ORSIS ընկերությանը հանել են Հայաստանի զենքի մատակարարների սեւ ցուցակից

Ռուսական ORSIS զինագործական ընկերությանը դատարանի որոշմամբ հանել են Հայաստանի զենքի մատակարարների սեւ ցուցակից: Այս մասին РИА Новости-ին հայտնել է հայ փաստաբանների կոլեգիայի փաստաբան, Հայաստանում այդ ձեռնարկության շահերը ներկայացնող Ալեքսանդր Սիրունյանը:

ORSIS-ը զենքի մատակարարների հայաստանյան սեւ ցուցակում էր հայտնվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթի տապալումից հետո, որին մասնակցել էր այս ընկերությունը:

Ավելի ուշ ՌԴ առեւտրի նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի անունով նամակ էր ուղարկել, որով ընկերությունը սեւ ցուցակում ներառելը համարել էր «չպատճառաբանված»:

Մրցույթի տապալման փաստով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածով՝ որպես ծառայության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք: Ներկա պահին գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում է:

Սիրունյանն ասել է, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է իրենց միջնորդությունը եւ դադարեցրել ՀՀ ֆինանսների նախարարության որոշումը՝ ORSIS-ը երկրի սեւ ցուցակում ներառելու մասին, ինչը նշանակում էր, որ ընկերությունը չի կարող մասնակցել ՀՀ պետական գնումներին:

Այս որոշմամբ ORSIS-ը վերականգնել է իր շահերը եւ կարող է կրկին դառնալ զենքի մատակարար ՀՀ ուժային կառույցների համար:

Տպել
1119 դիտում

Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում. կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ

Գեղարքունիքում 2 մեքենաների բախման հետեւանքով կա 6 վիրավոր

Իսկ հեղափոխությունից բացի ինչի՞ վրա կարող են հույս դնել նախկինները

Կատարվել է հոգեհանգիստ՝ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով

Թեհրանի օդանավակայանում թռիչքները հետաձգվել են՝ ձյան առատ տեղումների պատճառով

13 տարի առաջ այս օրը սպանվեց «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը

Պուտինը փորձում է լուծել երկու խնդիր, բայց հնարավոր է, նա կանգնած է Սերժ Սարգսյանի ճակատագրին արժանանալու վտանգի առջեւ

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն այս ամսին է պլանավորված. Մամեդյարով

Ծեծկռտուք Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահի և Գորելովկա գյուղի բնակիչների միջև

Հունվարի 20-ի գիշերը Հայաստանի մեծ մասում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հայաստան ժամանած 32-ամյա ՌԴ քաղաքացին Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է՝ կասկածելի փաթեթ ունենալու համար

Մարմաշեն գյուղում այրվել է կուտակված անասնակեր ու անասնագոմի տանիքը

Երևանում կողոպտել են հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի 14-ամա տղային

Պոլսո պատրիարքարանը պարզաբանում է ներկայացրել Տ. Սահակ Բ պատրիարքի աղմկահարույց հարցազրույցի վերաբերյալ

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում

Թրամփի իմփիչմենտի՝ Սենատ ուղարկված գործը 111 էջից է բաղկացած

Փրկարարները Ծաղկաձորում արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Ովքեր եւ ինչու են դիմադրում փոփոխություններին

Երեւանում Honda-ն տապալել է էլեկտրասյունն ու բախվել կայանված Opel-ին. վիրավորներից մեկին բեռնախցիկից են գտել

Կոտայքի մարզպետարանը ԱԱՏՄ-ի կողմից մարզի որոշ դպրոցների նկատմամբ վարչական վարույթի մասին պարզաբանում է ներկայացրել