«Վհուկների մուրճը». Ա. Միրզոյանը «Բարգավաճ Հայաստանին» կոչ արեց չտրվել հին խաղերին, «Լուսավոր Հայաստանին»՝ գտնել իրենց

«Համառոտ ակնարկ «Իմ քայլ»-ի, «Բարգավաճ Հայաստան»-ի, «Լուսավոր Հայաստան»-ի, վհուկների եւ մեր առաքելության մասին». Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին նախագծի քննարկումների վերաբերյալ իր արտահերթ ելույթն այսպես էր վերնագրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Ելույթը վերաբերում էր այն բաժանարար գծերին եւ մտածելակերպի տարբերությանը, որ կա «Իմ քայլ»-ի, «Բարգավաճ Հայաստան»-ի, «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորների միջեւ: «Malleus Maleficarum». ասաց Միրզոյանն ու պարզաբանեց. «15-րդ դարում դոմինիկյան միաբանության 2 աստվածաբաններ մի ձեռնարկ հրատարակեցին, որի վերնագիրն էր՝ «Malleus Maleficarum» («Վհուկների մուրճը»): Այդ ձեռնարկում պահանջ էր դրվում անխնա պայքար ծավալել վհուկների դեմ»:

Վերադառնալով Հայաստանին՝ Միրզոյանը նկատեց, որ 30 տարի, 20-ից ավելի տարիներ հասարակությունը սրտատրոփ սպասում է, թե երբ է Հայաստանում հայտնվելու արդար ձեռք, որը կսրբի, կտանի այն վհուկներին, որոնք խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը, որոնք կեղեքում են Հայաստանի բնակչությանը, թալանում են Հայաստանի բնակչությանը, բոլոր ինստիտուտները՝ բանակով, թոշակով, ինչով հնարավոր է:

Եվ ահա, ըստ Արարատ Միրզոյանի, մի քաղաքական ուժ հայտ է ներկայացնում այդ խնդիրները վերացնել յուրովի, ինչպես որ իրականացվեց բաց ձեռքերով հեղափոխությունը:

«Բնականաբար, արժանանում է ծաղրի, որովհետեւ մինչ այդ կար միտք, որ միայն զենքով է հնարավոր ազատվել սրանից: Կյանքն ապացուցեց, որ զենքով չի լինում, եւ բաց ձեռքերով հեղափոխությունն այսօր փաստ է: Այդ նույն քաղաքական ուժը, որ այսօր իշխանության է, ասում է, որ մենք քայլ առ քայլ պայքարելու ենք կոռուպցիայի դեմ եւ վերականգնելու ենք օրինականությունը Հայաստանում: Էդպես չի լինում, պետք է բոլոր վհուկներին միանգամից բռնել, տանել բանտեր, որովհետեւ մենք, մեծ հաշվով, բոլորի անունները … Հիմա, որ դուրս գաք փողոց, հարցնեք՝ կասեն՝ էս 10 հոգուն, 20 հոգուն բռնեք անմիջապես: Ո՛չ, ասում ենք մենք, դա պետք է անել օրինականության սահմաններում, գրված օրենքներով եւ գրված Սահմանադրությունով, միջազգային պարտավորություններով: Որպեսզի այնպես չլինի, որ աչքը սարքելու տեղն ունքը հանենք եւ հակառակը»,- ասաց Միրզոյանը՝ ընդգծելով, որ հերթական անգամ կյանքն ապացուցելու է, որ իրենք ճիշտ են, որ կարողանալու են շատ դեպքերում ոչ թե զրոյից, այլ մինուսից սարքել ինստիտուտներ:

«Վհուկների որս չի լինելու, ամեն ինչ լինելու է օրենքով»,- հավելեց ԱԺ նախագահը:

Իր ելույթի երկրորդ հատվածում Միրզոյանն անդրադարձավ ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստան»-ի հետ իրենց ունեցած տարբերությանը.

Շեշտելով, որ վերջին 1 ու կես տարում իրենք հայտարարում են նոր խաղի կանոնների, իրար թեւ ու թիկունք լինելու մասին՝ Միրզոյանը դիմեց ԲՀԿ-ականներին.

«Դուք նորից գնում ընկնում եք հին հարաբերությունների հարթություն, գնում եք հին մոտիվացիաներ, որի կարիքը, կարծում եմ, չկա: Մենք ձեզ էլի ձեռք ենք մեկնել, ինչպես բոլոր քաղաքական ուժերը, կառուցեք նոր Հայաստանը, մի տրվեք հին խաղերին, հին մոտիվացիաներին, դա լավ տեղ չի տանելու: Մի պահեք ոչ մի բաստիոն, որը հին Հայաստանի, որը կոռումպացված Հայաստանի, ավտորիտար Հայաստանի բաստիոններից մեկը կարող է լինել: Դրա կարիքը դուք չունեք»,- նկատեց ԱԺ նախագահը:

Այնուհետեւ նա դիմեց «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորներին. «Մենք շատ հարցերում համակարծիք ենք եղել, էնքան, որ ինչ-որ փուլում միասին եղել ենք դաշինքի մեջ եւ եղել ենք խորհրդարանական ֆրակցիա, բայց հենց այստեղ է մեր տարբերությունը, որովհետեւ շատ բաներ մենք ասում ենք՝ այսպես է ճիշտ, այնպես է ճիշտ, հենց գալիս է անելու պահը՝ դուք ասում եք. ««Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ, ամա՜ն-ամա՜ն»: Միրզոյանը «Լուսավոր Հայաստան»-ին խնդրեց գտնել իրենց նոր Հայաստանում:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամին՝ Միրզոյանն ասաց, որ այդ ճգնաժամը պետք է լուծվի:

«Սա մեր պետության կարեւոր ինստիտուտներից մեկն է. բավական է ասել, որ վերջնական արդարադատությունը մարդիկ ակնկալում են տեսնել ՍԴ-ում, ինստիտուտների միջեւ չհասկացվածությունը լուծվում է ՍԴ-ում, ՍԴ նախագահը մեր պետության արարողակարգով 4-րդ մարդն է: Եվ այս խնդիրը պետք է լուծվի, սա իրավական անվտանգության հարց է, մարդիկ չեն վստահում ՍԴ-ին»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ խնդիրը պետք է լուծվի ոչ թե դուռը փակելով եւ այդ մարդկանց ներս չթողնելով, այլ, եթե պետք է, սահմանադրական փոփոխություններով, հանրաքվեով:

Իսկ այն, ինչ քննարկվում է ԱԺ-ում, ըստ Արարատ Միրզոյանի, ընդամենը հնարավորություն է իրենց պարզած ձեռքն օդում չթողնելու, պատվով հեռանալու:

Միեւնույն է, ըստ ԱԺ նախագահի՝ շատերն ստիպված են լինելու ընդունել նոր խաղի կանոնները, ժողովրդավարական կանոնները, հաշտվել, որ Հայաստանը լինելու է ժողովրդավար պետություն, որ կոռուպցիա չի լինելու: Այդ հարցում ԱԺ մյուս խմբակցությունները կօգնեն, թե կպաշտպանեն հին խաղի կանոնները, ըստ ԱԺ նախագահի, դա նրանց գործն է:

Տպել
2761 դիտում

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի