Տուբերկուլոզը ոչ միայն առողջապահական, այլեւ սոցիալական խնդիր է. Նարեկ Զեյնալյան

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում՝ Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ, դեկտեմբերի 9-ին պատգամավորների եւ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Տուբերկուլոզի ազգային հակազդումը, տուբերկուլոզին առնչվող խնդիրները Հայաստանում, տուբերկուլոզի ազգային պլատֆորմի գործարկումը» թեմայով։ Այդ մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

Մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ տուբերկուլոզը ոչ միայն առողջապահական, այլեւ սոցիալական խնդիր է։ Նա կարեւոր է համարել միջազգային կառույցների աջակցությամբ համատեղ պայքարը հիվանդության կանխման, տարածման եւ զարգացման դեմ՝ մինչեւ դրա վերացումը մեր երկրում։ Նարեկ Զեյնալյանի հավաստմամբ՝ եթե 90-ականներին մեծ տարածում էր գտել այս հիվանդությունը, ապա ձեռնարկված առողջապահական միջոցառումների արդյունքում վերջին տարիներին գրանցվել է հիվանդացության նվազում։ Պատգամավորն ընդգծել է ՀՀ առողջապահության նախարարության, ՀԿ-ների եւ մյուս շահագրգիռ կողմերի, մասնավորապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ գործակցության, ինչպես նաեւ տուբերկուլոզի ազգային պլատֆորմի գործարկման կարեւորությունը։

Վրաստանի խորհրդարանի նույնանուն մշտական հանձնաժողովի նախագահ Ակակի Զոիդզեն, կարեւորելով տարածաշրջանային համագործակցությունը, նշել է, որ ներդրված ջանքերի շնորհիվ երկու երկրները գրանցել են լավ ցուցանիշներ, փաստագրել հիվանդացության եւ մահացության դեպքերի նվազում։ Նա շեշտադրել է խորհրդարանականների դերը՝ հիվանդության վերացման համար բյուջետային գումարների ավելացման հարցում։

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցեւը, նշելով, որ տուբերկուլոզը գալիս է անտիկ ժամանակաշրջանից, նույնպես կարեւոր է համարել դրա դեմ համալիր ու համատեղ պայքարը։ Նա հույս է հայտնել, որ մինչեւ 2030 թվականը հիվանդությունը կհաղթահարվի մեզանում։

ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը խոսել է հիվանդության դեմ պայքարի ձեռքբերումներից։ Ըստ նրա՝ սկսած 2000 թվականից՝ տուբերկուլոզի նվազման միտում է գրանցվել։ Նա մատնանշել է միջազգային կառույցների եւ գործընկերների հետ սերտ համագործակցությունը, ինչը շարունակական բնույթ է կրում։ Փոխնախարարը տեղեկացրել է, որ բուժման համար նոր դեղամիջոցներ են կիրառվում, վերջ է տրվել անհարկի հոսպիտալացմանը, գործում է տուբերկուլոզի դեմ պայքարի Ազգային ծրագիրը, ինչպես նաեւ տարեցտարի ավելանում են բյուջետային հատկացումները՝ հիվանդության կանխման եւ բուժման համար։

ՀՀ ԱՆ տուբերկուլոզի ազգային կենտրոնի ղեկավար Լյուբով Նիկոլայան ներկայացրել է հիվանդության իրավիճակը երկրում, տեղեկացրել, որ արդյունավետ աշխատանքի շնորհիվ 2008-2018 թթ. հիվանդացության եւ մահացության նվազում է գրանցվել։ Նշվել է, որ քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը բարելավվել է, սակայն մանկապատանեկան հասակում հիվանդացության դեպքերի աճ է գրանցվել։

Տեսակետներ են ներկայացրել նաեւ հկ-ների ներկայացուցիչները։ Նարեկ Զեյնալյանն ու ներկա պատգամավորներն ստորագրել են Բարսելոնյան դեկլարացիան, որը հավաստում է հիվանդության դեմ պայքարի կարեւորությունը։

Տպել
583 դիտում

Տավուշի դպրոցներում վազքի մարզական ակումբներ կստեղծվեն. 6 հաղթողները բուհ ընդունվելիս կրթաթոշակ կստանան

Աշխատանքային խումբ է ստեղծվել Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման եւ հիմնանորոգման նպատակով

Գաղտնալսվել է փաստաբանի եւ վստահորդի միջեւ խոսակցությունը

Թմրանյութ պահելու կասկածանքով Աբովյանում բերման է ենթարկվել 43-ամյա քաղաքացի

5 ժամ տեւած լարված հանդիպում. ինչպես Մերկելին հաջողվեց Լիբիայում հակամարտող բոլոր կողմերին հավաքել 1 տեղում

Հունվարի 20-ը ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կազմավորման օրն է

Հաջորդ շաբաթվանից Մարտունու բժշկական կենտրոնում կգործի հեմոդիալիզի բաժանմունքը

Ոստիկանները նախորդ շաբաթ ոչ սթափ 79 վարորդ են հայտնաբերել

Հայոց լեզվից անբավարար է ստացել քննություն հանձնածների 21.1%-ը, հանրահաշվից՝ 25.1 %-ը. որոշ մարզերում 9-10 միավոր չկա

Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Շիրակի մարզպետն ընդունել է Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին

Փրկարարներն Արմավիրում ապամոնտաժել են վտանգավոր կառուցատարրը

Իրանի ԱԳ նախարարը հրաժարվել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակցությունից

Արմեն Սարգսյանը հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան առեւտրի պալատի անդամների եւ շվեյցարացի գործարարների հետ

Պուտինը Պետդումային է ներկայացրել երկրի Սահմանադրության փոփոխությունների օրինագիծը

Արցախի ԱԺ-ում կայացած քննարկմանը ելույթ է ունեցել Ուեստբրուքի խորհրդի անդամ Աննա Աստվածատուրյան Թերքոթը

Առաջիկայում Արտաշատի պոլիկլինիկան կվերանորոգվի

«Կանաչ կլիմայի» հիմնադրամը ՀՀ-ին 660 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է հատկացրել

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. ԱԻՆ

ՀՖՖ գլխավոր քարտուղար է նշանակվել Արթուր Ազարյանը. հաստատվել է ՀՖՖ մշտական կոմիտեների նոր կազմը