էր բավարար:

Կարմեն Մարտիրոսյան

Տպել
1355 դիտում

Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում. կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ

Գեղարքունիքում 2 մեքենաների բախման հետեւանքով կա 6 վիրավոր

Իսկ հեղափոխությունից բացի ինչի՞ վրա կարող են հույս դնել նախկինները

Կատարվել է հոգեհանգիստ՝ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով

Թեհրանի օդանավակայանում թռիչքները հետաձգվել են՝ ձյան առատ տեղումների պատճառով

13 տարի առաջ այս օրը սպանվեց «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը

Պուտինը փորձում է լուծել երկու խնդիր, բայց հնարավոր է, նա կանգնած է Սերժ Սարգսյանի ճակատագրին արժանանալու վտանգի առջեւ

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն այս ամսին է պլանավորված. Մամեդյարով

Ծեծկռտուք Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահի և Գորելովկա գյուղի բնակիչների միջև

Հունվարի 20-ի գիշերը Հայաստանի մեծ մասում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հայաստան ժամանած 32-ամյա ՌԴ քաղաքացին Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է՝ կասկածելի փաթեթ ունենալու համար

Մարմաշեն գյուղում այրվել է կուտակված անասնակեր ու անասնագոմի տանիքը

Երևանում կողոպտել են հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի 14-ամա տղային

Պոլսո պատրիարքարանը պարզաբանում է ներկայացրել Տ. Սահակ Բ պատրիարքի աղմկահարույց հարցազրույցի վերաբերյալ

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում

Թրամփի իմփիչմենտի՝ Սենատ ուղարկված գործը 111 էջից է բաղկացած

Փրկարարները Ծաղկաձորում արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Ովքեր եւ ինչու են դիմադրում փոփոխություններին

Երեւանում Honda-ն տապալել է էլեկտրասյունն ու բախվել կայանված Opel-ին. վիրավորներից մեկին բեռնախցիկից են գտել

Կոտայքի մարզպետարանը ԱԱՏՄ-ի կողմից մարզի որոշ դպրոցների նկատմամբ վարչական վարույթի մասին պարզաբանում է ներկայացրել