Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. դատարանը հրապարակեց որոշումը

Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքը քննող դատավոր Մխիթար Պապոյանն ինքնաբացարկ հայտնեց:

Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ Մխիթար Պապոյանը հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով բավարարելով մեղադրող կողմի՝ ավելի վաղ ներկայացրած միջնորդությունը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին մեղադրող դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նախագահող դատավորին՝ մատնանշելով արտաքին այնպիսի գործոններ, որոնք, ըստ իրենց, կարող են կասկած հարուցել դատարանի անաչառության նկատմամբ: 

Մասնավորապես մեղադրող դատախազներից Գեւորգ Բաղդասարյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Պապոյանին եւ հղում կատարելով «ժողովուրդ» օրաթերթում եղած հրապարակմանը՝ հիշեցրել՝ 2019-ի մայիսի 21-ին դատավորի աշխատակազմից հայտնել են, որ Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տվել:

Պատճառը, ըստ հրապարակման, եղել է այն, որ 2019 թվի մայիսի 20-ին ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանն իր էջում հետևյալ վերտառությամբ հրապարակում է տեղադրել. «Ովքե՞ր են գրել Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը»: Այս հրապարակման մեջ Գալստյանը նշում էր այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ, որոնց թվում՝ Մխիթար Պապոյանը: Վերջինս հայտնել է, որ հրապարակումն ամբողջությամբ սուտ է:

Միջնորդություն դեմ առարկել էր պաշտպանական կողմը՝ այն որակելով օրենսդրական անհեթեթ վրիպակներով ակնհայտ անհիմն միջնորդություն:

Միլենա Խաչիկյան

Տպել
4059 դիտում

2019 թվականի ընթացքում ՊԵԿ-ը հայտնաբերել է 3 մլն դոլարից ավելի արժեքով թմրամիջոցներ. Վարդանյան

Ազատումներ, նշանակումներ ոստիկանությունում. Երեւանը նոր փոխոստիկանապետ ու ՊՊԾ գնդի հրամանատար ունի

Դուք գալիս եք ստեղծելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր ապագան

Պետական սեփականության գույքն օտարվել է հավանական շուկայական արժեքից 13 անգամ պակաս գնով. դատախազություն

ԱԺ-ի շենքը որոշակի փոփոխությունների կենթարկվի. դիզայնի եւ կատարողի համար առաջիկայում մրցույթ կհայտարարվի

Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին հնարավորություն տրվել Է ծանոթանալ դատարանի որոշմանը. ՀՔԾ

Կարո Փայլանը ներկայացվել է խաղաղության Նոբելյան մրցանակի

Տեղի ունեցածը սադրանք էր, որը առաջացրեց պոռթկում, մարդիկ էլ ռոբոտ չեն. Գագիկ Ծառուկյան

Երեւանի ոստիկանապետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. նրան փոխարինողի անունը հայտնի է

Վլադիմիր Պուտինի հրամանագրերով նշանակվել են ՌԴ նախագահի 2 օգնականներ

Քննիչը թույլ չի տալիս Հրայր Թովմասյանին ծանոթանալ դատարանի՝ խուզարկության որոշմանը. պաշտպան

Խորհրդարանը քննարկում է էներգետիկ ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման նախագիծը

Դուք գալիս եք ստեղծելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր ապագան

Ծագումով հայ 16-ամյա գեղասահորդը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ ուսանողական վարկերի համար

Բագրատունյաց փողոցում վրաերթի ենթարկված 81-ամյա կինը մահացել է

Հատուկ միջոցառում Շիրակի մարզում․ բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք (տեսանյութ)

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց շրջիկ առեւտրի ոլորտը կարգավորող օրինագծի փոփոխված տարբերակը․ ԼՀԿ-ն դեմ քվեարկեց

Արմեն Սարգսյանը ​Երուսաղեմում մասնակցել է Հոլոքոսթի​ հիշատակին​ նվիրված միջազգային համաժողովին