Երևանի Արմենակյան փողոցում բեռնատարը բախվել է տան պատին եւ շրջվել. տան պարիսպն ու դարպասը փլվել են

Դեկտեմբերի 8-ին, ժամը 09։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում  տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատար ավտոմեքենան (բենզինատար) բախվել է պատին և շրջվել. առկա է վառելիքի արտահոսք։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարություն Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Ամառանոցային փողոցի թիվ 121 տան պարսպին և շրջվել, ինչի հետևանքով պարիսպը (մոտ 5 քմ) փլուզվել է, իսկ երկաթյա դարպասը՝ ամբողջությամբ պոկվել: Տուժածներ չկան:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան ուղղվել է, այնուհետև վառելիքի արտահոսքի դադարից հետո՝  մոտեցվել ավտոքարշակին:

Փրկարարները կատարել են ճանապարհի փրփրահեղուկով լվացման աշխատանքներ և իրականացրել հերթապահություն:

Տպել
952 դիտում

Ամասիայի տարածաշրջանում տեղում է ձյուն. ԱԻՆ

Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ

Շենքը, որտեղ հայտնաբերվել է Կուտոյանի դին՝ շրջափակված է (լուսանկարներ)

Վաղը Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ տեղի կունենա հատուկ նիստ. ԱԺ

Գեորգի Կուտոյանը ՀՔԾ-ում քննվող որեւէ գործով որեւէ կարգավիճակ չի ունեցել

Շիրակի մարզպետը Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենի պաշտոնում հաստատեց Ժորժիկ Սերոբյանին

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2019 թվականի արդյունքներով՝ առաջատար է Հայաստանի բանկային համակարգում

Մեր կարծիքով՝ մինչեւ 2020-ի ապրիլ «Գազպրոմ Արմենիա»-ն գազի թանկացման հայտ չի ներկայացնի. փոխվարչապետ

Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով

Այսօրվանից տեղումների դադար է. գիշերը կցրտի 6-8 աստիճանով, այնուհետ նույնքան կտաքանա

Երեւանի Մյասնիկյան պողոտայում տուն է այրվում

Վարչապետը «Իմ քայլը» խմբակցության հետ քննարկել է 2019-ին տեղի ունեցածն ու 2020-ի մարտահրավերները

Բացահայտվել է Երեւանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյաների կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպք. ԱԱԾ

Ապօրինի որդեգրումների քրգործի քննության ընթացքում որդեգրված երեխաներից ոչ մեկը չի վերադարձվել ՀՀ. ՔԿ

Անահիտ Բախշյանը միջնորդել է «Հոկտեմբերի 27-ի» անջատված գործը փոխանցել ՀՔԾ-ին եւ քննչական խումբ ստեղծել

Վարչապետի դեմ ուղղված արշավում ամենաչհանդուրժվողը նրա ընտանիքի հանրային լինելու խիզախումն է. Լ. Նազարյան

911-ից տեղյակ էին պահել, որ Սայաթ-Նովայում փողոցը սահող է, արձագանքել ենք խնդրին. Գյումրիում ձյունը շարունակվում է

Անշարժ գույքի շուկայում ակտիվությունը ինքնըստինքյան բերում է գների բարձրացման. պատգամավոր

17-ամյա պատանու որովայնին դանակով հարված էր հասցրել 16-ամյա համագյուղացին

105 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին կանադաբնակ կինը